Պատատուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Ցեղ Պատատուկ (Convolvulus)
L., 1753

Պատատուկ (լատին․՝ Convolvulus), պատատուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 180 (այլ տվյալներով՝ 250) տեսակ։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 6 տեսակ՝ պատատուկ

  • Կալվերտի (Convolvulus calvertii),
  • պատատուկ փոփոխական (C. commutatus),
  • պատատուկ դաշտային (Convolvulus arvensis),
  • պատատուկ ասեղնատերև (Convolvulus lineatus) և այլն։

Տարածում խմբագրել

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, խճային ավազուտներում, անտառներում, թփուտներում, այգիներում, որպես մոլախոտ (դաշտային պատատուկ)՝ ցանքսերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Convolvulus գծապատկերը և ծաղկի բանաձևը

Ցողունը փաթաթվող է կամ ուղղաձիգ, երկարությունը՝ մինչև 1 (1,5) մետր։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր, նետասլաքաձև, ձվաձև։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը երկբուն, քառափեղկ տուփիկ է։

Քիմիական կազմ խմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, աղանյութեր, սապոնիններ, կարոտին (A- նախավիտամին), ֆենոլկարբոնային թթուներ, վիտամիններ՝ C, E։

Բժշկության մեջ խմբագրել

Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի և այլ հիվանդությունների բուժման ժամանակ, նաև որպես հակաբակտերիային, հակաուռուցքային, ջերմիջեցնող միջոց։

Կալվերտի պատատուկը (հանդիպում է Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի գիհու նոսրանտառներում, չոր, խիստ քարքարոտ, խճային կամ կրային լանջերին) և փոփոխական պատատուկը (հանդիպում է Շիրակի և Երևանի մարզերի ստորին լեռն, գոտիների չոր, քարքարոտ լանջերին) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Պատատուկի տեսակներ խմբագրել

 
Convolvulus dorycnium
 
Convolvulus sabatius
 
Cultivated Convolvulus tricolor
 
 

Հայտնի է պատատուկների մոտ 250 տեսակ, առավել հայտնիներն են.

Գրականություն խմբագրել

  • Wang Wencai (王文采), Michael J. Warnock 11. Convolvulus // Флора Китая = Flora of China. — 2001. — Т. 16. — С. 289.(անգլ.)
  • Fang Rhui-cheng, George Staples: Convolvulaceae.
  • Henri Alain Liogier: Descriptive Flora of Puerto Rico and Adjacent Islands. Spermatophyta-Dicotyledoneae. Vol. IV: Melastomataceae to Lentibulariaceae. Universidad de Puerto Rico, 1995, ISBN 0-8477-2337-2, S. 252–255

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատատուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատատուկ» հոդվածին։