Պասխալիս Թերզիս (հուն․՝ Πασχάλης Τερζής, ապրիլի 24, 1949(1949-04-24), Սալոնիկ, Հունաստան), հույն լաիկո կատարող։

Պասխալիս Թերզիս
Բնօրինակ անունΠασχάλης Τερζής
Ծնվել էապրիլի 24, 1949(1949-04-24) (74 տարեկան)
Սալոնիկ, Հունաստան
Երկիր Հունաստան
Ժանրերլաիկո
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլMinos EMI

Ստեղծագործական կենսագրություն խմբագրել

Պասխալիս Թերզիսը ծնվել է 1946 թվականին Սալոնիկի Պիլեայի արվարձանում։ Երիտասարդության ընթացքում նա երգում էր իր ընկերների հետ, որոնցից մի քանիսը հետագայում օգնել են նրան։ Աթենք տեղափոխվելուց հետո նա մայրաքաղաքի սիրված երաժշտական կենտրոններում 1960-ական թվականներին հանդես է եկել որպես բեք վոկալիստ հույն հայտնի երգիչների, այդ թվում՝ Ջենի Վանուի հետ։

Համագործակցություն Խրիստոս Նիկոլոպուլոսի հետ խմբագրել

Պասխալիս Թերզիսի մենահամերգները սկսվել է 1972 թվականին։ 1974 թվականին հանդիպել է Ռոդոսի երաժիշտ և կոմպոզիտոր Գրիգորիս Ձիստուդիսի հետ։ Սակայն Թերզիսի երաժշտական գործունեության շրջադարձային պահը 1980 թվականին կոմպոզիտոր Խրիստոս Նիկոլոպուլոսի հետ ծանոթությունն էր։ 1982 թվականին նրա հետ համագործակցությամբ թողարկվել է երգչի առաջին ալբոմը՝ «Λέω» անունով, որը վաճառվել է ավելի քան կես միլիոն օրինակ։

Ձայնագրության հաջողությունը դարձավ ելակետ երաժիշտների հետագա սերտ համագործակցության և երկար տարիների բարեկամության համար։ Բացի այդ, Պասխալիս Թերզիսին հրավիրել են ելույթ ունենալ Սալոնիկի կենտրոնում գտնվող բուզուկիայի ակումբներում (որտեղ նրանք կատարում են ժամանակակից և ժողովրդական հունական երգեր)։ 1982 թվականին Պասխալիս Թերզիսը՝ Էլենի Վիտալիի, Յորղոս Սարիսի և Դիմիտրիս Կոնտոլազոսի հետ մասնակցել է «Παίξε Χρήστο επειγόντως» պլատվիկի ձայնագրմանը։ Նրանք կատարել են երգեր՝ Խրիստոս Նիկոլոպուլոսի երաժշտության և Մանոլիս Ռասուլիսի բառերի ներքո։

1983 թվականին Թերզիսի երկրորդ սկավառակը թողարկվել է «Μίλα μου στον ενικό» անունով։ Երաժշտությունը գրել է Խրիստոս Նիկոլոպուլոսը, իսկ բառերը Լեֆտերիս Խապսիադիսը և Խրիստոֆորոս Բալաբանիդիսը։ Միևնույն ժամանակ, Նիկոս Պապազոգլուի, Դիմիտրիս Կոնտոյանիսի և Նադյա Կարայանիի հետ ձայնագրել է «Όλοι δικοί μας είμαστε» երգը (երաժշտությունը՝ Խրիստոս Նիկոլոպուլոսի, բառերը՝ Մանոլիս Ռասուլիսի)։ 1986 թվականին թողարկել է « Εθνική Θεσσαλονίκης» ալբոմը՝ Թեոդորոս Դերվենիոտիսի, Խրիստոս Նիկոլոպուլոսի և Լեֆտերիս Խապսիադիսի ստեղծագործություններով։ 1988 թվականին Թերզիսը համագործակցել է Տակիս Մուսաֆիրիսի հետ, որի արդյունքում ստեղծվել է «Καινούργια χρώματα» նոր ալբոմը՝ ութ նոր ստեղծագործություններով։

ΕΜΙ-ի հետ համագործակցությունից մինչ ներկա ժամանակներ խմբագրել

Պասխալիս Թերզիսի հաջորդ ալբոմներից յուրաքանչյուրը դարձել է պլատինե։ 1997 թվականին, համագործակցելով Յանիս Կարալիսի, Յորղոս Թեոֆանուսի և Էվի Դրուցայի հետ, թողարկել է «Παλιόκαιρος» ալբոմը, որի վաճառքը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Ալբոմը կրկնակի պլատինե դարձավ Հունաստանում և Կիպրոսում։ 1998 թվականին թողարկել է «Ο δικός μου ο δρόμος» ալբոմը, որը ոսկե դարձավ վաճառքների առաջին օրը։ 1999 թվականին տեղի է ունեցել երգչի մենահամերգը Լոնդոնի Ալբերտ հոլլում։ Նույն թվականին թողարկել է «Δεν με κατάλαβες ποτέ» ալբոմը` Դիոնիսիս Ցակնիսի, Լակիս Լազոպուլոսի, Ստելիոս Ռոկոսի, Էվի Դրուցայի, Յորղոս Կաֆեձոպուլոսի, Կոնստանդինոս Պանձիսի, Նիկոս Վակսևանելիսի հետ։

2001 թվականին Պասխալիս Տերզիսը պայմանագիր է կնքել EMI լեյբլի հետ, այդ պատճատով նա այժմ կարող է ստեղծել իր մեկնաբանությունները Մարիոս Թոկասի սիրված երգերի վերաբերյալ, որոնց իրավունքները պատկանում էին այս ընկերությանը։ Նույն թվականին թողարկվել է «Θέλω να πω» ալբոմը, որը վաճառքի առաջին օրը դարձել է պլատինե[1]։ 2002-2003 թվականների ձմռանը Պասխալիս Թերզիսը ելույթ է ունեցել «Ιερά Οδού»-ում` Դիմիտրիս Միտրոպանոսի և Դիմիտրիս Բազիսի հետ։ Ամեն երեկո նրանց համերգը գրավում էր 2500 հազար հանդիսատես։

2004 թվականի գարնանը թողարկվել է «Στα υπόγεια είναι η θέα» ալբոմը։ Երաժշտության և բառերի հեղինակն է՝ Գեորգիոս Թեոֆանուսը։ Ալբոմը թողարկումից անմիջապես հետո դարձել է պլատինե։ Նա առանձնանում է նաև նրանով, որ իր հինգ երգերը՝ «Έχω μια αγάπη», «Δεδομένο», «Στα υπόγεια έιναι η θέα», «Δε μιλάμε» և «Φθινοπώριασε», մեծ ժողովրդականություն են ձեռք բերել և այժմ լուսաբանվում են շատ այլ հույն կատարողների կողմից։ 2002-2003 թվականների ձմռանը Թերզիսը համատեղ ծրագիր է պատրաստել Միխալիս Խաձիյանիսի հետ։

2006 թվականի ապրիլին թողարկվել է «Είναι κάποιες αγάπες» ալբոմը, որից սկսվել է համագործակցությունը Խրիստոս Դանտիսի, Ստամատիս Գոնիդիսի և Կիրիակոս Պապադոպուլոսի հետ։ Ելենա Պապարիզուի հետ համատեղ ծրագիր է ստեղծել «Ιερά Οδού»-ի համար։ Հետագայում «Η διαφορά» (2007), «Μια νύχτα ζόρικη» (2008) ալբոմները բոլորն էլ ոսկե են դարձել թողարկման առաջին օրը, իսկ շուտով՝ պլատինե։ Այս տարիներին Պասխալիս Թերզիսը շատ է համագործակցել հույն երիտասարդ երգիչների` Միխալիս Խաձիյանիսի, Ելենա Պապարիզուի, Նատաշա Թեոդորիդուի, Պեգի Զինայի և այլոց հետ։

2011 թվականին թողարկվել է «Δυό Νύχτες Μόνο» ալբոմը, որն ընդգրկում է 16 ստեղծագործություններ, որոնք ձայնագրվել էին լաիկոյի շատ վարպետների հետ։ Չորս երգ («Αν ξαναζητούσες τη καρδιά μου», «Δυο νύχτες μόνο», «Φεύγει η νύχτα», «Του Στέλιου η μπαλάντα») գրվել են Թերզիս Ադոնիս Վարդիսի համար, ևս երեք երգ («Κοκτέιλ από δάκρυα», «Δεν έχει η κόλαση φωτιές», «Οι πλούσιοι της γης»)՝ Նիկոս Կարվելասի համար։ «Στο Πρωινό Τσιγάρο» երգը Մարիոս Տոկասի ստեղծագործության մեկնաբանումն է։ Ալբոմի հեղինակների թվում էին երիտասարդ մասնագետներ, մասնավորապես՝ Խրիստոս Դանտիսը, Յորղոս Սաբանիսը և Նիկոս Մորաիտիսը[2]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Λέω (1982)
  • Μίλα μου στον ενικό (1983)
  • Εθνική Θεσσαλονίκης (1986)
  • Καινούργια χρώμαρα (1988)
  • Είμαι μόνος μου (1990)
  • Θα 'θελα να σουν εδώ (1991)
  • Μια βραδιά στη Σαλονίκη (1991)
  • Μια αφιέρωση καρδιάς (1992)
  • Αυτοί που δεν μιλάνε (1993)
  • Μεσόγειος (1994)
  • Άφησέ με μόνο (1995)
  • Αυτά είναι τα τραγούδια μου (1996)
  • Παλιόκαιρος (1997)
  • Ο δικός μου ο δρόμος (1998)
  • Δε με κατάλαβες ποτέ (1999)
  • Οι μεγαλύτερες επιτυχίες Χθές, σήμερα, αύριο… (2000)
  • Τα ζεϊμπέκικα του Πασχάλη (2001)
  • Θέλω να πω (2001)
  • Hitmix (2001)
  • Τραγούδια μιας ζωής (2002)
  • Φωτιά στις νύχτες (2003)
  • Στα υπόγεια είναι η θέα (2004)
  • Αρχιπέλαγος (2005)
  • Η διαφορά (2007)
  • Μια νύχτα ζόρικη (2008)
  • Δυό Νύχτες Μόνο (2011)
  • Ό,τι κι αν πεις σου λέω ναι (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել