Պատրիկ Բատիստոն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Պատրիկ Բատիստոն (ֆր.՝ Patrick Battiston[2], մարտի 12, 1957, Ամնևիլ, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Խաղացել է Ֆրանսիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Մեց», «Սենտ Էտիեն», «Բորդո», «Մոնակո» թիմերում։ 10 տարի հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում, անց է կացրել 56 հանդիպում, դարձել 3 գոլի հեղինակ։ Ընդ որում՝ մասնակցել է 1976 թվականի ամառային օլիմպիական խաղերին, աշխարհի երեք և Եվրոպայի մեկ առաջնության։ Այժմ հանդիսանում է «Բորդո» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրենը[3]։

Պատրիկ Բատիստոն
ֆր.՝ Patrick Battiston
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1957(1957-03-12)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Ամնևիլ
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Մարզական նվաճումներ խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 1981, 1984, 1985, 1987, 1988 թթ.
  • Եվրոպայի չեմպիոն - 1984| թ.
  • Ֆրանսիայի գավաթակիր - 1986 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Patrick Battiston Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Equipes de France - FFF». Fédération Française de Football. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.