Պատտայա (թաի.՝ เมืองพัทยา), առողջարանային քաղաք Թաիլանդի հարավ-արևելքում։ Գտնվում է Թաիլանդի ծոցի արևելյան ափին` Բանգկոկից մոտ 165 կմ հարավ-արևելք` Չոնբուրի գավառում։ Գրանցված է 115 840 մարդ (2015 թվականի դրությամբ), իրական բնակչությունը գերազանցում է 500 000-ը։ Ամբողջ 2005 թվականի ընթացքում քաղաք է այցելել մոտ 5,4 միլիոն զբոսաշրջիկ, 2011 թվականին՝ մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Քաղաքը տեղակայված է Թաիլանդի Արևելյան ափի «արդյունաբերական» գոտում։

Բնակավայր
Պատտայա
թաի.՝ เมืองพัทยา
ԵրկիրԹաիլանդ Թաիլանդ
Մակերես22,2 կմ², 208,10 կմ²
Բնակչություն119 532 մարդ (2019)[1]
Ժամային գոտիUTC+7
Փոստային դասիչ20150
Պաշտոնական կայքpattaya.go.th
Պատտայա (Թաիլանդ)##
Պատտայա (Թաիլանդ)

Անվանում խմբագրել

Քաղաքի անվան ծագման երկու հիմնական վարկած կա։ Ըստ առաջինի՝ քաղաքի անվանումը գալիս է Թաքսին թագավորի անունից, որն իր բանակի հետ այս շրջանում էր մինչ ազատագրման արշավը։ Երկրորդի համաձայն՝ Պատտայա անունը (թաի.՝ หมู่บ้าน พัทธยา), գալիս է հարավ-արևմուտքից փչող քամիների անունից։

Կլիմա խմբագրել

Կլիման Մերձհասարակածային է։ Միջին տարեկան նվազագույն ջերմաստիճանը 24.9 °C է (դեկտեմբեր ամսին՝ 22 °C, մայիս-հունիս ամիսներին՝ մինչև 27 °C): Միջին տարեկան առավելագույն ջերմաստիճանը 31.2 °C է (դեկտեմբերին՝ 30 °C, ապրիլին՝ մինչև 33 °C):

Քաղաքն ունի հստակ խոնավ սեզոն, որը տևում է տարվա մեծ մասը՝ մարտից մինչև նոյեմբեր։ Տեղումների մեծագույն քանակը լինում է մայիսին և սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հունիս-օգոստոս ամիսներին անձրևները նվազում են։ Չոր սեզոնը տևում է դեկտեմբերից փետրվար։ Այդ ընթացքում տեղումները շատ հազվադեպ են։

Պատտայաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 36.0
(96.8)
37.1
(98.8)
37.3
(99.1)
37.0
(98.6)
36.0
(96.8)
35.4
(95.7)
34.9
(94.8)
34.5
(94.1)
33.7
(92.7)
33.8
(92.8)
35.6
(96.1)
35.9
(96.6)
37.3
(99.1)
Միջին բարձր °C (°F) 30.6
(87.1)
31.1
(88)
31.8
(89.2)
32.9
(91.2)
32.4
(90.3)
31.7
(89.1)
31.4
(88.5)
31.2
(88.2)
31.0
(87.8)
30.8
(87.4)
30.5
(86.9)
30.0
(86)
31.3
(88.3)
Միջին օրական °C (°F) 26.3
(79.3)
27.3
(81.1)
28.2
(82.8)
29.3
(84.7)
29.2
(84.6)
28.9
(84)
28.5
(83.3)
28.4
(83.1)
27.7
(81.9)
27.0
(80.6)
26.7
(80.1)
25.9
(78.6)
27.8
(82)
Միջին ցածր °C (°F) 23.0
(73.4)
24.4
(75.9)
25.4
(77.7)
26.3
(79.3)
26.4
(79.5)
26.3
(79.3)
26.0
(78.8)
26.0
(78.8)
25.2
(77.4)
24.4
(75.9)
23.7
(74.7)
22.5
(72.5)
25.0
(77)
Ռեկորդային ցածր °C (°F) 16.4
(61.5)
18.5
(65.3)
17.7
(63.9)
20.8
(69.4)
21.5
(70.7)
21.3
(70.3)
21.4
(70.5)
22.0
(71.6)
21.5
(70.7)
19.8
(67.6)
16.7
(62.1)
14.6
(58.3)
14.6
(58.3)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 15.6
(0.614)
14.3
(0.563)
53.3
(2.098)
64.0
(2.52)
148.3
(5.839)
119.0
(4.685)
97.4
(3.835)
97.6
(3.843)
204.7
(8.059)
216.1
(8.508)
72.1
(2.839)
8.3
(0.327)
1110,7
(43,728)
Միջ. անձրևոտ օրեր 1.6 2.5 4.5 6.4 11.8 12.0 12.4 13.1 16.6 17.3 6.0 1.4 105.6
% խոնավություն 73 77 77 77 78 77 77 77 81 83 76 70 77
Միջին ամսական արևային ժամ 229.4 211.9 238.7 204.0 155.0 114.0 117.8 114.7 108.0 145.7 189.0 226.3 2054,5
Միջին օրական արևային ժամ 7.4 7.5 7.7 6.8 5.0 3.8 3.8 3.7 3.6 4.7 6.3 7.3 5.6
Աղբյուր #1: Thai Meteorological Department[2]
Աղբյուր #2: Office of Water Management and Hydrology, Royal Irrigation Department (sun and humidity)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20190614102009/http://stat.bora.dopa.go.th/stat/statnew/statTDD/
  2. «Climatological Data for the Period 1981–2010». Thai Meteorological Department. էջեր 19–20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «ปริมาณการใช้น้ำของพืชอ้างอิงโดยวิธีของ Penman Monteith (Reference Crop Evapotranspiration by Penman Monteith)» (PDF) (Thai). Office of Water Management and Hydrology, Royal Irrigation Department. էջ 95. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատտայա» հոդվածին։