Պասոդոբլ, իսպանական պար, որը կապվում է ցլամարտի հետ (կորիդա)։ Նախկինում այս պարն անվանվել է «իսպանական մեկ քայլ», քանի որ քայլերը բաժանվում են մեկ հաշվի հետ։ Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկին, իսկ աղջիկը՝ նրա մուլետան (մատադորի ձեռքի կարմիր կտորը) կամ ցուլը։ Երաժշտությունը նույնպես համապատասխանում է ցլամարտի երաժշտությանը։ Առաջին ցլամարտերը անցկացվել են Կրետե կղզում, բայց միջնադարում նրանք մեծ տարածում են ստացել նաև Իսպանիայում։ Պասադոբլ պարը առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում 1920 թվականին։ 1930-ականներին այն արդեն մեծ հեղինակություն ուներ Փարիզի բարձր հասարակության շրջանում։ Այդ պատճառով էլ պարի մեջ շատ քայլեր ու ձևեր ֆրանսերեն անվանում ունեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս պարն ընդգրկվել է լատինաամերիկյան պարերի ծագման մեջ։ Պասադոբլի առանձնահատուկ գիծը պարողների մարմնի դիրքն է. բարձր պահված կրծքավանդակ, գլուխը՝ հստակ ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումներում այն թեքվում է վեր ու վար։ Մարմնի նման դիրքը համապատասխանում է ցլամարտիկի շարժումների բնույթին։ Շարժումներն ինքնին մեկնաբանվում են որպես ցլամարտիկի և ցլի պայքար։

Պասոդոբլ կատարող զույգ