Պատրիսիա Էլիսոն (անգլ.՝ Patricia Allison, դեկտեմբերի 7, 1994(1994-12-07), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Նա հայտնի է դարձել կատարելով Օլա Նյումանի դերը Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» կատակերգական դրամա հեռուստասերիալում։

Պատրիսիա Էլիսոն
Ծնվել էդեկտեմբերի 7, 1994(1994-12-07) (29 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունColchester Institute? և East 15 Acting School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի

Վաղ կյանք խմբագրել

Էլիսոնը 10 տարեկան էր, երբ ստացել է իր առաջին դերասանական փորձը «Oliver Twist»-ում Կովենտ գարդեն արքունական թատրոնում[1]։ Պատրիսիան Անգլիայի Լոնդոն քաղաքից է։ Դպրոցից հեռանալուց հետո նա երեք մակարդակ սովորել է երաժշտական թատրոնում, անցնելով դերասանական կուրսեր Colchester Institute-ում[2]։ Դրանից հետո նա չորս տարվա կուրս է անցել Էսսեքսի East 15 Acting School-ում[2]։

Կարիերա խմբագրել

2018 թվականին Էլիսոնը փոքր դեր է կատարել BBC-ի «Les Misérables» մինի սերիալում, մինչև որ նրան չեն առաջարկել կատարել Օլա Նյումանի դերը Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» կատակերգական դրամա հեռուստասերիալում[3]։ 2020 թվականին նա դարձել է սերիալի գլխավոր կերպարներից մեկը՝ Էմմա Մակկիի, Էյսա Բաթերֆիլդի, Շուտի Գաթվայի և Ջիլիան Անդերսոնի հետ միասին[4]։

Էլիսոնի գործակալը Eamonn Bedford ընկերությունն է[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2019 Փոքր կովիկ Tiny Cow Վերոնիկա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2018 Մերժվածներ Les Misérables Մարգարեթ
2019 Շարժվելով առաջ Moving On Չարլի
2019-այժմ Սեռական դաստիարակություն Sex Education Օլա Նյուման Գլխվավոր դեր (13 սերիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Interview with Patricia Allison». theitalianreve.com. 2019.
  2. 2,0 2,1 «See former Essex student in this Netflix hit -Patricia Allison». eadt.co.uk. 2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  3. «"Sex Education" Star Patricia Allison on Ola's New Relationships and Her Favorite Suit». teenvogue.com. 2020 թ․ հունվարի 22.
  4. «'Sex Education' cast on season two: "I'd like people to watch the show and realise that they can come out fighting». nme.com. 2020.
  5. «Actors: Patricia Allison». eamonnbedford.com. 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Էլիսոն» հոդվածին։