Պաստաֆարիանիզմ (անգլ.՝ Pastafarianism) կամ Թռչող Մակարոնե Հրեշի եկեղեցի (անգլ.՝ Church of the Flying Spaghetti Monster), ամերիկացի ֆիզիկոս Բոբբի Հենդերսոնի կողմից 2005 թվականին հիմնված ծաղրերգական կրոն[1][2], որն իր կողմից հիմնվել է որպես էվոլյուցիոն ուսմունքի այլընտրանք «Բանական մտադրության» կոնցեպտը դպրոցական ծրագրի մեջ ընդգրկելու Կանզաս նահանգի կրթության վարչության որոշման դեմ բողոքի ակցիա[2][3][4][5]։ Սեփական կայքում հրապարակված բաց նամակում Հենդերսոնը ազդարարել է գերբնական արարչի՝ մակարոնի կամ տեֆտելի նման՝ Թռչող Մակարոնե Հրեշի (ԹՄՀ) հավատքը և կապում է այն դպրոցներում այլ կրոնների հետ միասին պաստաֆարիանիզմի ուսուցմանը, այդպիսով օգտագործում է աբսուրդի հասցնման փաստարկը[3][4][5]։

Պաստաֆարիանիզմի անվանումն կազմված է բառախաղի հիման վրա և ասոցիացվում է ռաստաֆարիանիզմի և «մակարոնե արտադրանք» նշանակող իտալերեն «պաստա» (իտալ.՝ pasta) բառի հիման վրա։ Պաստաֆարիանիզմի հետևորդները իրենց անվանում են «պաստաֆարիանականներ»[5]։

Թռչող Մակարոնե Հրեշը որպես պաստաֆարիանական աստվածություն առաջին անգամ նկարագրել է Բոբի Հենդերսոնը 2005 թվականին իր բաց նամակում ի բողոք որպես էվոլյուցիոն ուսմունքի այլընտրանք «Բանական մտադրության» կոնցեպտը դպրոցական ծրագրի մեջ ընդգրկելու Կանզաս նահանգի կրթության վարչության որոշման դեմ բողոքի ակցիա[6]։ Այդ նամակում Հենդերսոնը ծաղրում է կրեացիոնիզմը, ազդարարելով Թռչող Մակարոնե Հրեշի կրոնը։ Այդ թվում նաև նամակում ասվում է, որ ամեն անգամ, երբ գիտնական ռադիոածխածնային վերլուծություն է կատարում, նրա աստվածությունը համեմատում է չափման արդյունքը իր մակարոնե աջի հետ։ Հենդերսոնը պնդում է, որ իր համոզմունքները ոչ պակաս տրամաբանական են, քան «Բանական մտադրության» տեսություն, և կոչ է անում ուսումնասիրել այն հավասար էվոլյուցիայի տեսության և «Բանական մտադրության» տեսության հետ[7]։ Հենդերսոնի կողմից իր կայքում այդ նամակի հրապարակումից հետո Թռչող Մակարոնե Հրեշը դարձել է սովորական դպրոցներում «Բանական մտադրության» տեսության դասավանդման դիմակայման խորհրդանիշ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barker, 2012, էջ X
  2. 2,0 2,1 Smith, Kenan, Snell, 2009, էջ 177
  3. 3,0 3,1 Chryssides, 2012, էջ 92
  4. 4,0 4,1 Կաչալովա Ա. (2013 թ․ հուլիսի 31). «Մակարոնե այլընտրանք». Ինտերֆաքս.
  5. 5,0 5,1 5,2 Անն Բրասյոր (2007 թ․ սեպտեմբերի 17). «Doc. 11375 The dangers of creationism in education (смотри пункт 52)» (անգլերեն). Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեա. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «In the beginning there was the Flying Spaghetti Monster». The Daily Telegraph. London. 2005 թ․ սեպտեմբերի 11.
  7. Henderson, Bobby (2005). «Open Letter To Kansas School Board». Venganza.org. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  8. Boxer, Sarah (2005 թ․ օգոստոսի 29). «But Is There Intelligent Spaghetti Out There?». Նյու Յորք Թայմս Arts article.

Արտաքին հղումներ խմբագրել