Պապ (փաղաքշական` պապի, պապիկ և այլն)` ազգակցական հարաբերությունների կատեգորիա։

Պապն իր թոռների հետ

Իմաստային նշանակությունը խմբագրել

Արական սեռի բարեկամ։ Որպես կանոն, կիրառվում է ցանկացած հարազատական ճյուղի (մայրական կամ հայրական) թոռան և թոռնուհու հետ հարաբերություններում, հանդիսանում է երեխայի մոր կամ հոր հայրը։ Թոռներն ունեն երկու պապիկ՝ հոր հայրը և մոր հայրը։ Իսպանիայում յուրաքանչյուր տարի՝ սկսած 1998 թվականից, հուլիսի 26-ը նշվում է որպես տատիկի և պապիկի օր։

Այլ նշանակություն խմբագրել

Այլ կերպ՝ պապիկ նաև անվանում են ծերունուն։ Պապիկի կերպարը հանդես է գալիս հեքիաթներում, գալիք Նոր Տարվա խորհրդանիշներից մեկն է՝ Ձմեռ Պապը, որը սովորաբար հանդես է գալիս ծերունու կերպարով, գունավոր՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ մուշտակով և գլխարկով, երկար սպիտակ մորուքով, ձեռքի ձեռնափայտով, երկարաճիտք կոշիկներով և նվերների պարկով։

Հռոմի Պապ՝ ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ[1]։

Պապ թագավոր՝ (մոտ 353-374), հայոց Արշակունի թագավոր, Արշակ Բ–ի 370 թվականից։

Մշակույթում խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Կերպարվեստ խմբագրել

  • 1895 թվականին ռուս նկարիչ Ռաֆաիլ Լևիցկին նկարել է «Վլաս Պապիկ» նկարը, որը գտնվում է Չուվաշիայի արվեստի պետական թանգարանում։

Քանդակներ խմբագրել

Գրականության մեջ խմբագրել

Պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը։
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է։


Համո Սահյան[4]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Catechism of the Catholic Church - Christ's Faithful - Hierarchy, Laity, Consecrated Life». Vatican.va. 1946 թ․ փետրվարի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  2. Дед (ռուսերեն), Վերցված է 2019-05-26-ին
  3. «Дедушка». Русские мелодрамы - Смотреть онлайн российские кино фильмы в хорошем качестве HD видео бесплатно (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  4. Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ. Համո Սահյան