Պապական մարզ (լատին․՝ Patrimonium Sancti Petri, լատին․՝ Sancta Romana Res Publica, իտալ.՝ Lo Stato della Chiesa), կրոնապետական պետություն, գոյություն է ունեցել Կենտրոնական Իտալիայում և կառավարվել է Հռոմի պապի կողմից։

Պապական մարզ
Patrimonium Sancti Petri
752 - 1870 Իտալիայի թագավորություն (1861–1946) 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Հռոմ
Լեզու լատիներեն
իտալերեն
Ազգություն իտալացիներ
Կրոն կաթոլիկություն
Արժույթ պապական սկուդո (մինչև 1866)
պապական լիրա (1866-1870)
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ կրոնապետական միապետություն
Պետության գլուխ Հռոմի պապ
Պատմություն
- Ստեղծում 752
- Բռնազավթում Ֆրանսիայի կողմից 1798 փետրվարի 15
- Ռիսորզիմենտո 1860
- Միավորում Իտալիայի թագավորությանը 1870 սեպտեմբերի 20
- Վատիկանի կազմավորում 1929

Նախապատմություն խմբագրել

Իր գոյության առաջին 300 տարիների ընթացքում քրիստոնեական եկեղեցին ենթարկվում էր հետապնդումների և չէր կարողանում կառավարել սեփական ունեցվածքը։ Իրավիճակը փոխվում է Կոստանդիանոս Ա Մեծի օրոք, ով առաջինն էր հռոմեական կայսրերի շրջանում, որ ընդունեց քրիստոնեությունը։ Եկեղեցին սկսում է նվերներ և հողեր ընդունել հավատացալների կողմից և 4-րդ դարի ընթացքում նրա ձեռքերում են հայտնվում զգալի հողային տարածքներ, որոնք քաոսայնորեն տեղակայված էին Գալիայում, Իլլիրիայում, Իտալիայում, Դալմաթիայում, Աֆրիկայում և Փոքր Ասիայում։ Սակայն այդ տարածքների վրա եպիսկոպոսները ոչ մի քաղաքական իշխանություն չունեին։

Հռոմեական կայսրության ընդհանուր անկումը առաջացնում է եպիսկոպոսների հեղինակության աստիճանական ուժեղացում։ Գրիգոր I (590-604) պապի կառավարման ժամանակաշրջանում եկեղեցին արդեն սկսում է իրեն վերագրել պետական իրավասություններ։ 590 թվականին Գրիգոր I-ը փաստացիորեն անձամբ է գլխավորում Հռոմի պաշտպանությունը լանգոբարդներից։

Պետության սկզբնավորում խմբագրել

Պապական մարզի սկիզբը դնում է ֆրանկների արքա Պիպին Կարճահասակը, 752 թվականի հունիսին լանգոբարդների վրա իր արշավանքից հետո Ստեփան II պապին է նվիրում Ռավեննայի էկզարխության նախկին տարածքը, ինչը համարվում էր հողերի «վերադարձ» պապին, չնայած դրանք նրան նախկինում չէին պատկանում։ Հետագայում Պիպին Կարճահասակը մի քանի անգամ «կլորացնում է» պապական տիրույթները և որպես այդպիսին Պապական մարզը ձևավորվում է 756 թվականին։

Պապական մարզի տարածքի ընդլայնումը տեղի էր ունենում քաոսայնորեն, որի արդյոունքում նրա կազմի մեջ երբեմն մտնում էին հողեր, որոնք մեկուսացված էին միմյանցից։ Առաջին պապերի փորձերը կառուցելու կենտրոնացված պետություն, կառավարման մարմնով, բախվում են միջին դարերին յուրահատուկ ավատատիրական անջատողականության, իշխանության պահպանման համար պապերը ստիպված էին հիմնվել ֆրանկների արքաների վրա։ Ֆրանկների արխաներից կախումը չէր բավարարում տեղական ազնվականությանը, 799 թվականին Լևոն III պապը նույնիսկ հարձակման է ենթարկվում անհայտ մարդկանց կողմից։ Կառլոս Մեծի կողմից Հռոմ ուղարկված հանձնաժողովը պարզում է, որ պապի կյանքում քիչ չեն «քրեական բնույթի խարդախություններ»։ Բացի այդ, պապի պետական իշխանությունը առաջնային շրջանում երբեմն սահմանափակվում էր եկամուտների հավաքագրումով, մրցակցելով ֆրանկյան արքաների և բյուզանդական կայսրերի իշխանությունների հետ։ Այսպես, օրինակ, Պիպին Կարճահասակը իրեն հռչակում է Իտալիայի արքա, իսկ Կառլոս Մեծը չեղարկում էր եկեղեցական դատարանի որոշումները։ Վերջինիս կառավարման ժամանակ պապը փաստորեն եղել է ֆրանկների կառավարչի վասալը։ Պապական տիրույթներում գործում էին կայսերական պաշտոնյաները, ովքեր դատ էին կազմակերպում։ 800 թվականին Լևոն III պապը Հռոմում հանդիսավորապես Կառլին թագադրում է կայսր, որից հետո ինքն անձամբ պետք է նրան հավատարմության երդում տար։

 
Կառլոս Մեծ

Կառլոս Մեծը, ամենայն հավանականությամբ, սկզբնական շրջանում հակված էր Իտալիայում լայնատարած Պապական պետության ստեղծմանը։ Սակայն ջախջախելով Հռոմին սպառնացող լանգոբարդներին, նա հրաժարվում է իր բոլոր խոստումներից, որոշելով Իտալիան թողնել իրեն։ Դրա հետ միասին, նա, այնուամենայնիվ, գնում է եկեղեցական պետության տիրույթների որոշակի ընդլայնման՝ Ռավեննայում կենտրոնով։ Հետագայում Կառլոս Մեծի ժառանգորդ Լյուդովիկոս Բարեպաշտը, ցանկանալով արժանանալ եկեղեցու բարյացակամությանը, 774-817 թվականներին նրա է նվիրում մի քանի տարածքներ։ Բացի այդ շնորհներից, Կորվեյական և Պրյումական աբբայությունները իրավունք են ստանում հատելու սեփական դրամներ։

Հետագայում, պապերի աշխարհիկ իշխանության արդարացման համար (Հռոմը և նրան հարող տարածքները այն ժամանակ համարվում էին Բյուզանդիային պատկանող) հնարվում է կեղծ փաստաթուղթ, այսպես կոչված «Կոնստանտինի նվիրատվություն»։ 8-9-րդ դարերում պապական հողերի ճշգրիտ սահմանները մինչ այժմ անհայտ են, որոշ դեպքերում արքաները հռոմյան եպիսկոպին «նվիրում էին» հողեր, որոնք դեռևս գրավված չէին նրանց կողմից, իսկ անձամբ պապերը հավակնություններ էին արտահայտում այն հողերին, որոնք, իրականում, նրանց ոչ մեկը չէր նվիրել։ Պիպին Կարճահասակի և Կառլոս Մեծի որոշ նվիրատկական վավեգրաթյուններ, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել են եկեղեցու կողմից աշխարհիկի նկատմամբ եկեղեցական իշխանության հիմնավորման նպատակով։

Պապական պետության յուրահատկություններից էր այն, որ նրա կառավարիչը միաժամանակ նաև բոլոր կաթոլիկների առաջնորդն էր։ Տեղական ազնվականությունը պապին նախ և առաջ դիտարկում էր որպես գերագույն սենյոր և հաճախ անողոխ պայքար էր մղում գահի համար։ Դա խորացվում էր Պապական պատությունում գահաժառանգման կարգով՝ կուսակրոնության պատճառով պապը չէր կարող իշխանությունը փոխանցել ժառանգաբար և յուրաքանչյուր նոր պապ ընտրվում էր։ Սկզբնական շրջանում, վաղ միջնադարում, բացի հոգևորականությունից ընտրություններին մասնակցում էին նաև Հռոմի բնակչությունը և հռոմեական ավատատերերը, որոնց խմբավորումները ձգտում էին անց կացնել իրենց դրածոյին։ Հաճախակի պապի ընիտրությունների վրա ազդում էին հզոր կայսրերի և այլ երկրների արքաների ցանկությունները։ Կարգը փոփոխության է ենթարկվում 1059 թվականին, երբ պապերը սկսում են ընտրվել միայն կարդինալների կողմից։

 
Պապական մարզը 1870 թվականին

Կարոլինգների տիրապետության անկումից հետո, 9-րդ դարի երկրորդ կեսից, պապական գահին ծավալվում է իսկական խառնաշփոթ։ Հաճախ պապեր էին ընտրվում հռոմեական ազնվականության սովորական խամաճիկներ։ 850-ից մինչ 1050 թվականները պապի կառավարման ժամանակաշրջանը միջինում կազմում էր ընդամենը 4 տարի։ Այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած պապական պետականության ծայրահեղ քայքայումը ծնում է բազմաթիվ անկարգություններ։ 882 թվականին Հովհաննես VIII-րդ պապը սպանվում է՝ դառնալով առաջին զահը նման այլ սպանությունների երկար շարանում։ Նրանից հետո պապական գահը ընկնում է Գվիդոնիդական տոհմից Սպոլետո մարկկոմսերի ազդեցության տակ։ Փորմոսոս պապի անհաջող փորձերը ազատվել նրանց ազդեցությունից ավարտվում են նրա մահով և աղմկահարույց դատավարությամբ։

Սարգիս III (904-911) Հռոմի պապը հանդիսանում էր տուսկուլումյան կոմսեր Թեոֆիլակտների ազդեցիկ ազնվական ընտանիքի դրածոն։ Թեոֆիլակտների փաստացի կառավարման ժամանակաշրջանը պատմության մեջ է մտել «պոռնոկրատիա» կամ «անբարոյականների կառավարում» անվանումով։ Այն տարիեների անիշխանության ընդհանուր իրավիճակը նույնիսկ ծնում է առասպել պապուհի Հովհաննես VIII-ի մասին։ Այդ ժամանակաշրջանի վերջին պապ է դառնում Հովհաննես XII-ը (955-963)։ Իր նախնիների նման, նա նույնպես ձգտում էր ապահովվել հզոր միապետի հովանավորությամբ՝ ներքին թշնամիների դեմ պայքարի համար։ Կարոլինգների տիրապետության անկումից հետո այդ դերին կարող էին հավակնել միայն գերմանական կայսրերը։

962 թվականին Հովհաննես XII պապը Հռոմեական Սրբազան կայսրության կայսր է թագադրում գերմանական արքա Օտտոն I-ին, ով ճանաչվում է Պապական պետության գերագույն սենյոր։ 962 թվականին Օտտոն I-ը իր «Հռոմեական եկեղեցու արտոնությունները» աշխատությունում հաստատում է իր նախորդների բոլոր նվիրատվությունները, սակայն Պապական մարզը փաստացիորեն վերահսկում էր փոքր տարածքը։

Սակայն պապի և կայսրի հարաբերությունները հեռու էին կատարյալից՝ շուտով պապական իշխանությունը Իտալիայում սկսում է անմիջականորեն մրցակցել կայսերականի հետ։ Հասկանալով Օտտոն I-ի իրական դրդապատճառները, Հովհաննես XII պապը սկսում է աջակցել նրա թշնամիներին, պարտություն է կրում և սպանվում։ Օտտոն I-ը պապի գահին է բազմեցնում Լևոն VIII-ին, բոլորին անհայտ կայսերական ասպետին՝ ոչհոգևորական կոչման անձնավորություն։ Կայսրի պահանջով եկեղեցական ժողովը ութ ժամվա ընթացքում ասպետին հաջորդականությամբ անց է կացնում հոգևորական կոչման հիերարխիական ամբողջ բարդ սանդուղքով, ընդ որում, որոշ պաշտոններում նա մնում է ընդամենը մի քանի րոպե։

 
Լաթերան

Օտտոն I-ի «Արտոնությունները» հաստատվում են նրա ժառանգորդներ Օտտոն III-ի և Հենրիխ II-ի կողմից։ 1059 թվականին Նիկողայոս II պապը օրինականացնում է կարդինալների կոլեգիայի կողմից պապաի ընտրությունը, ինչը օգնում է պապական պետությանը ապահովելու անկախությունը, չնայած այդ սկզբունքը առաջին շրջանում չէր պահպանվում։ Գործնականում, «պոռնոկրատիայի» ժամանակաշրջանի ավարտման հետ, պապական գահը գերմանական կայսրերի ձեռքում վերածվում է խաղալիքի։

11-րդ դարի երկրորդ կեսից պապական դիրքերի ուժեղացումը Արևմտյան Եվրոպայի եկեղեցական և քաղաքական կյանքում, զուգահեռաբար էր ընթանում իրենց պետությունում պապի իշխանության ամրապնդման հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, 11-րդ դարում Պապական պետությունը դեռևս ամբողջովին անկախ չէր։ Կայսրերը հաճախ միջամտում էին պապի ընտրություններում, իսկ եկեղեցական մարզը փաստացիորեն բաժանվել էր մի շարք կիսաանկախ ավատատեր սենյորիաների։ Սակայն, հռոմյան քաղաքացիների համար պապը, առաջին հերթին, մնում էր ավատատեր սենյոր և 1143 թվականին Հռոմում ապստամբություն է բարձրանում, որը գլխավորում է Առնոլդ Բրեշիացին։ Արդյունքում, պապը ժամանակավորապես կորցնում է իր իշխանությունը։ Ապստամբները Հռոմը հայտարարում են հանրապետություն, իսկ պատւթյան կառավարումը վստահվում է ընտրովի Սենատին։

Պապական տիրապետությունը Հռոմ-ի հանդեպ վերականգնվում է միայն 1176 թվականին՝ Ֆրիդրիխ I Շիկամորուսի զորքերի օգնությամբ։ Սկզբնական շրջանում Սենատը պահպանում էր զգալի պետական իշխանություն։ 1188 թվականին Սենատը և Պապը համաձայնագիր են ստորագրում, ըստ որի Սենատը պարտավորվում է հավատարմության երդում տալ Պապին, նրան է զիջում դրամի հատման իրավունքը, միաժամանակ պահպանելով տարածքային իշխանությունը։

Պապական մարզի անկախությունը խմբագրել

Իննովկենտիոս III (1198-1216) պապի կառավարման ժամանակ եկեղեցում վերջնականապես հաջողվում է գրավել պապական իշխանությունը, դուրս մղելով ինչպես կայսրին, այնպես էլ հռոմյան պատրիկությանը, ինչը հնարավոր է դառնում Սրբազան Հռոմեական կայսրության թուլացմամբ, որը Հենրիխ VI-ի մահվամբ վերջնականապես զրկվում է Իտալիայից 1197 թվականին։ Նոր պապը Հռոմի կայսերական քաղաքային ոստիկանապետին ստիպում է վասալային երդում տալ։ Հաջորդիվ նման երդում են տալիս նաև սենատորները և քաղաքի պատրիկական վերնախավը։ Վերջիններս կորցնում են սենատորներ ընտրելու իրավունքը, որն այսուհետև իրականցվում էր հատուկ ընտրողը (Medianus)՝ նշանակված Պապի կողմից։ Ոստիկանապետը և նրանից կախված դատավորները կայսերական կամ քաղաքային պաշտոնյաից վերածվում են պապականի, Հռոմում վերականգնվում է կենտրոնացված վարչական կառավարումը։ Այնուամենայնիվ, դեռևս ինքնակալներ չէին և չէին էլ ձգտում դրան, քանի որ ինքնակալության գաղափարը օտար էր այդ դարաշրջանին։ Հռոմեացիները պահպանում էին Կապիտոլիումում ազգային ժողովների իրավունքը, որտեղ որոշվում էին կարևորագույն քաղաքական հարցեր (պատեզմի մասին և այլն)։

 
Իննոկենտիոս III

Պապերը, նույնիսկ որոշ ժամանակ, իրենց զգում էին բավականին ուժեղ, որպեսզի միջամտեն կայսրերի և արքաների նշանակումներին։ 1198 թվականին, կայսրությունում քաղաքացիական պատերազմի ժամանակ, պատերազմող գերմանական իշխանները կայսերական գահին առաջադրում են երկու թեկնածուներ՝ Ֆիլիպ II Շվաբցուն և Օտտոն IV Բրաունշվեյգցուն։ Իննովկենտիոս III պապը աջակցում է Օտտոնին, սակայն վերջինս հետագայում խախտում է պապի հետ համաձայնությունը, 1210 թվականին վտարվում է եկեղեցուց և շուտով տապալվում է գերմանական իշխանների կողմից։ Իրենց պապի վասալ են ճանաչում մի շարք եվրոպական միապետներ, այդ թվում Անգլիայի արքա Հովհան Անհողը՝ 1208 թվականին նրա երկիրը եկեղեցուց վտարվելուց հետո։ Հայտնի է նաև գալիցիա-վոլինական իշխան Ռոման Մստիսլավիչի վրա իր ազդեցությունը տարածելու Իննովկենտիոս III-ի անհաջող փորձերի մասին։

12-13-րդ դարերում պապերին հաջողվում է զգալերիորեն ընդլայնել իրենց պետության տարածքը, որի համար Նիկողայոս III պապը և նրա ժառանգորդները ստիպված էին պատերազմել։ Պետության մեջ են ընդգրկում այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսին են Պերուջան, Բոլոնիան, Ֆեռառան, Ռիմինին և այլ քաղաքներ։ Այսպես կոչված «Սուրբ Պետրոսի պատրոմոնիում»-ի (պապական տիրույթների հիմնակորիզ) հետ միաժամանակ գրավվում են նաև Անկոնան, Սպոլետոն և Ռադիկոֆանին, սակայն պահպանել Ռոմանիան և Բոլոնիան Իննովկենտիոս III-ը չի կարողանում։

Պապական իշխանության հերթական միջադեպը կայսերականի հետ տեղի է ունենում արդեն Իննովկենտիոս III-ի ժառանգորդ Գրիգոր IX պապի ժամանակ։ Ի պատասխան 1239 թվականին եկեղեցուց վտարման, կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը օկուպացնում է ամբողջ Պապական մարզը։ Երբ պապը փորձում է կայսրին հանձնել Տիեզերական ժողովին, Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը նիստին ձգտող հոգևորականներին ուժով պահում է եկեղեցում։

Գրիգոր IX պապի ժառանգորդի ընտրման ժամանակ առաջին անգամ հավաքվում է կոնկլավը։ Պապին ընտրող կոլեգիայի 12 կարդինալներից երկուսը գերևարվում են կայսրի կողմից, իսկ մնացածը համարյա հավասրապես բաժանվում են երկու մասի՝ կայսերամետ և հակակայսերական խմբակցությունների։ Քանի որ այդ երկու խմբավորումներից ոչ մեկը չի կարողանում հավաքել անհրաժեշտ երկու երրորդ ձայները, կոլեգիան արգելափակվում է Լատերանյան պալատի սենյակներից մեկում։

 
Լաթերանի սուրբ Ջովաննի եկեղեցին

Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի մահից հետո Սրբազան Հռոմեական կայսրությունը կրկին հայտնվում է գրավված ավատատիրական անիշխանությամբ։ Գվելֆերի և գնբելինների հարյուրամյա պայքարից հետո ժամանակավորապես հաղթող են դուրս գալիս պապի կողմնակիցները։ Սակայն այդ հաղթանակը միայն ժամանակավոր է լինում՝ սկսվում է նոր ազգային պետությունների ուժեղացումը, որոնք հավակնում էին Եվրոպայում գերիշխանության։ Շուտով պապական գահը բախվում է ֆրանսիական արքայի աճող հավակնություններին։

1274 թվականին, Գրիգոր X (1271-1276) պապի ժամանակ, Ռուդոլֆ I Հաբսբուրգը պաշտոնապես ճանաչում է պապական պետության անկախությունը Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերից։ Փոքր-ինչ ուշ, 1278 թվականին, Ռուդոլֆը եկեղեցական իշխանությանն է զիջում Ռոմանիան (Ռավեննայի էկզարխությունը և Պենտապոլիսը

Նիկողայոս III (1277-1280) պապը և նրա մոտական ժառանգորդները ստիպված էին անողոխ պատերազմ մղել մարզի իրական ենթակայության համար։ Սակայն նրա գրավումից հետո այն հասնում է Ադրիատիկ ծովին և ընդգրկում էր Հռոմի Դուկատը և Ռոմանիան, որը նա ի հեճուկս նրա ճակատագրում տեղի ունեցած բոլոր փոփոխությունների, կարողանում է պահպանել (ոչ առանց նրա սահմաններում որոշակի փոփոխությունների) վեց դարերի ընթացքում (մինչև 1859 թվականը)։

Ճգնաժամ խմբագրել

Ավինյոնյան գերություն խմբագրել

«Պապերի Ավինյոնյան գերության» ժամանակ (1309-1377 թվականներ) Պապերը փաստացիորեն կորցրել էին Պարական մարզի վրա վերահսկողությունը, պետությունը գտնվում էր ավատատիրական մասնատվածության վիճակում։ Տարբեր քաղաքներում իշխում էին տեղական կառավարիչներ և Պապերի իշխանությունը դառնում էր ձևական՝ Պապի կողմից ուղարկված պաշտոնյաները վտարվում էին, նույնիսկ Հռոմը ժամանակավորապես ազատվում է Պապական իշխանությունից։

 
Հռոմի Սուրբ Պետրոս տաճար

Հյուսիսային Իտալիայում սկսվում է վերելք ապրել քաղաք-պետությունների անկախացումը, տնտեսական, առևտրական և ֆինանսական գործունեությունը։ Հարավային Իտալիան պատված էր ներքին երկպառակություններով Նեապոլի թագավորությունում։ Միևնույն ժամանակ Հռոմը ամայանում է՝ Ֆորումում արածում էին այծեր, Սուրբ Պետրոս տաճարի տանիքը ավերվում է, քաղաքի բնակչությունը կրճատվում ղ մինչև 20 հազար բնակիչ, իսկ իշխանությունը գրավվում է իրար մեջ պատերազմող Օրսինի և Կոլոնա ազնվական ընտանիքների կողմից։ 1347 թվականին Հռոմում կրկին փորձ է արվում վերականգնել հանրապետությունը (Կոլա դի Ռիենցոի ապստամբություն)։ Դի Ռիենծցոն ընտրվում է Հռոմի «ազվային տրիբուն» և կոչ է անում իտալական ազգային պետության կազմավորման։

Հենց Ավինյոնում Պապերը փաստացիորեն վեր էին ածվել ֆրանսիական արքաների վասալներ, Պապերի առյուծի բաժինը դառնում են ֆրանիսացիները, ֆրանսիական մեծամասնություն է կազմավորվում նաև կարդինալների կոլեգիայում։ Հատկանշական է, որ 1350 թվականին միայն երկու կարդինալներ էին ոչ ֆրանսիացիներ։ Միևնույն ժամանակ, «Պապերի Ավինյոնյան գերության» ընթացքում տեղի է ունենում պապական վարչական ապարատի հետագա զարգացում, հատկապես Հովհաննես XXII պապի կառավարման ժամանակաշրջանում։ Պապի կանտրոնական ապարատը կազմված էր գրասենյակից, որը միավորում էր բոլոր պաշտոնյաներին և կոնսիստորիայից (գաղտնի խորհուրդ), կազմված եկեղեցու բարձրագույն գործիչներից՝ կարդինալներից։ Կոնսիստորիայում կարդինալների քանակը մշտապես փոփոխվում էր, ավինյականական շրջանում հիմնականում բաղկացած էր մոտ 30 մարդուց։

Միասնական գրասենյակից աստիճանաբար առանձնանում էին մասնագիտացված հաստատություններ, սկզբնապես կապված եկեղեցական-դատական իշխանության հետ, 1193 թվականից՝ «Պապական քրեակատարողական հաստատություն» («Պապական Պենիտենցարի», «Սակրա Պենիտենցարիա Ապոստոլիկա»), 1331 թվականից՝ «Սակրա Ռոմանա Ռոտա» (բարձրագույն բողոքարկման դատարան), զգալիորեն ավելի ուշ՝ «Սիգնատուրա», կամ «Սուպրեմուս Տրիբունալիս Սիգնատուրա», աշխարհիկ գործերով դատարան։

 
Ֆիլիպ IV Գեղեցիկ՝ Հռոմի Պապերին «գերող» արքան

1277 թվականին Գրասենյակից նաև սկսում է առանձնանալ «Կամերա Տեսաուրարիան» (գանձապետարան), որպես առանձին ստորաբաժանում վերջնականապես ձևավորված Հովհաննես XXII պապի կողմից 1331 թվականին, համաձայն «Racio Juris» կոնդակի։ 14-րդ դարում ձևավորվում է «Դատարիա»-ն («Դատարիա Ապոստոլիկա»), որը տնօրինում էր անձնական տվյալները և նշանակումները։ Ավինյոնական շրջանում պապական ապարետի ֆինանսավորման աղ՛յուրներ են դառնում այսպես կոչված «Սուրբ Պետրոսի որակավորումը» (եկեղեցական հարկ, այդ թվում մենաստաններից), պապի կողմից եկեղեցական պաշտոնների եկամտաբեր վաճառքը (բենեֆիցիա) և եկամուտ դեռևս չվաճառված բենեֆիցիաներից («ֆրուկտուս ինիտերկարլարեսф», լրացուցիչ եկամուտ)։ Բացի այդ գումարներից, պապական կուրիան իր օգտին էր հավաքում հարկեր («Սուրբ Պետրոսի դինարիա», եկեղեցական տասանորդ), պահումներ ուխտավորներից (հատկապես նշանակալից էին հոբելյանական Սուրբ տարիները), խաչակրաց արշավանքների կազմակերպման վճարներ, պապական փաստաթղթերի ձևակերպման տուրքեր, ավատատիրական եկամուտներ հենց Պապական մարզից և վասալային պետություններից։

Հարկերի հավաքագրումը հիմնականում կապալով էր տրվում Սիեննայի և Ֆլորենցիայի հարուստ բանկային տներին, ընդ որում օգտագործվում էր այն ժամանակների համար առաջադեմ անկանխիկ հաշվարկը։ Այդքան մեծ միջողների հավաքագրման համար լայնորեն օգտագործվում էր այնպիսի զենք, ինչպիսին է եկեղեցուց վտարումը։ Այսպես, 1365 թվականի ապրիլի 23-ին Ուրբանոս V պապը միաժամանակ եկեղեցուց վտարում է մենաստանների վանահայրերի, եպիսկոպոսների և արքեպիսկոպսների՝ պահանջվող գումարների չվճարման համար։ Համաձայն որոշ աղբյուրների, ապարատի ֆինանսավորման և Ավինյոնում սեփական պապական արքունիքի համար օգտագործվում էին անբարոյական կանանց հատկացումները։ Նամանատիպ ֆինանսական կեղծարարությունները հաճախ առաջացնում էին բնակչության ատելությունը, հատկապես Անգլիայում և Գերմանիայում, որտեղ նրանք ձեռք էին բերել հատուկ թափ։

Կուրիայի վերադարձը Ավինյոնից Հռոմ խմբագրել

1370-ական թվականներին, Հյուսիսային Իտալիայի նկատմամբ տիրապատության վերադարձի համար պապերի ջանքերը, որոնք պահանջում էին հսկայական ֆինանսական միջոցներ և ճկուն դիվանագիտություն, հաջողությամբ են պսակվում։ Պապական դեսպան, իսպանական կարդինալ Ալբորնոսի ջանքերի շնորհիվ պապը կրկին ետ է վերադարձնում Հռոմի և Եկեղեցական մարզի նկատմամբ վերահսկողությունը, որի համար լայնորեն օգտագործվում են վարձկաններ։ Օրսինների և Կոլոնաների ավազակային ամրոցները ավերվում են։ 1367 թվականին Ուրբանոս V պապը Ավինյոնից տեղափոխվում է Հռոմ, սակայն, Պապական մարզում ներքին երկպառակությունների ազդեցության տակ, 1370 թվականին ետ է վերադառնում։ Կուրիայի վերջնական վերադարձը Հռոմ տեղի է ունենում հաջորդ պապի՝ Գրիգոր XI-ի օրոք, 1377 թվականին։

 
Պապական պալատը Ավինյոնում

Պապերի վերադարձը Հռոմ, որին հետևում է արևմտյան եկեղեցու մեծ պառակտումը, չի վերականգնում նրանց իշխանությունը։ Դրան հաջորդող հռոմյան և ավինյոնական պապերի պայքարը Պապական մարզը կրկին նետում է անիշխանության մեջ, նրան հասցնում է սնանկացման։ Արդեն Գրիգոր XI պապի մահից հետո կարդինալների ֆրանսիական մեծամասնությունը հայտնվում է զինված ամբոխի պաշարման տակ, որը պահանջում էր նոր պապ ընտրել իտալացու, իսկ ավելի լավ է՝ հռոմեացու։ Դեռ մինչ այն, երբ Սուրբ Պետրոսի տաճարի վերևում կհայտնվեր սպիտակ ծուխը (ազդանշան, որ նոր պապը ընտրվել է), ամբոխը ներխուժում է կոնկլավ և բոլոր կարդինալները ստիպված էին ազատվել փախուստով։ Վերջին պահին նրանք պապական օձիքը (պապական թիկնոց) գցում են զառամյալ հռոմեացի կարդինալ Տիբալտեսկուի վրա, չնայած վերջինիս բոլոր առարկություններին։ Իրականում կոնկլավը, որպես փոխզիջումային տարբերակ, ընտրել էր Բարիի արքեպիսկոպոս, նեապոլցի Բարտոլեո Պրինյանոին, ով ընդունում է Ուրբանոս VI անունը։

Նմանատիպ ընտրությունը անմիջապես առաջացնում է կարդինալ-ֆրանսիացիների և ֆրանսիական արքա Կարլոս V Իմաստունի դիմադրությունը՝ զուգահեռաբար Ուրբանոս VI պապը ընդհարման մեջ է ներքաշվում ֆրանսիական Անժույական դինաստիայից սերող նեապոլի թագուհի Ջովաննա I-ի հետ։ 1378 թվականին նեապոլական տարածքում հավաքված ֆրանսիական կարդինալների մեծամասնությունը իրենց պապ է ընտրում ֆրանսիացի Ռոբերտ Ժնևացուն, ով ընտրում է Կլիմենտ VII անունը և շուտով տեղափոխվում է Ավինյոն։ Սկսվում է պառակտում՝ այս կամ այն երկրները ընդունում էին երկու պապերից մեկին, նայած թե պետությունների որ դաշինքի մեջ էին նրանք մտնում։ Երկու պապերն էլ կազմավորում են իրենց սեփական կուրիաները, թողարկում էին զուգահեռ որոշումներ, կատարում էին զուգահեռ նշանակումներ պաշտոններին և փորձում էին գանձել միևնույն հարկերը։

1407 թվականին, ֆրանսիական արքայի հովանավորությամբ, հռոմեական և ավինյոնական պապերը փորձում են հաշտվել, հավաքվելով Սավոնա քաղաքում։ Սակայն, միևնույն ժամանակ, երկուսն էլ ժամանել էին իրանց զորքերի ուղեկցությամբ և բանակցությունների սեղանի շուրջ են նստում զենքը ձեռքներին, որի պատճառով հաշտությունը այդպես էլ չի կայանում։

 
Նեապոլի արքա Վլադիսլավը, ով գրավել էր Պապական մարզը

1408 թվականին ամբողջ Պապական մարզը գրավվում է Նեապոլի արքա Վլադիսլավի կողմից, ով երազում էր իր իշխանության տակ Իտալիայի միավորման մասին։ 1410-ական թվականներին տեղի են ունենում մի շարք հակամարտություններ նրա և պապի միջև։

Դրա հետ միաժամանակ, 1409 թվականին երկու պապերին էլ ընդիմացող կարդինալները Պիզայում գումարում են Տիեզերական ժողով։ Նա գահընկեց է անում երկու պապերին էլ, դատապարտելով նրանց որպես հերետիկներ և երդմնազանցներ և ընտրում է սեփական պապ՝ Ալեքսանդր V։

Պապերի հետ կապված խառնաշփոթը ավարտվում է Մարտինոս V (1417-1431) պապի ընտրությամբ։ Նրա ժամանակ տիրում է որոշակի ներքին կարգ ու կանոն։ Սակայն Հռոմը ավերակների մեջ էր, ամբողջ Պապական մարզը ամայացած էր։ Հենց դա է պապերին օգնում ուժեղացնելու իրենց իշխանությունը, նրանք կարող էին իրենց պաշտոնյաներին նշանակել պետության բոլոր մասերում և ինքնուրույնությանը ձգտող, բայց թուլացած ազնվականներին հարկադրել ենթարկվելու։

Սակայն պապերի հրճվանքը լիակատար չէր։ Այսպես, 1434 թվականին Եվգինեոս IV պապը վրդովված ազնվականության կողմից վտարվում է Հռոմից և մի քանի տարի անց է կացնում աքսորում։ Պապերի թուլության գլխավոր պատճառը գտնվում էր պապերի հարազատներին և ընկերներին պետության տարբեր մասերի ավատատիրության հանձնելու համակարգում։ Նրանց կողմից ստեղծվող ավատատիրությունները յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում, հիմնականում, սկսում էին ձգտել ինքնուրույնության։

Պիոս II (1458-1464) պապը կրկին պապական իշխանությանն է ենթարկում Բենևենտը, Պողոս II (1464-1471) պապը՝ Չեզենան, Սիքստոս IV (1471-1484) պապը՝ Իմոլան և Ֆորլին, որոնք, սակայն, զիջում է իր հարազատներին։

Տարածքները հատկապես ընդլայնվում են Ալեքսանդր VI Բորջիա (1492-1503) պապի ժամանակ, որի որդին՝ Չեզարե Բորջիան, գրավում է միջին իտալական պետությունների մեծ մասը և Պապական մարզը վերադարձնում է 13-րդ դարի մոտավոր սահմաններին։

Բացարձակ միապետության վարչակարգ (16-18-րդ դարեր) խմբագրել

Հուլիոս II (1503-1513) պապը առաջին անգամ իր պետությունում ստեղծում է շվեյցարական գվարդիան։ Ֆրանսիայի և կայսրի հետ դաշինքում նա Վենետիկից խլում է նրա մի քանի քաղաքները Ռոմանիայում։ Առավել զգալի հաջողությունների նա հասնում է դաշինքի մեջ մտնելով Ֆրանսիայի և Իսպանիայի ստեղծած Կամբրեյան լիգայի հետ, 1508 թվականին։ Անյադելոյի մոտ վենետիկցիների նկատմամբ Լյուդովիկոս XII-ի տարած հաղթանակից հետո պապի իշխանության տակ են հայտնվում ամբողջ Ռոմանիան, ներառյալ բավականին կարևոր Ռավեննան։ Պապին չի հաջողվում վտարել Ֆերարայից Էստեներին, սակայն հաջողվում է ֆրանսիացիներին հարկադրել լքել թերակղզին, հաջորդիվ գրավելով Մոդենան, Պարման, Ռեջո և Պյաչենցան։ Այսպիսով Պապական մարզը հասնում է իր հզորության գագաթնակետին։

 
Վատիկանի հրապարակ

1520 թվականին Լևոն X պապը, նկատի ունենալով բողոքական շարժումը, միավորվում է կայսր Կառլոս V-ի հետ՝ ընդդեմ Ֆրանսիայի։ Պատերազմի ընթացքում նա ձեռք է բերում Պերուջան, Ֆերմոն և Անկոնան, սակայն կորցնում է Ռեջոն և Մոդենան։ 1526 թվականի Մադրիդյան հաշտությունը Կառլոս V-ին դարձնում է Իտալիայի ճակատագիրը վճռող։ Նկատի ունենալով այդ ամենը, Կղեմես VII պապը, ով չէր վստահում նրան և երկյուղ էր կրում նրա հզորացումից, վերամիավորվում է Վենետիկի, Ֆլորենցիայի, Միլանի, Ֆրանսիայի և Անգլիայի հետ՝ ընդդեմ կայսրի։

1527 թվականին կայսերական զորքերը՝ Կառլոս Բուրբոնի ղեկավարությամբ, գրավում են Հռոմը և այն ավերման են ենթարկում։ Պեպը նրանց նահանջը գնում է զգալի քաղաքական զիջումներով և 100 000 ոսկեդրամով։

1545 թվականին Պողոս III (1534-1549) պապը Պարման և Պյաչենցան ավատատիրության է հանձնում իր որդուն՝ Պիեռ Լուիջի Ֆարնեզեին և նրանք կորսվում են Պապական մարզի համար (Պարման, այնուհետև, կարճ ժամանակով կրկին մտնում է նրա կազմի մեջ)։

Չնայած այդ բոլոր պատերազմներին, Պապական մարզը 16-րդ դարում գտնվում էր ոչ վատագույն, ավելի շուտ, լավ իրավիճակում, քան Իտալիայի այլ պետություններ։ Իրենց պետության ամբողջ տարածքի վրա պապերի իշխանությունը վերականգնվում է, իսկ 16-րդ դարի սկզբին Պապական մարզի տարածքը նույնիսկ որոշ չափով ընդյալնվում է։ Նրա գյուղատնտեսությունը ծաղկում էր, հացահատիկի արտահանումը հասնում էր 500 000 սկուդո գումարի, արտահանման համար արտադրվում էր գինի, ձեթ, վուշ, կանեփ, կային հարուստ աղի և շիբի արդյունահանություն և մարմարի քարհանքեր։ Իր հերթին, Պապական մարզը արտասահմանից ստանում էր մետաքս, բուրդ, կաշի և մետաղներ։ Ամբողջ աշխարհի հետ առևտուրը նշանակալից էր։ Պապական մարզի նավահանգիստ՝ Անկոնա, նավեր էին ժամանում ամբողջ աշխարհից։ Այնտեղ ապրում էին թուրք առևտրականներ, հույներ, հայեր, հրեաներ և բավականին զգալի կերպով օգտվում էին՝ օտարերկրացիների իրավունքով, կրոնական ազատությամբ։ Անկոնայում նույնիսկ կար հունական եկեղեցի, տեղական բնակիչները նման ազատությունից չէին օգտվում։ Հերետիկոսները հետապնդվում էին ինկվիզիցիայի, ինչպես նաև գրաքննության օգնությամբ՝ ստեղծված 15-րդ դարի վերջին։ Այդ փուլում պապական իշխանությունը մերթ ընդ մերթ դեռևս հանդուրժում էր քաղաքային ինքնիշխանության գոյությունը։ Հաճախ քաղաքները ունենում էին սեփական բանակ, դրամական կարողություններ, իրենք էին ընտրում քաղաքի ղեկավար, ով ընդհանրապես չէր հաստատվում պապի կողմից և միայն ֆինանսավորում են պապական պատվիրակին՝ լեգատին։ Նոր քաղաքների միավորման դեպքում պապերը ստիպված էին նրանց տրամադրել որոշ արտոնություններ։

 
Ինդուլգենցիա

16-րդ դարի երկրորդ կեսից Պապական պատությունը սկսում է անցում կատարել բացարձակ միապետության վարչակարգին։ Սկսվում է խաղախների ինքնակառավարման մասսայական արգելում և պետւըյան կառավարման ամբողջական կենտրոնացում։ Ավատատիրությունների հանձնումը աստիճանաբար դադարում է և Պապական մարզում սկսում է ամրապնդվել միապետական իշխանությունը։ Նախկինում, երբ պապերը Պապական մարզին էին միավորում որևէ նոր քաղաք, նրանք սովորաբար նրան տրամադրում էին արտոնություններ, առանց դրա չէր կարող բավարարվել նույնիսկ այնպիսի բռնապետական կառավարիչ, ինչպես Չեզարե Բորջիան։ 16-րդ դարի կեսերից դա սկսվում է փոխվել։ Այսպես, 1532 թվականին պապը, նախապես Ասկոնայում կառուցելով ամրոց, այդ քաղաքից պահանջում է իր անսահմանափակ իշխանության ճանաչում և հեշտությամբ կոտրելով դիմադրությունը, հասնում է իր նպատակին։ Որոշ փոփոխությամբ նույնն է անում, տարբեր պատճառաբանությունների տակ և քիչ թե շատ հարմար առիթների դեպքում, նաև այլ քաղաքներում։ Ընդհանրապես, կառավարումը սկսում է ընդունել ավելի կետրոնացված և, դրա հետ միասին, գիշատիչային բնույթ։

15-րդ դարի վերջին հարկերը, որոնք վճարում էր Պապական մարզի բնակչությունը, այնքան էլ բարձր չէին, սակայն 16-րդ դարում սկսում են արագորեն աճել։ Պապական մարզը սկսում է հսկայական գումարներ ծախսել պատերազմների վրա, արքունիքի պահման և բողոքականության դեմ պայքարին։ Պողոս III-ը բարձրացնում է աղի գինը (առևտրի մենաշնորհը պատկանում էր պետությանը), դա առաջացնում է խռովություն Պերուջայում, սակայան այն ճնշվում է և հարմար առիթ հանդիսանում այդ քաղաքում տեղական արտոնությունների վերացման համար։ Նույն պապը առաջին անգամ մտցնում է ուղղակի մարդագլուխ հարկ (sussidio), սկզբում եռամյա ժամկետով, որը, սակայն, մշտապես վերսկսվում էր և պետք է պետական գանձարան տար մինչև 300 000 սկուդո։ Այդ հարկի հավաքագրման ապառքը լինում է բավականին մեծ՝ նրա իրական հավաքագրումը կազմում էր 1,5 անգամ քիչ անվանական թվից։ Պողոս III պապի ժամանակ պետական եկամուտների ընդհանուր գումարը բարձրանում է մինչև 700 000 սկուդո, այն դեպքում, որ Հուլիոս II պապի ժամանակ այն չէր գերազանցում 350 000 սկուդոն (այդ գումարի մեջ չեն մտնում ինդուլգենցիայի և ընդհանրապես եկեղեցական եկամուտները)։ Չբավարարվելով այդքանով, պապերը, սկսած դեռևս Սիքստոս IV-ից, իսկ այնուհետև, մանավանդ Լևոն X-ից, սկսում են կիրառել բավականին խոշոր չափերով, հենց նրանց մոտ կարիք էր զգացվում արտակարգ ծախսերի, պաշտոնների վաճառքը։ 1471 թվականին Պապական մարզում վաճառքի կային 650 պաշտոն՝ 100 000 սկուդո ընդհանուր գումարով։ Լևոն X-ը, ով սահմանում է 1200 նոր պաշտոններ, իր 8-ամա կառավարման շրջանում ստանում է ոչ պակաս 900 000 սկուդո։ Այդ եկամուտները առաջացնում են խստացված ծախսեր պաշտոնյաների աշխատավարձի համար, ովքեր զբաղված էին սինեկուրով և հետևաբար պահանջում էին հարկադրման հետագա խստացում։ Գրիգոր XIII-ի (1572-1585) ժամանակ պետական եկամուտների գումարը աճում է մինչև 1 100 000 սկուդո։ Հաստիքային եկամուտները, նույնիսկ ուժեղացված պաշտոնների վաճառքով, չէր բավարարում և արդեն Կղեմես VII (1523-1534) պապը ձևակերպում է առաջին պետական վարկը 200 000 սկուդո գումարով, 10 %-ով, այնուհետև պարտքերը սկսում են արագորեն աճել և 1585 թվականին կազմում էին 5 495 000 սկուդո։ Սակայն, տկոսագումարը իջեցվում է մինչև 4-5 %, վարկերի վճարումների վրա ծախսվում էր 281 000 սկուդո (այսինքն, պետական եկամուտի ավելի քան մեկ քառորդը)։ Սիքստոս V (1585-1590) պապի ժամանակ պարտքը ավելանում է ևս 8 միլիոնով։

16-րդ դարի վերջերին քաղաքային ինքնիշխանություններից մնացել էին միայն խղճուկ մնացուկներ, պապն արդեն համարվում էր համարյա բացարձակ անսահմանափակ միապետ՝ այդ բառի այժմյան իմաստով։ Նրա երկիրը, ավելի քան ամբողջ Իտալիայի այլ որևէ ուրիշ երկիր, տառապում էր հարկերի ծանրությունից, նրանց աճը չէր լավացնում կառավարության ֆինանսական վիճակը, քանի որ նոր եկամուտները հիմնականում ծախսվում էին վարկերի տոկոսավճարների վրա կամ պաշտոնյաների ռոճիկի, ովքեր գնել էին իրենց պաշտոնները։ Պապական քաղաքականության որոշակի ժամանակավոր փոփոխություններ տեղ են ունենում Սիքստոս V պապի ժամանակ։ Իշխանասեր և բռնակալ, ժլատության աստիճանի տնտեսող, այնուամենայնիվ նա ձգտում էր բարձրացնել երկրի տնտեսական վիճակը և կրճատում է պետական ծախսերը նույնիսկ կառավարման այնպիսի բնագավառներում, ինչպիսին է բանակը, չնայած, միևնույն ժամանակ, գումար չէր խնայում հաղորդակցման ուղիների լավացման վրա, ջրագծերի շինարարության վրա (նրա հռոմյան ջրագիծը հնարավորություն է տալիս Հռոմին զգալիորեն աճել), այլ նաև քիչ օգտակար շքեղ հուշարձանների և շինությունների շինարարությունների վրա, ընդհանրապես, Հռոմ քաղաքի շքեղության ավելացման վրա։ Նրա գլխավոր գործը լինում է երկրում ավազակների ոչնչացումը, իրականացված մեծ եռանդով, սակայն երկդիմի միջոցներով՝ դավաճանության, լրտեսության խրախուսմամբ, մերձավորների և նույնիսկ ամբողջ համայնքի և թաքցնելու մեջ կասկածվողների (հաճախ անհիմն) դաժան պատիժներով։

 
Սուրբ Հրեշտակի ամրոցը և կամուրջը

Շուտով, Սիքստոս V-ից հետո, ավազակությունը կրկին ակտիվանում է։ Ֆինանսական համակարգը մնում էր անփոփոխ՝ հարկեր, վարկեր, պաշտոնների վաճառք։ Սիքստոս V-ին հաջողվում է առողջացնել պապական ֆինանսները, ստեղծելով «Սիքստինյան գանձարանը» Սուրբ Հրեշտակի ամրոցում, իր ժառանգորդների համար կուտակելով 4,25 միլիոն սկուդո դրամագլուխ։ Նրա «սիքստինյան գանձարանը», անընդհատ պակասելով, պահպանվում է մինչև 18-րդ դարի վերջը (1792 թվականին նրանում ամփոփված էր 1 միլիոն սկուդո)։

Գրիգոր XIII-ի և Սիքստոս V-ի ժամանակներում իրականցվում է կենտրոնաան կառավարման վերափոխում։ Սիքստոս V պապը բարեփոխում է կենտրոնական պապական վարչակազմը, 1588 թվականի հունվարի 22-ին հրապարակելով «Immensa Aeterni Dei» կոնդակը։ Նոր համակարգում կոնսիստորիայի միասնական իշխանությունը փոխվում է 15 անդամից կազմված կարդինալների հատուկ միաբանությամբ, որոնք փաստորեն իրականացնում էին նախարարությունների դերը։ Կարդինալները փաստացիորեն խոշոր ավատատերից վեր են ածվում պապական պաշտոնյաների, որոնց ենթարկվում են եպիսկոպոսները։ Ավելի ուշ, Ուրբանոս VIII (1623-1644) պեպի ժամանակ, ստեղծվում է հատուկ պետքարտուղար արտաքին գործերի համար։ Պետական գործերի և ընդհանրապես ֆինանսական կառավարումը գտնվում էր միաբանությանը ենթարկվող «Camera apostolica»-ի ձեռքում։ Սիքստոս V-ի ժամանակ արդարադատությունը և վարչակազմը բարելավվում են այնքանով, որքանով որ այն հնարավոր էր պաշտոնների վաճառքի պայմաններում։

Հաջորդող պապերը շարունակում են իրենց նախորդների քաղաքականությունը։ Ուրբանոս VIII-ը հատկապես հոգ էր տանում երկրի զանված ուժերի ավելացման մասին, նրա ժամանակ զգալիորեն ավելաղվում է մշտական բանակը և կառուցվում են մի շարք ամրոցներ, Տիվոլիում կազմակերպվում է զինագործական գործարան։ Այնուամենայնիվ, այդ ժամանակաընթացքում պետական պարտքը զգալիորեն աճում է։ Կառավարումն ընդունելու ժամանակ ստանալով 22 միլիոն պարտք, նա այն ավելացնում է ևս 13 միլիոնով, այնպես որ, 2 միլիոնանոց եկամուտից մոտավորապես 85 %-ը գնում էր տոըոսների վճարմանը և միայն 300 000 սկուդոն մնում էր կառավարման համար։ Տնտեսական զարգացման հարցում Պապական մարզը զգալի հետ էր մնում զարգացած Հյուսիսային Իտալիայից։ Պապերը թույլ չէին տալիս ինքնակառավարում քաղաքներում, գյուղերում երկար ժամանակ պահպանվում էր գյուղացիների անձնական կախվածությունը, նրա առավել ծանր ձևերում։

Չնայած խաթարված ֆինանսներին, Պապական մարզը քաղաքական առումով դեռևս մնում էր ուժեղ։ 1598 թվականին նա ստանում է Ֆեռարան, 1623 թվականին՝ Ուրբինո դքսությունը։ Սկսած 18-րդ դարի վերջերից, ֆինանսական և տնտեսական սնանկացումից անմիջապես հետո, սկսվում է նաև Պապական մարզի քաղաքական անկումը, չնայած դանդաղ։ Ներքին կառավարման մեջ որոշ բարելավումները (իմիջիայլոց, պաշտոնների վաճառքի լիակատար դադարեցումը Իննովկենտիոս XI-ի (1676-1689) ժամանակ և, հատկապես, Իննովկենտիոս XII-ի (1691-1700) ժամանակ) ի վիճակի չէին այն կանգնեցնելու։

Բոլոր պատերազմներում զգացվում էր Պապական մարզի ռազմական թուլությունը։ Իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ Պապական մարզը հակամարտության մեջ է մտնում Ավստրիայի հետ։ Կայսերական զորքերը գրավում են Ռոմանիայի մի մասը, սակայն շուտով այն վերադառնում է պապերի իշխանության տակ։

1768 թվականին, մաքուր եկեղեցական վեճի արդյունքում, Ֆրանսիան զբաղեցնում է դեռևս Պապական մարզին պատկանող Ավինյոնի դքսությունը և Ֆրանսիայի հարավում գտնվող Վենեսենը (Venaissin), իսկ Նեապոլը՝ Բենևենտը և Պոնտեկորվոն և միայն պապի զիջողականությունն է այդ տարածքները վերադարձնում նրա իշխանության տակ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության սկսման պահին ակնհայտ է դառնում Պապական մարզի ինչպես տնտեսական հետամնացությունը իտալական մյուս պետություններից, այնպես էլ ռազմական թուլությունը։

Վերացումը հեղոփոխական և նապոլեոնական պատերազմների դարաշրջանում խմբագրել

Ֆրանսիական մեծ հեղափոխությունը ճակատագրական ազդեցություն է ունենում Պապական մարզի ճակատագրի վրա։ Միջազգային հարաբերություններում Պապական մարզը դադարում է հեղինակություն լինել, որի հետ հարկ էր հաշվի նստել։ Կաթոլիկության առաջնորդի, բայց քաղաքապես անուժ պետության առաջնորդի նկատմամբ բարեպաշտական զգացմունքները չէի կարող ազդել ֆրանսիական հեղավոխության գործիչների կամ Նապոլեոնի վրա։ Անձամբ Պապական մարզում շատ ուժեղ էր պապերի բռնապետա-կղերական կառավարման նկատմամբ դժգոհությունները, ովքեր սնանկացրել էին երկիրը և պահում էին այն ծայրահեղ ցածր մշակութային մակարդակում։

 
Նապոլեոն Բոնապարտ

Պապական պետությունը ամենասերտ կերպով ներգրավված է լինում Նապոլեոնական պատերազմներին։ Դեռևս 1791 թվականին ֆրանսիացիները զբաղեցնում են Ավինյոնը և Վենեսենը և պապի ուժերից վեր էր այն բողոքարկել։ 1796 թվականին ֆրանսիական բանակը գրավում է Ուրբինոն, Բոլոնիան և Ֆեռարուն։ Պիոս VI պապին հաջողվում է գնել այդ տարածքների ազատումը 21 միլիոն ֆրանկ ռազմատուգանք վճարելով։

1797 թվականին գեներալ Բոնապարտը կրկին ներխուժում է Ռոմանիա, գրավում է Իմոլան, Ֆաենցան, Ֆորլին, Չեզենան, Ուրբինոն և պապին հարկադրում է ձևականորեն հրաժարվել՝ ըստ Տորդեսիլյան պայմանագրի (1797 թվականի փետրվարի 19), Ավինյոնից և Վենեսենից՝ հօգուտ Ֆրանսիայի, Բոլոնիայից, Ֆեռարայից և Ռոմանիացից՝ հօգուտ Տրանսպադանյան (այնուհետև Ցիզալպինյան) հանրապետության և վճարելու նոր ռազմատուգանք՝ 16 միլիոն ֆրանկ։ Անկոնայում թողնվում է ֆրանսիական կայազոր։

1798 թվականի փետրվարին, մարշալ Բերտյեի հրամանատարությամբ ֆրանսիական բանակը, գրավում է Հռոմը, որտեղ տեղի էր ունեցել հեղափոխություն։ Հռչակվում է Հռոմեական հանրապետություն։ Պիոս VI պապից պահանջում են աշխարհիկ իշխանությունից հրաժարում, նա մերժում է, հեռացվում է Հռոմից և մահանում է արտաքսման մեջ։ Ֆրանսիացիները Հռոմից դուրս են հանում մշակութային արժեքներ։ Շուտով, սակայն, ավստրիական գեներալ Մակի առաջխաղացումը ֆրանսիացիներին ստիպում է թողնել քաղաքը և 1798 թվականի նոյեմբերի 26-ին այն զբաղեցվում է նեապոլական արքա Ֆերդինանդ I-ի զորքերի կողմից։ Դրանից հետո բազմաթիվ հանրապետականներ մահապատժի են ենթարկվում։

1799 թվականի սեպտեմբերին նեապոլցիները թողնում են Հռոմը, իսկ 1800 թվականին նոր պապ Պիոս VII-ը (1800-1823), ընտրված Վենետիկում, ժամանում է այնտեղ։ Նա հետ է ստանում աշխարհիկ իշխանությունը Պապական մարզի զգալի տարածքում, իսկ Ֆրանսիայի հետ համաձայնություն կնքելուց հետո (1801 թվականին)՝ նաև Անկոնան, սակայն նրա դրությունը բավականին տխրագին էր։ Պետական պարտքը աճում է (1800 թվականին) մինչև 74 միլին սկուդոն, 3 միմլիոն պետական եկամուտները չէին բավարարում նույնիսկ տոկոսների վճարման համար, եկեղեցական եկամուտները ևս նշանակալից չէին։ Քաղաքապես պապը գտնվում էր Նապոլեոնից լիակատար կախման մեջ։ Չնայած պապի ամբողջ զիջողականությանը, նրա և կայսրի միջև շուտով պայքար է ծագում, 1805 թվականին ֆրանսիացիները կրկին զբաղեցնում են Անկոնան, 1806 թվականին՝ Չիվիտավեկյուն, Ուրբինոն և Մաչերատուն, 1808 թվականին՝ հենց Հռոմը։ Նապոլեոնը լուծարում է Պապական պետությունը, իսկ Պիոս VII-ը հեռացվում է Հռոմից։ Պապական մարզը մտնում է Իտալիայի թագավորության կազմի մեջ։ Կատարվում է եկեղեցական ունեցվածքի աշխարհականացում, որի վաճառքից հնարավոր է դառնում փակել պետական պարտքի զգալի մասը։

Պետականության վերականգնում խմբագրել

1814 թվականի մայիսի 2-ին Նապոլեոնի պարտությունից հետո Պիոս VII պապը վերադառնում է Հռոմ։ Պապական պետությունը վերականգնվում է։ Այդ տարիների ընթացքում ավելացել էին եկամուտները հողագործությունից և առևտրից, աճում է մարդկանց բարեկեցությունը, պետական պարտքը կրճատվել էր մինչև 33 միլիոնը, պետական եկամուտները բարձրացել էին մինչև 7 միլիոն սկուդոն։

 
Վիեննայի վեհաժողով

1815 թվականին, «Հարյուր օրվա» ընթացքում, Հռոմը կրկին ենթարկվում է հարձակման՝ այս անգամ Մյուրատի։ պապը ստիպված էր փախչել Հռոմից։

1814-1815 թվականների Վիեննայի վեհաժողովը վերականգնում է Նապոլեոնի կողմից լուծարված Պապական մարզը, սակայն այն մտնում է տնտեսական, տեխնիկական և պետական անկման ժամանակաշրջան։ Մինչև 1846 թվականը տևած դրան հաջորդող դարաշրջանը լինում է հակազդման ժամանակաշրջան։ Տպագրության համար վերականգնվում է գրաքննությունը, ոչնչացված ֆրանսիական տիրապետության ժամանակ, քաղաքական հետապնդումները աչքի էին ընկնում ծայրահեղ դաժանությամբ։ Ժողովրդական տնտեսության լավացման համար ոչինչ չէր արվում։ Պիոս VI-ի կողմից սկսված և համարյա մինչև Պապական մարզի գոյության ավարտը շարունակվող պոնտական ճահիճների չորացումը կատարվում էր ծայրահեղ վատ ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական առումով, նույնիսկ ավազակությունը ավելի շուտ խրախուսվում էր, քան հետապնդվում, քանի որ ոստիկանությունը ավազակներին օգտագործում էր լրտեսության համար, իսկ երբեմն նույնիսկ ապստամբների դեմ զինված պայքարի համար։ Միաժամանակ աճում էր նաև քաղաքական դժգոհությունը, որն ազդում էր կարբոնարների գաղտնի ընկերությունների ստեղծման վրա։ 1836 և 1837 թվականներին Պապական մարզը ամայացնում է դաժան խոլերան՝ դրան հետևում է սովը։

1848-1849 թվականների հեղափոխություն խմբագրել

Պապական մարզը չէր կարող հեռու մնալ 1848 թվականին Եվրոպայում տեղի ունեցող հեղափոխությունների շարքից։ 1848 թվականին հեղափոխությունը տեղափոխվում է Հռոմ, որտեղ 1849 թվականի փետրվարին հռչակվում է Հռոմի հանրապետություն։ Պիոս IX պապը փախչում է Գաետա։ Սակայն հուլիսին Հռոմը գրավվում է ֆրանսիական զորքերի կողմից և հուլիսի 14-ին նա ձևականորեն հայտարարում է Հռոմում պապական իշխանության վերականգնման մասին։ 1850 թվականի ապրիլին պապը վերադառնում է քաղաք։ Ֆրանսիական կայազորը Հռոմը լքում է միայն 1870 թվականին։

1848 թվականի իրադարձությունները պետական պարտքը բարձրացնում են մինչև 71 միլիոն սկուդոն (1859 թվական), տոկոսների վճարումը պահանջում էր 4 547 000 սկուդո, եկամուտները աճում են մինչև 14 500 000, սակայն պակասորդը աճում էր տարեցտարի։

 
Ջիրոլամո Ինդունո։ Գարիբալդին և միավորված Իտալիայի առաջին արքա Վիկտոր Էմանուիլ II

1859 թվականին Ֆրանսիայի և Ավստրիայի միջև պատերազմի ընթացքում պապական իշխանությունը ցանկանում էր չեզոք մնալ, սակայն հենց ավստրիական զորքերը լքում են կարգի պահպանության համար օկուպացված Բոլոնիան, Ֆեռարուն և Անկոնան, այդ վայրերում անմիջապես սկսվում է ազգային շարժում, որը տարածվում է ամբողջ Ռոմանիայով, գահընկեց է անում պապական կառավարումը և կազմակերպում ժամանակավոր կառավարություն։ Վերջինս կառավարումը առաջարկում է արքա Վիկտոր Էմանուիլին, ով այնտեղ նշանակում է իր կոմիսարին, իսկ արագ կազմավորված բանակի հրամանատարությունը իր վրա է վերցնում Գարիբալդին։ Ըստ Ցյուրիխյան համաձայնագրի (1859 թվական) Ռոմանիան պետք է վերդարձվեր պապին, սակայն դա անհնարին է լինում։ Ժամանակավոր կառավարությունը, որը նիստերը գումարում էր Բոլոնիայում, չէր ցականում իր նվաճումները զիջել և 1860 թվականի մարտի 11-ին և 12-ին իրականացնում է ազգային հանրաքվե, որը հսկայական առավելությամբ որոշում է պապական տարածքները միավորել Սարդինական թագավորությանը։

Այդ նույն մարտ ամսին սարդինական զորքերը մտնում են Ռոմանիա և ջախջախում են Լամորիսերի հրամանատարությամբ պապական զորքերին։ Միավորումը դառնում է կատարված իրադարձություն։ Պապի մոտ է մնում միայն այսպես կոչված Patrimonium Petri-ն, այսինքն Հռոմը իր մերձակա տարածքներով։ Իր նոր տեսքով պապական պետությունը կաորղ էր գոյատևել միայն շնորհիվ ֆրանսիական կայազորի պաշտպանության, որը գտնվում էր Հռոմում։ Ռիսորզիմենտոի կողմնակիցների դեմ պայքարի համար Պիոս IX պապը 1860 թվականին ստեղծում է պապական զուավների գունդը։ 1861 թվականին ստեղծված միավորված իտալական պետության մայրաքաղաք է հռչակվում Հռոմը, սակայն առաջին 9 տարիների ընթացքում փաստացի մայրաքաղաք էր հանդիսանում Թուրինը։

 
Քաղաք-պետություն Վատիկանի ժամանակակից սահմանները

Թագավորությունը ձգտում էր Հռոմի միավորմանը, սակայն սկզբում դա չէր հաջոցվում իրականացնել, քանի որ պապերի աշխարհիկ իշխանության երաշխավոր էր հանդես գալիս Նապոլեոն III-ի ֆրանսիական Երկրորդ կայսրությունը, որը քաղաքում զորքեր էր պահում։ Պապական մարզի վրա Գարիբալդիի երկու հարձակումները (1862 և 1867 թվականներին) մնում են անարդյունք։

1870 թվականին օգտվելով Պրուս-Ֆրանսիական պատերազմից, երբ ֆրանսիական կայազորը կանչվում է պրուսական ճակատ, թագավորական զորքերը շարժվում են դեպի Հռոմ։ Պապը հռոմեական զինվորների փոքրիկ ջոկատին և շվեյցարական գվարդիային հրամայում է ցուցաբերել խորհրդանշական դիմադրություն և Քուիրինալյան պալատից տեղափոխվում է Վատիկանի բլուր, իրեն հայտարարելով «վատիկանյան գերի» և հրաժարվելով որևէ փոխզիջման գնալ միավորված Իտալիայի հետ, որը նրան խոստանում էր պատվավոր կարգավիճակ։ Մի ժամանակ Պիոս IX-ը դիտարկում էր Գերմանական կայսրություն տեղավոխվելու և այնտեղ որոշակի տարածքներ ստանալու հավանականությունը, որի դեմ չէր բողոքարկում Օտտո ֆոն Բիսմարկը, սակայն այդ ծրագրերը մերժվում են կայսր Վիլհելմ I Հոհենցոլեռնի կողմից, ով երկյուղ էր կրում Գերսանիայում կրոնական լարվածության բարձրացման համար։ Այսպիսով, 1870 թվականին Պապական մարզը դադարում է գոյություն ունենալ, ամբողջ Հռոմը, բացի Վատիկանից, անցնում ղ Իտալիայի վերահսկողության տակ և դառնում է նրա մայրաքաղաքը, Քուիրինալյան պալատը դառնում է Վիկտոր Էմանուիլ II-ի նստավայրը՝ միավորված Իտալիայի առաջին արքայի։

Մինչև 1929 թվականը Սրբազան Գահի իրավական կարգավիճակը մնում էր չկարգավորված (հռոմեական հարց), պետությունները շարունակում էին պեպի մոտ հավատարմագրել դիվանագիտական նարկայացուցչություններ, այն ժամանակ, երբ Պիոս IX-ը (և նրա ժառանգորդներ Լևոն XIII-ը, Պիոս X-ը և Բենեդիկտոս XV-ը) շարունակում է հավակնել աշխարհիկ իշխանության, իրենց համարում էին «գերիներ» և խուսափում էին լքել Վատիկանը և նույնիսկ կատարել ավանդական օրհնությունը Սուրբ Պետրոսի հրապարակում (որը գտնվում էր Իտալիայի ենթակայության տակ)։ 1929 թվականին Հռոմի պապ Պիոս XIՄուսոլինիի և Սրբազան Գահի միջև կոնկորդատ է կնքում (Լատերանյան համաձայնագիր), որը ստեղծում է նոր պապական պետություն՝ քաղաք-պետություն Վատիկան, 44 հեկտար տարածքով։

Գրականություն խմբագրել

  • Лозинский С. Г. История папства. - М., 1986.
  • В. В-в. Церковная область // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Chambers, D.S. 2006. Popes, Cardinals & War: The Military Church in Renaissance and Early Modern Europe. I.B. Tauris. ISBN 1-84511-178-8. [sic]
  • De Cesare, Raffaele (1909). The Last Days of Papal Rome. London: Archibald Constable & Co.
  • De Grand, Alexander J. (2004). Fascist Italy and Nazi Germany: The "fascist" Style of Rule. Psychology Press. ISBN 978-0415336314.
  • Domenico, Roy Palmer (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. ISBN 978-0313307331.
  • Elm, Kaspar; Mixson, James D. (2015). Religious Life between Jerusalem, the Desert, and the World: Selected Essays by Kaspar Elm. BRILL. ISBN 978-9004307780.
  • Fischer, Conan (2011). Europe between Democracy and Dictatorship: 1900 - 1945. John Wiley & Sons. ISBN 978-1444351453.
  • Gross, Hanns (2004). Rome in the Age of Enlightenment: The Post-Tridentine Syndrome and the Ancien Régime. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0521893787.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապական մարզ» հոդվածին։