Պաստրոմա (իդիշ՝ פּאַסטראָמע), տավարի մսից պատրաստված ուտեստ։ Այն շատ է օգտագործվում հրեական, մոլդովական և ռումինական խոհանոցներում, հնարավոր է առաջացել է Թուրքիայում։ Պաստրոմա անվանումը ստուգաբանորեն կապված է թուրքերեն բաստուրմա բառի հետ։ Պաստրոման նոր աշխարհ է հասել XX դարում հրեական ներգաղթի ժամանակ և համարվել Բեսարաբիայից և Ռումինիայից գաղթած հրեաների ուտեստ։ Այժմ այն համարվում է հիմնական ավանդական ուտեստ Նյու Յորքի եվրոպական ռեստորանների խոհանոցներում։ Այնտեղ այն սովորաբար պատրաստում են տավարի մսից, իսկ Ռումինիայում խոզի մսից։ Միսը մարինացվում է աղով և հատուկ համեմունքներով՝ հատկապես օգտագործվում է աղացած կարմիր պղպեղ և այնուհետև ապխտվում հատուկ եղանակով։ Այն մատուցվում է բարակ շերտերի տեսքով։ Պաստրոման միսը պահպանելու մի ձև է։ Ըստ մի վարկածի պաստրոմա բառը առաջացել է ռումինական բայից, որը նշանակում է փրկել։ Կա նաև այլ վարկած, ըստ որի պաստրոմա բառը թուրքական բաստուրմա կամ պաստիրմա բառից է առաջացել, որը նշանակում է տավարի միս, որը համեմված է կարմիր պղպեղով և չորացված արևի տակ։

Պաստրոմա
פּאַסטראָמע
Հրեական խոհանոց
Ծագում
Ենթատեսակմիս
Առաջացման երկիրԹուրքիա
Բաղադրամասեր
ՀիմնականՄիս, աղացած համեմունքներ
 Pastrami Վիքիպահեստում

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պաստրոմա