Պապական դիվանագիտություն (նունցիա)

Պապական դիվանագիտություն

Նունցիա, հայտնի է նաև որպես պապական նունցիա, եկեղեցական դիվանագետ է, որ Սրբազան աթոռի մշտական ներկայացուցիչն է պետություններում և միջազգային կազմակերպություններում։ Նունիցան նշանակվում է Սրբազան աթոռի կողմից և ներկայացնում է վերջինիս․ նա նունցիայության ղեկավարն է, որը համարժեք է դեսպանատանը։ Սրզբազան աթոռը իրավական առումով առանձին է Վատիկանից կամ կաթոլիկ եկեղեցուց։ Նունցիան սովորորաբար եպիսկոպոս է։ Պապական նունցիան հավասար է արտակարգ և լիազոր դեսպանի կոչմանը, սակայն կաթոլիկ պետություններում համաձայն դիվանագիտական արարողակարգի սովորաբար այն բարձր է դասվում դեսպաններից։ Նունցիան կատարում է նույն գործառույթները ինչ դեսպանը և օգտվում է նույն դիվանագիտական արտոնություններից։ 1961 թվականի «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» համաձայն նունցիան նույն դեսպանն է։ Կոնվենցիան հնարավորություն է տալիս նստավայր պետությանը ավագություն շնորհել նունցիաներին և անկախ ավագության կարգից նրան նշանակել դիվանագիտական կորպուսի դուայեն[1]։ Սրբազան աթոռի ներկայացուցիչը երբեմն անվանվում է պատվիրակ կամ ինչպես ՄԱԿ֊ի դեպքում մշտական դիտորդ։ Սրբազան աթոռի աստիճանակարգության մեջ վերջիններս հավասար են նունցիաներին, բայց նրանք չունեն պաշտոնական դիվանագիտական կարգավիճակ, չնայած որոշ երկրներում ունեն որոշ դիվանագիտական արտոնություններ։

Եզրութաբանություն և պատմություն խմբագրել

Նունիցա բառը ծագում է լատիներեն նունցիոս բառից, որը նշանակում է պատվիրակ, սուրհանդակ։ Նախկինում կար «ինտերնունցիայի» տիտղոսը, որը պապական երկրորդ կարգի ներկայացուցիչ էր․ այն համապատասխանում էր արտակարգ դեսպանորդ և լիազոր նախախարի կոչմանը։ Լեգատը պապական ժամանակավոր ներկայացուցիչն է կամ սոցիալական ուղղվածության ներկայացուցիչը։ Պատմականորեն ապոկրեսարիայի ամենակարևոր տեսակը համարժեք է եղել նունցիային․ այն պապի ներկայացուցիչն էր Բյուզանդական կայսրությունում։ 15 և 16֊րդ դարերում շատ պապեր եղել են նախկին ապոկրեսարիաներ։ Այն պետություններում, որոնց հետ Սրբազան աթոռը չունի դիվանագիտական հարաբերություններ կարող են ուղարկվել պատվիրակներ, որոնք գործում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ համատեղ և հավատարմագրված չեն կառավարությանը։ Պատվիրակները ունեն նույն եկեղեցական աստիճանը ինչ նունիցաները, բայց չունեն դիվանագիտական կարգավիճակ։ Որոշ երկրներում նրանք ունեն նաև դիվանագիտական արտոնություններ։ Պատվիրակները ուղարկվել են այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Արևմտյան Հնդկաստանը և Խաղաղօվկիանոսյան տարածքները։ Պատվիրակները համատեղության կարգով կարող են ծառայել որպես նունիցա հարակից երկրներում։ Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան նշում է․

  • Առաքելությունների ղեկավարներն ավագություն են ունենում իրենց դասերին համապտասպան 13֊րդ հոդվածի համաձայան իրենց պարտականությունների անցման պահի ժամանակային հերթականությամբ։
  • Այս հոդվածը չի առարկում պետությունների կողմից ընդունված Սրբազան աթոռի ներկայացուցչին ավագություն տալուն։

Բազմակողմ դիվանագիտություն խմբագրել

Սրբազան աթոռի ներկայացուցիչը հավատարմագրվում է միջազգային կազմակերպություններում, որտեղ պետությունները ուղարկում են մշտական ներկայացուցիչներ՝ սովորաբար դեսպանի աստիճան ունեցող։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United Nations Conference on Diplomatic Intercourse and Immunities (1961 թ․ ապրիլի 18). «Vienna Convention on Diplomatic Relations, Article 16». United Nations. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել