Պավել I (ռուս.՝ Павел I, սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 1), 1754[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 11 (23), 1801[2][4] կամ մարտի 12 (24), 1801[4][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), Պյոտր III Ֆյոդորովիչի և Եկատերինա II Ալեքսեևնայի որդին, Ռուսաստանի կայսր է հռչավել 1796 թվականի նոյեմբերի 6 (17)-ին, եղել է նաև Մալթիական օրդենի 72-րդ մեծ մագիստրոսը։

Պավել I
Զինվորական կոչումGeneral Admiral?
Ծնվել է՝սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 1), 1754[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել է՝մարտի 11 (23), 1801[2][4] (46 տարեկան) կամ մարտի 12 (24), 1801[4][2] (46 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Պողոս-Պետրոս տաճար
Երկիր Ռուսական կայսրություն
ՏոհմՀոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
գերիշխան
ՀայրՊետրոս III
ՄայրԵկատերինա II
ԵրեխաներԱլեքսանդր I, Grand Duke Konstantin Pavlovich of Russia?, Նիկոլայ I, Grand Duchess Alexandra Pavlovna of Russia?, Grand Duchess Elena Pavlovna of Russia?, Grand Duchess Maria Pavlovna of Russia?, Catherine Pavlovna of Russia?, Grand Duchess Olga Pavlovna of Russia?, Աննա Պավլովնա, Միխայիլ Պավլովիչ, Semyon Afanasyevich Velikiy?, Marfa Musina-Yuryeva? և unnamed child Romanov?[5]
Հավատքուղղափառություն
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Սուրբ Աննայի շքանշան, Սև արծվի շքանշան, Սուրբ հոգու շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Սուրբ Յանուարիուսի շքանշան, Sacred Military Constantinian Order of Saint George, Սուրբ Ֆերդինանդի անվան արժեքների շքանշան և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Ծնունդ խմբագրել

Պավելի ծննդյան պահին ներկա են եղել կայսրուհի Ելիզավետա Պետրովնան, մեծ իշխան Պյոտր Ֆյոդորովիչը (Պավելի հայրը), և Շուվալով եղբայրները:

Քաղաքական պայքարի պատճառով Պավելը, ըստ էության, զրկված էր իր հարազատների սիրուց։ Ելիզավետա Պետրովնայի հրամանով Պավելին շրջապատել էին հսկայական քանակությամբ դայակներ և կայսրուհու ճանաչած լավագույն ուսուցիչները, իսկ երեխայի հայրն ու մայրը փաստացի զրկվել էին նրան խնամելու իրավունքից։ Պավելի անունը նրան տրվել է կնունքի ընթացքում կայսրուհու ցանկությամբ։

Չնայած Պավելի` հոր հետ արտաքին տեսքով նմանությանը, արքունիքում անընդհատ լուրեր էին պտտվում, որ երեխայի իսկական հայրը Եկատերինայի առաջին ֆավորիտ Սերգեյ Վասիլևիչ Սալտիկովն էր։ Այդ լուրերը ավելի հաստատվում էին այն փաստով, որ Պավելը ծնվել էր Եկատերինայի և Պյոտրի ամուսնության տասներորդ տարում, երբ գրեթե բոլորը համոզվել էին այդ միության անպտղությանը։

Դաստիարակություն խմբագրել

Պավելի առաջին դաստիարակը Շուվալովի մերձավոր դիվանագետ Ֆ. Բախտեևն էր, ով աչքի էր ընկնում իր ռազմական կարգապահությամբ։ Նա փոքրիկ թերթ էր տպում, որտեղ պատմում էր տղայի բոլոր, թեկուզ ամենաանշան արարքների մասին։

1760 թվականին Ելիզավետա Պետրովնան փոխեց գլխավոր դաստիարակին, նշանակելով Նիկիտա Իվանովիչ Պանինին[6]։ Վերջինս 42-ամյա մեծ գիտելիքների տեր և Լուսավորությանը գաղափարակից անձնավորություն էր։ Շվեդիայում և Դանիայում դիվանագիտական ծառայության ժամանակ նա սերտ հարաբերությունների մեջ մտավ մասոնների հետ և չէր բացառում Ռուսաստանում շվեդական օրինակով սահմանադրական միապետության ներմուծումը։

Նիկիտա Պանինը առարկաների և թեմաների լայն ցուցակ կազմեց, որոնց, ըստ իրեն, պետք է տիրապետեր արքայազնը[7]։ Հնարավոր է, որ հենց Պանինի խորհրդով է կայսրուհին ընտրել «ուսուցիչ-առարկայագետներին»։ Նրանց շարքում էին մետրոպոլիտ Պլատոնը(Աստծո օրենք), Ս. Պորոշինը (բնական պատմություն), Գրանժեն (պար), Ջ. Միլիկոն (երաժշտություն) և ուրշներ։ Ելիզավետա Պետրովնայի ժամանակներից սկսված պարապմունքները չավարտվեցին ոչ Պյոտր III կարճ կառավարման, ոչ էլ Եկատերինա II ժամանակ։

Պավելի դաստիարակության վրա էականորեն ազդել է նրա շրջապատը։ Արքայազնին այցելած հյուրերի շարքում էին այդ ժամանակվա մի շարք կրթված անձինք, օրինակ գրող և կոմպոզիտոր Գրիգորի Տեպլովը։ Իսկ ժամանակակիցների հետ շփումները սահմանափակ էր։ Պավելի հետ անձնական շփման հնարավորություններ ունեին միայն լավագույն ազգանուն կրող երեխաները (Կուրակիններ, Ստրոգանովներ)։ Նրա հետ հատկապես մոտ էր Ալեքսանդր Կուրակինը։ Պավելի կրտսեր դաստիարակներից մեկը` Սեմյոն Անդրեևիչ Պորոշինը[8], օրագիր էր գրում (1764-1765 թվականներ), որը հետագայում արքունիքի պատմության և արքայազնի անձի ուսումնասիրության համար թանկարժեք պատմական սկզբնաղբյուր դարձավ[9]։

Եկատերինան որդու համար ձեռք է բերել ակադեմիկոս Կորֆի հարուստ գրադարանը։ Թագաժառանգին սովորեցնում էին պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, Աստծո օրենք, աստղագիտություն, օտար լեզուներ (ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, իտալերեն), ռուսերեն լեզու, նկարչություն, պար։ Կրթական ծրագրում չկար մի առարկա, որ կապ ունենար ռազմական գործի հետ, ինչը, սակայն, չխանգարեց Պավելին տարվել այդ գործով։ Նրան ծանոթացրեցին լուսավորիչների` Վոլտերի, Դիդրոյի, Մոնտեքսոյի գործերի հետ։ Ուսման հետ Պավելը խնդիրներ չուներ, նա զարգացած երևակայություն ուներ, միաժամանակ նա անհամբեր էր, չնայած` սիրում էր գրքեր։ Տիրապետում էր լատիներենին, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին, սիրում էր մաթեմատիկան, պարը, զինվորական վարժությունները։ Ընդհանուր առմամբ արքայազնի կրթությունը լավագույնն էր, որ հնարավորն էր ստանալ այդ ժամանակ։

Պատանեկության տարիներին արդեն Պավելին սկսեց հետաքրքրել ասպետության գաղափարները։ 1765 թվականի փետրվարի 23 (մարտի 6)-ին, Պորոշինը գրել է.

  Ես Նորին Մեծությանը կարդացի Մալթիական օրդենի ասպետների պատմության մասին։ Հետո նա իրեն թույլ տվեց զվարճանալ և իր հեծելազորին կցելով ծովակալների դրոշը, իրեն ներկայացրեց որպես Մալթիական ասպետ[10].  

1762 թվականի հունիսի 28 (հուլիսի 9)-ին հռչակվեց թագաժառանգ և մեծ իշխան, Շլեզվիգ Հոլշտայնի ղեկավար հերցոգ։ Չափահաս դառնալով` մեծ իշխանը 1773 թվականի հոկտեմբերի 5-ին իր իրավունքները Շլեզվիգ Հոլշտայնի տիրույթներում, որի մեջ մտնում էին Քիլ, Ապենրադե, Նոյմյունստեր քաղաքները, զիջեց Դանիայի թագավոր Քրիստիան VII, փոխարենը ստանալով Հյուսիսային Գերմանիայի Օլդենբուրգ և Դելմենհորսթ դքսությունները։ Նույն տարվա դեկտեմբերի 14-ին Պավելը հրաժարվեց այդ դքսություններից` հօգուտ իր բարեկամ, Լյուբեկի բողոքական եպիսկոպոս, հերցոգ Ֆրիդրիխ Օգոստոսին։

Արտաքին քաղաքականություն խմբագրել

Պավելի կառավարման առաջին տարիներին արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը դիտարկվում էր հեղափոխական Ֆրանսիայի դեմ պայքարը։ 1798 թվականին Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Թուրքիայի և Երկու Սիցիլիաների թագավորության հետ մտավ հակաֆրանսիական II կոալիցիայի մեջ։ Դաշնակիցների պնդմամբ ռուսական զորքերի գլխավոր հրամանատար նշանակվեց Ալեքսանդր Սուվորովը։ Նրա հրամանատարության տակ մտան նաև ավստրիական զորքերը։ Սուվորովի գլխավորությամբ Հյուսիսային Իտալիան ազատագրվեց ֆրանսիական տիրակալությունից։ 1799 թվականի սեպտեմբերին ռուսական բանակը կատարեց ալպյան անցումը, որը հետագայում հայտնի դարձավ գրեթե ողջ աշխարհում։ Սակայն նույն թվականի հոկտեմբերին Ռուսաստանը խզեց Ավստրիայի հետ միությունը, Ավստրիայի կողմից դաշնակցային պարտականությունները չկատարելու պատճառով, իսկ ռուսական զորքը հետ կանչվեց Եվրոպայից։ Անգլո-ռուսական համատեղ արշավանքը Նիդերլանդներ ձախողվեց, որում Պավելը մեղադրում էր դաշնակից անգլիացիներին[11]։

1799 թվականին առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտը կարողացավ երկրում ողջ իշխանությունն իր ձեռքը վերցնել, որից հետո սկսեց արտաքին քաղաքական դաշնակիցներ փնտրել։ Համաեվրոպական հեղափոխության վտանգն անցել էր, և Ռուսաստանի հետ մերձեցման եզրեր էին հայտնվել։ Համաշխարհային առևտրի կենտրոնացումը անգլիացիների ձեռքում դժգոհություններ էին առաջ բերել ծովային որոշ պետությունների շրջանում։ Այդ ժամանակ առաջ էր քաշվել գաղափար Ֆրանսիայի, Ռուսաստանի, Դանիայի և Շվեդիայի նավատորմերով կոալիցիա կազմել, և այս գաղափարի իրականացումը կարող էր շոշափելի հարված հասցնել ծովում անգլիացիների գերակայությանը։

Որոշիչ գործոն հանդիսացավ 1800 թվականի սեպտեմբերի 5-ին բրիտանական նավատորմի կողմից ռազմավարական նշանակության տեղակայություն ունեցող Մալթա կղզու գրավումը, որը Պավել I որպես Մալթիական օրդենի մեծ մագիստրոս համարում էր իրեն ենթարկվող տարածք և ռուսական նավատորմի պոտենցիալ միջերկրածովյան բազա։ Այդ քայլը Պավելի կողմից ընկալվեց որպես անձնական վիրավորանք։ Ի պատասխան 1800 թվականի նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4)-ին Պավել I հրաման արձակեց բոլոր ռուսական նավահանգիստներում գտնվող անգլիական նավերն (մոտ 300 նավ) առնել կալանքի տակ, ինչպես նաև կասեցվեց անգլիացի վաճառականներին հատկացվող վճարումները և ամբողջ երկրում արգելվեց անգլիական ապրանքների վաճառքը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները ընդհատվեցին[12]։

1800 թվականի դեկտեմբերի 4-6(18) կնքվեց դաշնակցային պայմանագիր Ռուսաստանի, Պրուսիայի, Շվեդիայի և Դանիայի միջև։ Անգլիայի դեմ հայտարարվեց զինված չեզոքություն։ Բրիտանական կառավարությունը հրամայեց գրավել թշնամական կոլաիցիայի անդամ պետությունների նավերը։ Ի պատասխան այս գործողությունների` Դանիան գրավեց Համբուրգը, իսկ Պրուսիան` Հաննովերը[13]։ Դաշնակից կոալիցիան էմբարգո հայտարարեց Անգլիա ներմուծվող ապրանքների, հատկապես ցորենի վրա, հույս ունելաով, որ հացի պակասը ծնկի կիջեցնի թշնամուն։ Շատ եվրոպական նավահանգիստներ փակ էին անգլիական նավերի համար։

Դաշնակիցները սկսեցին պատրաստվել Բոնապարտի հետ ռազաստրատեգիական միություն կազմելուն։ Մահվանից առաջ Պավելը Բոնապարտի հետ սկսեց մշակել Հնդկաստան արշավելու ծրագիր, անգլիական տիրույթները «անհանգստացնելու» համար։ Միաժամանակ նա Միջին Ասիա ուղարկեց Դոնյան զորքը (22500 հոգի), որի առջև դրված էր Խիվան և Բուխարան գրավելու խնդիր։ Այսպիսի տպավորիչ նախաձեռնությունը չէր կարող հապշտապ կայացված լինել։

Պավելն ինքը խոստավոանել է, որ չունի Միջին Ասիայի քարտեզ և սակայն Վասիլի Օրլովից պահանջել է[14].

  Հիշեք, որ Դուք գործ ունեք միայն անգլիացիների հետ, թող խաղաղությոն լինի նրանց համար, ովքեր չեն օգնում անգլիացիներին։ Եվ շրջանցելով նրանց` հավաստիացրեք Ռուսաստանի ընկերության մասին և սլացեք Ինդոսից Գանգես, և այնտեղից` անգլիացիների վրա։ Հաստատվեք նաև Բուխարիայում, որ այն չանցնի չինացիներին։ Խիվայում ազատագրեք մեր գերեվարված հազարավոր ենթականերին։  

Պատմական գրականության մեջ ներխուժումը Միջին Ասիա դիտարկվել է որպես ավանտյուրա։

  Միանգամայն հասկանալի է, որ ամեն բան արվել արագության մեջ, առանց որևէ նախնական լուրջ պատրաստությունների, դիլետանտորեն և ամենայն թեթևամտությամբ[14]։  

Ջոկատը ետ է կանչվել Աստրախանի մոտակայքից անմիջապես Պավելի մահից հետո։ Այնպես, ինչպես Եկատերինայի մահից հետո նրա իրավահաջորդը ետ կանչեց Վալերի Զուբովի գլխավորությամբ ռուսական զորքը, որի խնդիրը Պարսկաստանը գրավելն էր։

Դավադրություն և մահ խմբագրել

Հակառակ ձևավորված տեսակետի, Պավելի կառավարման տարիներին կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի մահափորձ կայսեր հանդեպ։ Այդ ժամանակահատվածում զորքում ֆիքսվել է խուճապի երեք դեպք։ Երկու անգամ գրանցվել է կայսեր` Պավլովսկ կատարած այցի ժամանակ, մեկ անգամ` Ձմեռային պալատում։ Կայսր Պավելի թագադրումից հետո Սմոլենսկում ստեղծվեց գաղտնի կազմակերպություն։ Դրա անդամների նպատակը Պավելի սպանությունն էր։ Դավադրությունը բացահատվեց։ Անդամները աքսորվեցին կամ ուղարկվեցին ծանր աշխատանքների։ Հետաքննության նյութերը Պավելի հրամանով ոչնչացվել են։

Պավել I 1801 թվականի մարտի 12 (24)-ին սպանվեց Միխայիլովյան ամրոցի իր ննջասենյակում սպաների կողմից։ Դավադրության մեջ մասնակցել են Դե Ռիբասը, փոխկանցլեր Ն. Պանինը, Իզյումի թեթևհեծելազորային գնդի հրամանատար Լ. Բեննիգսենը, կոմս Նիկոլայ Զուբովը, գվարդիական գնդերի հրամանատարներ Դեպրերադովիչը, Ֆյոդոր Ուվարովը, Պյոտր Տալիզինը։ Նրանց աջակցում էր Անգլիայի դեսպան Չարլզ Ուիթվորդը, ով սիրային կապի մեջ էր Օլգա Ժերեբցովայի (Զուբով եղբայրների քրոջ) հետ, ում տանը և հավաքվում էին դավադիրները։ Համարվում է, որ դավադրությունը սուբսիդավորում էր Անգլիայի կառավարությունը, որն այդ կերպ փորձում էր խույս տալ Ռուսաստանի հետ պատերազմելուց Մալթայի համար[15]. : Դավադրության հոգին և կազմակերպիչը Պետերբուրգի գեներալ նահանգապետ և գաղտնի ոստիկանության ղեկավար Պյոտր Պալենն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Павел I (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1902. — Т. 13. — С. 4—64.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Paul I. // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 20. — P. 957.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Павел I (российский император) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004. — Т. 25. — С. 11—14.
  5. Lundy D. R. The Peerage
  6. «Елизавета I. Инструкция обергофмейстеру при его императорском высочестве государе великом князе Павле Петровиче, господину генералу поручику, камергеру и кавалеру Никите Ивановичу Панину. 1761 / Сообщ. Л. Н. Трефолев // Русский архив, 1881. — Кн. 1. — Вып. 1. — С. 17-21». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Панин Н. И. Всеподданнейшее предъявление слабого понятия и мнения о воспитании его императорского высочества, государя великого князя Павла Петровича. Записка графа Н. И. Панина. 1760 г. / Сообщ. Т. А. Сосновский // Русская старина, 1882. — Т. 35. — № 11. — С. 313—320». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «Порошин Семен Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. «Порошин Семен Андреевич». XPOHOC, всемирная история в интернете. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. Порошин С. А. Записки, служащие к истории Его Императорского Высочества благоверного Государя Цесаревича и Великого Князя Павла Петровича наследника престолу российского. — СПб., 1844. — 563 с.; Порошин С. А. Сто три дня из детской жизни императора Павла Петровича (Неизданная тетрадь Записок С. А. Порошина). 1765 г. / Сообщ. С. Н. Абразанцевым // Русский архив, 1869. — Вып. 1. — Стб. 1-68. Արխիվացված 2016-05-07 Wayback Machine
  11. В континентальной кампании Британия почти не принимала участие; она лишь давала деньги взаймы под проценты воюющим государствам.
  12. Английский посол Уитворт, которого Павел просил удалить из России, стал распространять слухи о безумии русского императора; в своём донесении от 6 марта 1800 года он пишет: «Император буквально с ума сошёл… С тех пор, как он вступил на престол, психическое расстройство его стало постепенно усиливаться…»
  13. Владения Ганноверской династии, занимавшей в то время британский престол.
  14. 14,0 14,1 «Журнал "Родина": НАПОЛЕОНОВСКИЕ ПЛАНЫ ПАВЛА ПЕТРОВИЧА». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  15. Разрыв торговых связей тяжело ударил по русскому дворянству. Доходы всего сословия зависели от торговли лесом, льном, зерном с Британией. Россия поставляла в Англию дешёвое сырьё, а взамен получала промышленные товары.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 140