Պավել Ցիցիանով (սեպտեմբերի 19, 1754(1754-09-19), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1806(1806-02-20), Բաքու), ծագմամբ վրացի իշխան, ռուսական ռազմական գործիչ, հետևազորի գեներալ (1803 թ.1725 թվականին Վախթանգ VI-ի հետ Ռուսաստան տեղափոխված Ցեցիշվիլի իշխանական ընտանիքից։ 1802 թվականի սեպտեմբերից՝ Վրաստանի գլխավոր կառավարչապետ և Աստրախանի զինվորական նահանգապետ։ 1803 թվականին Պավել Ցիցիանովի զորքերը գրավել են Զարո֊Բելոքանի մարզը, 1804֊1813 թվականների ռուս–պարսկական պատերազմի ժամանակ (տես Ռուս–պարսկական պատերազմներ 1804–1813 թթ., 1826֊1828 թթ.Գյանջայի (Գանձակի) խանությունը (1804 թ.), 1804 թվականի հուլիսին պաշարել են Երևանի բերդը, սակայն Պավել Ցիցիանովի թույլ տված տակտիկական սխալի (վճռական գրոհի փոխարեն վարել է բանակցություններ բերդն առանց դիմադրության հանձնելու վերաբերյալ) հետևանքով, հարկադրված, սեպտեմբերի 3-ին վերացրել է պաշարումը (ռուսական զորքերը պատրաստ չէին երկարատև պաշարման) և շարժվել դեպի Թիֆլիս։ 1805 թվականին Պավել Ցիցիանովը Ռուսաստանին է միացրել Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի խանությունները և Շորագյալի սուլթանությունը, իսկ մինչ այդ՝ Իմերեթն ու Մեգրելիան։ 1806 թվականի փետրվարի 8-ին Պավել Ցիցիանովը իր ջոկատով մոտեցել է Բաքվին․ դավադրաբար սպանվել է Բաքվի խանի հետ բանակցությունների ժամանակ։ Դաժանություն է դրսևորել Հյուսիսային Կովկասի լեռնականների հնազանդեցման և Վրաստանում ծագած հակաֆեոդալական գյուղացիական ելույթների ճնշման ժամանակ։

Պավել Ցիցիանով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1754(1754-09-19)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 20, 1806(1806-02-20) (51 տարեկան)
Մահվան վայրԲաքու
ԳերեզմանՍիոնի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Dmitry Tsitsianov?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
 Pavel Dmitrievich Tsitsianov Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Цицианов Павел Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Ցիցիանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։