Պատմություն աղջկա մասին, որը տրորել էր հացը

«Պատմություն աղջկա մասին, որը տրորել էր հացը» (ռուս.՝ «История про девочку, которая наступила на хлеб»), կարճամետրաժ մուլտֆիլմ, որ ստեղծվել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում։ Նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Աղջիկը, որ տրորել էր հացը» հեքիաթի հիման վրա[1]։

Պատմություն աղջկա մասին, որը տրորել էր հացը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱլլա Գրաչովա
ՍցենարիստԱլեքսանդր Տիմոֆեևսկի
ՀնչյունավորումՆոենիլա Գնեպովսկայա
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1986

Սյուժե խմբագրել

Մի քաղաքում իր մոր հետ ապրում է Ինգե անունով մի աղջիկ։ Նա շատ կոպիտ էր ու ոչ ոքի չէր սիրում։ Մի անգամ մայրը նրան խնդրում է տատին համար հաց տանել, Ինգեն երկար ժամանակ մերժում է, բայց ի վերջո համաձայնում է՝ պայման դնելով, որ կհագնի իր նոր կոշիկները։ Ճանապարհով գնալիս Ինգեն տեսնում է մեծ ջրափոս։ Ինգեն հացը նետում է ջրափոսի մեջ և տրորում այն։ Դրանից հետո նա ինքն էլ ընկնում է ջրափոսն ու հայտնվում այնտեղի թագավորությունում, որի տերը զայրացել էր Ինգեի արարքից և նրան վերածել թռչնակի՝ հրամայելով հավաքել այնքան հացահատիկ, որքան օգտագործվել էր իր տրորած հացը պատրաստելիս։ Ինգեն հավաքում է հացահատիկն ու նորից վերածվում աղջկա, բայց դառնում է բարի ու հոգատար։

Տարբերություններ գրքից խմբագրել

  • Էկրանավորումից հանվել է կրոնական ամբողջ համատեքստը։ Ֆիլմի վերջում գլխավոր հերոսուհին չի հայտնվում դրախտում, այն վերադառնում է տուն արդեն ուղղված։

Նկարահանող խումբ խմբագրել

Սցենարի հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Կինոռեժիսոր Ալլա Գրաչյովա
Բեմադրող նկարիչ Նիկոլայ Չուրիլով
Կոմպոզիտոր Միխայիլ Մեերովիչ
Կինոօպերատոր Անատոլի Գավրիլով
Հնչյունային օպերատոր Վադիմ Պաշկևիչ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Կոնստանտին Չիկին, Ալեքսանդր Լավրով, Վ. Օմելչուկ, Ն. Բոնդար, Ալեքսանդր Վիկեն, Լյուդմիլա Տկաչիկովա, Կոնստանտին Բարանով
Դերերը հնչյունավորել են Նեոնիլա Գնեպովսկայա, Յուրի Վրուբլյովսկի, Լյուդմիլա Տոմաշևսկայա, Լյուդմիլա Կոզուբ
Օգնականներ Ա. Լապչինսկայա, Վ. Եզերսկի, Լ. Սնեժկո, Ա. Լապա
Մոնտաժող Ս. Վասիլևա
Խմբագիր Սվետլանա Կուցենկո
Տնօրեն Իվան Մազեպա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել