Պավել Միխայիլի Տրետյակով (ռուս.՝ Павел Михайлович Третьяков, դեկտեմբերի 15 (27), 1832, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 4 (16), 1898, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս գործարար, բարերար, ռուսական արվեստի գործերի կոլեկցիոներ։

Պավել Տրետյակով
ռուս.՝ Третьяков, Павел Михайлович
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15 (27), 1832
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 4 (16), 1898 (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունձեռնարկատեր, մեկենաս, հավաքորդ և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինVera Nikolaevna Tretyakova?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAlexandra Pavlovna Botkina?, Vera Pavlovna Ziloti?, Lyubov Pavlovna Gritsenko?, Maria Pavlovna Botkina? և Ivan Pavlovich Tretyakov?
 Pavel Tretyakov Վիքիպահեստում

Տրետյակովյան պատկերասրահի հիմնադիրը։

Կենսագրություն խմբագրել

 
Պավել Տրետյակովի հուշարձանը Տրետյակովյան պատկերասրահի առջև, Մոսկվա

Պավել Տրետյակովը ծնվել է 1832 թվականին, Մոսկվայում, վաճառականի ընտանիքում։ Կրթություն ստացել է տանը, սկսել է առևտրականի կարիերան և աշխատել հոր հետ։ Զարգացնելով ընտանեկան բիզնեսը՝ եղբոր՝ Սերգեյի հետ կառուցում են տեքստիլ գործարաններ, որտեղ մի քանի հազար մարդ էր աշխատում[2]։

Պավել Միխայիլովիչը երկար տարիներ չէր ամուսնանում։ 1865 թվականի օգոստոսին ամուսնանում է Վեռա Նիկոլայի Մամոնտովայի հետ, ով հայտնի վաճառական Սավա Իվանովիչ Մամոնտովի քույրն էր։ 1866 թվականին ծնվում է նրանց ավագ դուստրը՝ Վեռան (1866-1940), հետո՝ Ալեքսանդրան (1867-1959), Լյուբովը՝ (1870-1928), Միխայիլը՝ (1871-1912), Մարիան՝ (1875-1952), Իվանը՝ (1878-1887)։ 1887 թվականին կարմրուկից և մենենգիտի բարդությունից Իվանը մահանում է, իսկ ավագ որդին՝ Միխայիլը, վատառողջ էր ծնվել։

Արվեստի հավաքածուներ խմբագրել

1850-ական թվականներին Պավել Տրետյակովը սկսեց հավաքել ռուսական արվեստի կոլեկցիան, որը ի սկզբանե մտադիր էր նվիրաբերել քաղաքին։

 
«Փոխհրաձգության ֆինլանդացի մաքսանենգների հետ», Վասիլի Խուդյակով, 1853

Ենթադրվում է, որ առաջին կտավները՝ «Գայթակղություն» և «Փոխհրաձգության ֆինլանդացի մաքսանենգների հետ» (1853), նա գնել է 1856 թվականին։ Այնուհետև կոլեկցիան համալրվել է Իվան Տրուտնևի, Կոնստանտին Տրուտովսկու, Ալեքսեյ Սավրասովի, Ֆյոդոր Բրունիի, Լև Լագորիոյի և այլ վարպետների կտավներով։

1864 թվականին հավաքածուն համալրվում է ռուսական պատմության սյուժեով՝ Ֆլավիցկոգի «Իշխանուհի Տարականովան» կտավով։

1860-ական թվականներին վերջում Պավել Տրետյակովը Ֆյոդոր Բրոնիկովին պատվիրում է ստեղծել «Պյութագորասցիների օրհներգը ծագող արևին» կտավը, որը դառնում է Վեռա Տրետյակովայի սիրելի գործը։

1874 թվականին Տրետյակովը իր հավաքածուի համար կառուցում է պատկերասրահի շենք, որը 1881 թվականից բացվում է հասարակության համար։ 1892 թվականին Տրետյակովը հավաքածուն և պատկերասրահի շենքը հանձնում է Մոսկվայի քաղաքային դումային։ Մեկ տարի անց կառույցը անվանակոչվում է «Պավել և Սերգեյ Տրետյակովների անվան քաղաքային պատկերասրահ»։ Պավել Տրետյակովին շնորհվում է Մոսկվայի պատվավոր քաղաքացու կոչում։

Պավել Տրետյակովի վերջին խոսքերը եղել են.

  Պահպանեք պատկերասրահը և առողջ եղեք;  

Հիշատակ խմբագրել

  • Լիպեցկում կա Տրետյակովի անվան փողոց
  • ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում տպագրվել է են Տրետյակովին նվիրված նամականիշներ

Գրականություն խմբագրել

  • Боткина А. П., Павел Михайлович Третьяков в жизни и искусстве, 1951
  • Грязнов А. И., Почётный гражданин Москвы։ Страницы жизни Павла Михайловича Третьякова, Художник В. Корольков, Московский рабочий, 1982
  • Боткина А. П., Павел Михайлович Третьяков, Государственный институт искусствознания, 1986
  • Ненарокомова И., Павел Третьяков и его галерея, Арт-Родник, 1998, isbn=5-88896-020-9}} (2-е изд. - М.։ [Арт-Родник, 2011. - 256 с., ил.- ISBN 978-5-404-00267-6)
  • Милюгина Е. Г. Павел и Сергей Третьяковы. Собрание русской живописи. Москва. М.։ Белый город; Редакция «Воскресный день», 2012. 240 с., 175 ил. (Музеи мира). ISBN։ 978–5–7793–4031–1.

Տես նաև խմբագրել

Տրետյակովյան պատկերասրահ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Տրետյակով» հոդվածին։