Պատանի գայլը սերիալի դերասանական կազմ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Գլխավոր կերպարներ խմբագրել

Թայլեր Փոուզի (Սքոթ)
  • Սքոթթ ՄաքՔոլ[1] (Թայլեր Փոզի) - սերիալի գլխավոր հերոսը։ 16-ամյա պատանի, ով Փիթեր անունով մարդագայլի խայթոցից հետո դառնում է մարդագայլ։ Քիչ ուշ Սքոթը դառնում է ալֆա։
Քրիստալ Ռիդ (Էլիսոն Արջենթ)
  • Էլիսոն Արջենթ[2](Քրիսթալ Ռիդ) - որսորդների ընտանիքում մեծացած 17-ամյա աշակերտուհի։ Նա եղել է Սքոթի ընկերուհին և առաջին սերը։ Նրանց կապին դեմ է եղել նրա ամբողջ ընտանիքը, քանի որ մարդագայլերը՝ Արջենթների թշնամիներն են։ Սքոթից բաժանվելուց հետո հանդիպել է Այզեք Լեհիի հետ։ Էլիսոնը եղել է իսկական որսորդ և վախճանվել որպես հերոս՝ փրկելով իր ընկերների կյանքը։
Դիլան Օ'Բրայեն (Սթայլս)
  • Սթայլս Ստիլինսկի[3] (Դիլան Օ'Բրայեն) - 16-ամյա կատակասեր աշակերտ, հավատարիմ ընկեր և լաքրոսսի պահեստային խաղացող։ Թեև նրան բոլորը Սթայլզ են կոչում, նրա ամբողջական անունը Մյեչիսլավ է։ Նրա հայրը քաղաքի շերիֆն է, իսկ մայրը մահացել է, երբ նա փոքր էր։ Սթայլզը Սքոթի լավագույն ընկերն է։ Նա առաջինը հասկացավ, որ Սքոթը դարձել է մարդագայլ։ Մանկուց սիրահարված է եղել Լիդիա Մարթինին։ Սթայլզը նրա իսկական անունը չէ, իսկ թե, որն է նրա իսկական անունը, դա ոչ-ոքի հայտնի չէ։
Հոլենդ Ռոդեն (Լիդիա)
  • Լիդիա Մարթին[4] (Հոլլենդ Ռոդեն) - 16-ամյա հայտնի աշակերտուհի։ Երկար ժամանակ հանդիպել է Ջեքսոն Ուիթմորի հետ։ Լիդիան դպրոցի լավագույն աշակերտուհիներից մեկն է, ով երբեմն լինում է քմահաճ և պահանջկոտ, սակայն իրականում փխրուն է և բարի։ Փիթերի շնորհիվ դարձել է Բանշի։
Թայլեր Հեքլին (Դերեք)
  • Դերեք Հեյլ[5] (Թայլեր Հեքլին) - մարդագայլ, ով օգնել է Սքոթին, երբ վերջինս դարձել էր մարդագայլ։
Կոլտոն Հեյնս (Ջեքսոն)
  • Ջեքսոն Ուիթմոր[6](Քոլթն Հեյնս) - 16-ամյա թինեյջեր, ով լաքրոսսի թիմի կապիտանն է։ Նա հանդիպել է Լիդիա Մարթինի հետ, իսկ լավագույն ընկերը Դենին է։ Դերեքի կծելուց հետո Ջեքսոնը դառնում է քանիմա (մարդագայլ-մողես)։ Սակայն Լիդիայի սերը նրան փրկում է, և Ջեքսոնը դառնում է մարդագայլ։
Արդեն Չո (Կիրա)
  • Կիրա Յուկիմուրա[7] (Արդեն Չո) - 16-ամյա թինեյջեր, ում հայրը պատմության ուսուցիչ է։ Էլլիսոնից և Սքոթի բաժանումից հետո դառնում է Սքոթի ընկերուհին։ Քիրան քիցունե է։
Շելի Հենինգ (Մալիա)
  • Մալիա Թեյթ[8](Շեյլլի Հեննիգ) - մարդագայլ, ով 8 տարի անցկացրել է քայոթի կերպարանքի մեջ։ Սքոթի և ընկերների շնորհիվ դառնում է մարդագայլ, իսկ քիչ ուշ պարզվում է, որ Փիթերի դուստրն է։
Դիլան Սփրեյբերի (Լիամ)
  • Լիամ Դանբար[9] (Դիլան Սփրեյբերի) - նորեկ Բեյքոն Հիլլսի դպրոցում։ Խաղում է լաքրոս դպրոցական թիմում։ Մարդագայլ է դառնում Սքոթի շնորհիվ։ Սքոթը կծում է Լիամի ձեռքը, որպեսզի Լիամը չընկնի տանիքից։

Երկրորդական կերպարներ խմբագրել

  • Ջորդան Պերիշ (Ռայան Քելլի) - աշխատում է ոստիկանությունում որպես շերիֆի օգնական։ Նա նույնպես ունի գերբնական կարողություններ (ցերբեր)։ Տիրապետում է կրակին։
  • Այզեք Լեյհի (Դենիել Շարման) - 16-ամյա թինեյջեր, ում Դերեքը դարձրել է մարդագայլ։
  • Փիթեր Հեյլ (Իեն Բոհեն) - ի ծնե մարդագայլ է, այնուհետև դարձել է ալֆա։ Հեյլերի ընտանիքի վերջին ժառանգներից է։ 6 տարի եղել է կոմայի մեջ։ Կարծում էր, թե սպանել է Քեյթ Արջենթին, սակայն նրան դարձրել է մարդագայլ։
  • Մելիսա ՄաքՔոլ (Մելիսա Փոնզիո) - Սքոթի մայրը, ով աշխատում է հիվանդանուցում որպես բուժքույր։
  • Շերիֆ Սթիլինսկի (Լինդեն Էշբի) - Սթայլզի հայրն է և քաղաքի շերիֆը։
  • Բժիշկ Ալան Դիթոն (Սեթ Գիլլիամ) - վետերինար կենդանիների կլինիկայում, որտեղ աշխատում է Սքոթ ՄաքՔոլլը։ Իր 90% ժամանակը նա վատնում է կատուներին և շներին բուժելուն, իսկ մնացած 10%-ը՝ մարդագայլերին։ Լավ է վերաբերվում Սքոթին և օգնում է նրան և նրա ընկերներին դժվար պահերին։ Նա Տալիի Խեյլի խորհրդատուն էր, մինչ նրա մահը։
  • Քրիս Արջենթ (Ջեյ Ար Բորն) - Էլլիսոնի հայրը և որսորդ։ Նրա կարգախոսն է ՝ «Մենք որսում ենք նրանց, ովքեր որսում են մեզ»։
  • Ջերարդ Արջենթ (Մայքլ Հոգան) - Էլլիսոնի պապն է, 2-րդ եթերաշրջանի գլխավոր անտուգոնիստը։ Եկավ քաղաք, որպեսզի վրեժխնդիր լինի Քեյթի համար և կազմակերպեց մարդագայլերի զանգվածային որս, չեղյալ համարելով կոդեքսը։ Էլլիսոնի ուղեղը լվանում է այնքան շատ, ինչպես անում էր Քեյթը։ 2-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ իրականում նա մահանում է քաղցկեղից, և նրա իրական նպատակն էր մարդագայլի խայթոց ստանալ, որպեսզի ապաքինվեր։ Ոչ սկզբունքավոր և էգոիստ մարդ, որը պատրաստ է սպանել յուրաքանչյուրին, անգամ սեփական երեխաներին։ Սքոթը խաբում է նրան և աննկատելիորեն տալիս է կեղծ դեղահաբեր, որոնք պարունակում էին սնձի փոշի, և Ջերարդը չի վերականգնվում։ Նա մնում է Արջենթների տանը ապրելու, սահմանափակվում է սայլակով։ Հիվանդության պատճառով միշտ ցավեր է զգում։ Վերադառնում է 5-րդ եթերաշրջանի երկրորդ մասում։
  • Քեյթ Արջենթ (Ջիլլ Վագներ) - մինչ "մահանալը" եղել է որսորդ, ով ոչնչացրել է գրեթե բոլոր Հեյլերին։ Նա վերադաևձել է 4-րդ եթերաշրջանում որպես յագուար-մարդագայլ։
  • Վիկտորիա Արջենթ (Էդդի Մեյս) - Քրիս Արջենթի կինը և Էլլիսոնի մայրը։ 2-րդ սեզոնում ցանկանում է սպանել Սքոթին, սակայն Դերեքը նրան կծում է։ Չկարողանալով համակերպվել՝ նա ինքնասպան է լինում։
  • Բոբի Ֆինստոկ (Օրնի Ադամս) —Լաքրոսս խաղի դպրոցական խմբի մարզիչ։ Կարող է լինել անհամբերատար և խրախուսական կայծեր է տալիս մասնակիցներին խաղի ժամանակ։
  • Դենի Մահիլանի (Կիաու Կաուանուի) - լաքրոսսի դպրոցական թիմի խաղացող։ Ջեքսոնի մետերիմ ընկերը։
  • Միստեր Հարիս (Ադամ Ֆրիսթոու) - քիմիայի ուսուցիչ, որը միշտ նկատողություն էր անում Սքոթին և Սթայլզին։ Շերիֆին պատմել է, թե ով էր Հեյլերի տան հրդեհի հեղինակը։ Նա զոհաբերվեց ռիտուալի համար։
  • Իթան և Էյդան (Չարլի Քարվեր և Մաքս Քարվեր) - երկվորյակ եղբայրներ, ալֆաների ոհմակի անդամներ, կարողանում են իրար միանալով դառնալ մեկ հսկա մարդագայլ։ Իթան՝ համսեռամոլ, սիրահարված դպրոցական լաքրոսսի թիմում խաղացող Դեննիին։ Էյդանը համակրում է Լիդիային։ 3-րդ սեզոնի վերջում Էյդանը մահանում է Օնիի հարվածից։
  • Դևկալիոն (Գիդեոն Էմերի) - ալֆաների ոհմակի գլխավոր։ Դևկալիոնը կույր էր և կուրացել Ջերառդ Արջենթի պատճառով։ Բավականին ուժեղ և համառ մարդգայլ։ Ի վերջո նրա տեսողությունը վերականգնվում է, և նա հեռանում է քաղաքից։
  • Կալի (Ֆելլիշա Տերելլ) - միակ աղջիկը ալֆաների ոհմակում։ Նա ոտքերին չի կրում հագուստ։ Դևկալիոնի աջ ձեռքը, բականին ուժեղ մարդագայլ։ Ալֆաների ոհմակին միանալու համար նա մեծ զոհաբերությունների է գնացել. սպանել է իր մոտ ընկերուհուն, ով նաև իր խորհրդատուն էր (Ձեննիֆեր Բլեյք)
  • Էնիս (Բրայան Վեյդ) - ալֆաների ոհմակի գլխավորներից մեկը։ Չունի ոչ մի առանձնահատկություններ։ Դերեքի հետ մարտի ժամանակ վիրավորվում է։ Դևկալիոնը անհասկանալի պատճառով սպանում է նրան։
  • Պարոն Լեյհի (Ջոն Ուեսլի Շիփփ) - Այզեք Լեյհիի հայրը։ Նա «Բիքոն Հիլլս» գերեզմանի հսկիչն է։ Նա չէր սիրում իր որդուն և ֆիզիկական ու հոգեկան ճնշումների էր ենթարկում։ Սպանվում է քանիմայի ձեռքով։
  • Մեթ Դելեր (Ստիվեն Լանսֆորդ) - դպրոցական, լուսանկարիչ։ Նա ցանկանում էր վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ցավ էին պատճառել։ Նրան դուր էր գալիս Էլլիսոն Արջենթը։ Նա քանիմային կառավարողն էր մինչ Ջերարդը սպանեց նրան։
  • Էրիկա Ռեյս (Գեյջ Գոլայտլի) - դպրոցական աղջիկ, ով սիրահարված էր Սթայլզին։ Նա տառապում էր էպիլեփսիայով, նրան չէին սիրում և ծաղրում էին։ Նրան Դերեքը դարձնում է մարդագայլ։ Էրիկային սպանում է ալֆաների ոհմակը։
  • Բրեյդեն (Մեգան Թենդի) - փրկել է Այզեքին ալֆաների ոհմակից և շարունակել օգնել։ Նրան Դևկալիոնը սպանում է իր եղունգներով, սակայն պարզվում է, որ նա չի մահացել, այլ վերափոխվել է՝ դառնալով մարդագայլ։ Կրկին հայտնվում է 3-րդ սեզոնում, Դերեքին և Փիթերին փրկում Արաի Կալավերասից։ Երբ Դերեքը կորցնում է իր մարդագայլի ուժը՝ Բրեյդան նրան սովորեցնում է ինքնապաշտպանություն զենքով։ 4-րդ սեզոնում նա, Դերեքը և Քրիս Արջենթը գնում են Քեյթ Արջենթին փնտրելու։ 5-րդ եթերաշրջանում համագործակցում է Մալիայի հետ։
  • Ջենիֆեր Բլեյք (Հեյլի Ուեբբ) - անգլերենի ուսուցչուհի Բիյքոն Հիլլսի դպրոցում։ 3-րդ սեզոնի 9-րդ սերիայում պազվում է, որ նա Դարաք է (Դրուիդ, ով շեղվել է ճիշտ ճանապարհից)։ Ջեննիֆերը զոհաբերությունների է գնում՝ սպանելով մարդկանց։ Նրան 3-րդ սեզոնի վերջում սպանում է Փիթեր Հեյլը։
  • Միս Մարին Մորելլ (Բյանկա Լոուսոն) - Դպրոցական հոգեբան և ֆրանսերենի ուսուցչուհի «Բիքոն Հիլլս» դպրոցում։ Ալան Դիտոնի փոքր քույրն է։ 3-րդ եթերաշրջանում պատմվում է այն մասին, որ նա Դևկալիոնի խորհրդականն է։ «Ալֆաների համաձայնագիրը» սերիայում Մարին հետապնդվում է ալֆաների կողմից, քանի որ նրանք կարծում են, որ նա ինչ-որ բան գիտի զոհաբերության արարողության մասին, որոնք կատարվում են Բիքոն Հիլլսում։ Միս Մարինը պատմում է նրա մասին, որ Դևկալիոնը սպանել է Էնիսին և ստիպել մտածել, որ դա արել է Դերեք Հեյլը։ Դրա համար Դևկալիոնը վիրավորում է նրան իր բարակ ձեռնափայտով, բայց Սքոթը փրկում է նրան։ Մորելլը պատմել է նրան Նեմետոնի մասին։
  • Ռաֆաել ՄաքՔոլ (Մետյու Դել Նեգրո) - Սքոթի հայրն է, Մելլիսայի նախկին անուսինն է։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալ լինելով՝ եկել է քաղաք շերիֆ Ստիլիսնկիին պաշտոնից հեռացնելու և միաժամանակ զբաղվում էր չբացահայտված գործերով։ Խառնվում է Նոգիցունեի դիմակայությանը։
  • Տեո Ռեյկեն (Քոդի Քրիստիան) - մարդագայլ, փոքր տարիքում սովորել է Սքոթի և Սթայլզի հետ, սակայն տեղափոխվել է քաղաքից։ 5-րդ սեզոնում Տեոն վերադառնում է քաղաք և ցանկանում միանալ Սքոթի ոհմակին։ Ավելի ուշ պարզվում է, որ Տեոն իրական չարագործ է և "Սարսափելի բժիշկների" առաջին հաջողված փորձը (ոչ իրական մարդագայլ, հիմերա)։ Տեոն 5-րդ սեզոնի հաջորդ մասում հավաքում է ոհմակ և ցանկանում ալֆա դառնալ։ 5-րդ եթերաշրաջանի վերջում նրան գետնի խորքից տանում է իր քույրը, որը սպանվել էր Տեոի կողմից։
  • Տրեյսի Ստույարտ (Կելսի Չոու) - դպրոցական, ով միշտ մղձավանջներ է տեսնում։ Դառում է Սարսափելի բժիշկների փարձարկումներից մեկը։ Դառնում թ է քանիմա, միանում է Տեոի ոհմակին։ Սպանվում է Տեոի կողմից։
  • Հեյդեն Ռոմերո (Վիկտորիա Մոլորես) - մարդագայլ-քիմերա։ Լիմաը և Հեյդենը 6-րդ դասարանում եղել են վատ հարաբերությունների մեջ։ 5-րդ եթերաշրջանում սկսել է հանդիպել Լիամի հետ։ Եղել է Տեոյի ոհմակի անդամ։ Սքոթը նրան կծել է՝դարձնելով սովորական մարդագայլ։
  • Կորի (Մայքլ Ջոնսթոն) - սարսափելի բժիշների փորձարկումներից մեկը։ Կարող է դառնալ անտեսանելի, եղել է Տեոի ոհմակի անդամ։
  • Ջոշ Դիազ (Հենրի Զագա) - Քիմերա, Տեոի ոհմակի անդամ։ Տիրապետում է էլեկտրաէներգիային։ Նրան սպնում է Տեոն
  • Նատալի Մարթին (Սյուզան Ուոլտերս) - Լիդիայի մայրը։ Ուսուցչուհի Բիքոն Հիլլսի դպրոցում։
  • Նոշիկո Յուկիմուրա (Թեմլին Թոմիթա) - Կիրայի մայրը, նաև՝ կիցունե (մարդագայլ-աղվես)։ Իր խոսքերով նա արդեն 900 տարեկան է։ Օնիների տերը։ 1943 թվականին արթնացրել է նոգիցունեի հոգին։
  • Քեն Յուկիմուրա (Թոմ Չոի) - Կիրայի հայրը։ Ուսուցիչ։
  • Նոգիցունե (Աարոն Հենդրի/ Դիլան Օ'Բրայեն) - 1000 տարեկան չար հոգի։ Նա խաբեբա է, ով սնվում է ցավով, ողբերգությամբ, քաոսով։ Մտել է Սթայլզի մարմնի մեջ։
  • Արայա Կալավերաս (Իվոն Քոլլ) - մեքսիկական որսորդական ընտանիքի ներկայացուցիչ։ Որսում է Քեյթ Արջենթին։ Տարբերվում է մյուս որսորդներից։
  • Մերեդիտ Ուոլքեր (Մայա Էշետ) - բենշնի, որը միշտ օգնում է Լիդիային։ Բուժվում է Բիքոն Հիլլսի հոգեբուժարանում։ 5-րդ եթերաշրժանում սովորեցնում է Լիդիային ձայնը օգտագործել որպես զենք։
  • Մեյսոն Հյուիթ (Կայլին Ռամնբո) - դպրոցական, Լիամի լավագույն ընկերը։ 5-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ նրա մեջ է ապրում Ժևոդանյան հրեշը։ Լիդիան գոռոցի շնորհիվ ետ է վերադարձնում Մեյսոնին։
  • Դոնովան Դոնատի (Աշտոն Մոիո) - հանցագործ։ Դարձել է Սարսափելի բժիշկների փորձարկումներից մեկը։ Մահացել է դպրոցում Սթայլզի վրա հարձակվելիս։
  • Կորին (Մարիսոլ Նիքոլաս) - Դատարկ գայլուհին՝ Մալիայի մայրը։ Փայլուն տիրապետում է զենքին։ Ցանկանում է սպանել աղջկան, քանի որ նա ծվելով վերցել է Կորինի ուժը։ 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում Մալիան վերցնում է նրա ամբողջ ուժը։
  • Վալերի Քլարկ (Բեննիտա Ռոբլենդո) - շերիֆի օգնական։ Հեյդենի քույրը։
  • Սարսափելի բժիշկներ (Մարտի Մատուլիս/Դուգլաս Թայթ/Քեյթլին Դեշել) - գիտնականներ, որոնք տարբեր փորձարկումներ են իրականացնում Բիքոն Հիլլսի գերբնական էակների վրա։ Ստեղծում են հիմերաներ։ 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում պարզվում է, որ նրանցից մեկը Մարսելն է՝ Մերի-Ջեն Վլեթի և Սեբաստիանի ընկերը։
  • Սեբաստիան Վալեթ (Ժիլլ Մարթինի) - Ժևոդանյան հրեշը։ Մերի-Ջեն Վալեթի եղբայրը։ Մարդագայլ է դարձել՝ գայլի ոտնահետքերի հետղից ջուր խմելով։ Մտել է Մեյսոնի մարմնի մեջ։

Այլ կերպարներ խմբագրել

  • Քոնարդ Ֆենրիս (Ջոն Փոզի) - Այկենի տան գլխավոր բժիշկ։
  • Սևերո Կալավարես (Իվո Նանդի) - Արայի Կալավարեսի աջ ձեռքը։
  • Տարա Գրեմ (Մեկո Հիլման) - շերիֆի օգնական։
  • Տալիա Հեյլ (Ալիսիա Քոպոլա) - Դերեքի և Կորայի մայրը։ Փիթերի քույրը։ Եղել է մարդագայլ, ալֆա։
  • Պեյջ (Մեդիասոն ՄաքԼաֆլին) - Դերեքի առաջին սերը։
  • Ուիլիամ Բարոու (Դագ Ջոնս) - նախկին ինժեներ-էլեկտրատեխնիկ, որը աշխատում էր ենթակայանում։ Հանցագործ։ Գտնվում է Նոգիցունեի ազդեցության ներքո։
  • Կատաշի (Քերի-Հիրոյուկի Թագավա) - Յակուզիի անդամ։
  • Սատոմի Իտո (Լիլի Մարիայ) - մարդագայլ-ալֆա։ Ամենահին մարդագայլերից մեկը։ Շատ իմաստուն առաջնորդ։
  • Բրունսկիյ (Աարոն Հենդրի) - գլխավոր կարգապահը Այկենի տանը։ Սպանվում է Փերիշի կողմից։
  • Հենրի Թեյթ (Թոդդ Ստաշվիկ) - Մալիայի խորթ հայրը։
  • Հեյեր (Թոդդ Ուլիլիամս) - բժիշկ, Լիամի հայրը։

Դերասանական կազմ խմբագրել

Պատանի գայլը սերիալի գլխավոր կազմը
Դերասան Կերպար Սերիա Եթերաշրջան
Եթերաշրջան 1 Եթերաշրջան 2 Եթերաշրջան 3 Եթերաշրջան 4 Եթերաշրջան 5
Մաս 1 Մաս 2
Թայլեր Փոուզի Սքոթ ՄաքՔոլլ 80
Քրիսթալ Ռիդ Էլլիսոն Արջենթ 47
Դիլան Օ'Բրայեն Մեչիսլավ «Սթայլզ» Սթիլինսկի 80
Թայլեր Հեքլին Դերեք Հեյլ 58
Հոլլանդ Ռոդեն Լիդիա Մարթին 74
Շեյլլի Հեննիգ Մալիա Թեյթ 35 Պարբերական
Արդեն Չո Քիրա Յուկիմուրա 35 Պարբերական
Դիլան Սփրեյբերի Լիամ Դանբար 28 Պարբերական
Պատանի գայլը սերիալի պարբերական կազմը
Դերասան Կերպար Եթերաշրջան
Եթերաշրջան 1 Եթերաշրջան 2 Եթերաշրջան 3 Եթերաշրջան 4 Եթերաշրջան 5
Մաս 1 Մաս 2
Ջեյն Առ Բորն Քրիս Արջենթ Պարբերական
Լինդեն Էշբի Շերիֆ Սթիլինսկի Պարբերական
Մելիսսա Փոնզիո Մելլիսա ՄաքՔոլլ Պարբերական
Կեհու Կահուանուհի Դեննի Մահելանի Պարբերական
Իեն Բոեն Փիթեր Հեյլ Պարբերական
Ոեթ Գիլլիամ Բժիշկ Ալան Դիթոն Պարբերական
Օրնի Ադամս Մարզիչ Բոբի Ֆինսթոք Պարբերական
Իդդի Մեյս Վիկտորիա Արջենթ Պարբերական
Ջիլլ Վագներ Քեյթ Արջենթ Պարբերական Պարբերական
Սթեֆեն Լունսֆորդ Մեթ Դիլհեր Պարբերական
Բիանկա Լոուսոն Մերին Մորել Պարբերական
Դենիել Շերմեն Այզեք Լեհի Պարբերական
Գեյջ Գոլայթլի Էրիկա Ռեյս Պարբերական
Սինքուա Վոուլս Վերնոն Բոյիդ Պարբերական
Ադելաիդա Քեյն Քորա Հեյլ Պարբերական
Չարլի Քարվեր Էիթեն Պարբերական
Մաքս Քարվեր Այդեն Պարբերական
Մեգան Թենդի Բռրդեն Պարբերական
Մեթթյու Դել Նեգրո Ագենտ Ռաֆայել ՄաքՔոլլ Պարբերական
Րայան Քելլի Օգնական Ջորդան Փարիշ Պարբերական
Քայլին Ռմբո Մեյսոն Պարբերական
Քոդի Սեյնթգնյու Բրեթթ Թելբոթ Պարբերական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Scott McCall». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  2. «Allison Argent». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  3. «Stiles Stilinski». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  4. «Lydia Martin». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  5. «Derek Hale». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  6. «Jackson Whittemore». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  7. «Kira Yukimura». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  8. «Malia Tate». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  9. «Liam Dunbar». Teen Wolf Wiki. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.