Պաուլ Բրայտներ

գերմանացի ֆուտբոլիս

Պաուլ Բրայտներ (գերմ.՝ Paul Breitner; սեպտեմբերի 5, 1951(1951-09-05)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆուտբոլիս, որը խաղացել է Գերմանիայի հավաքականում։ Ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպաններից մեկը։ 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն, 1972 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Պաուլ Բրայտներ
Paul Breitner
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 5, 1951(1951-09-05)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Հասակ 176 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք Պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1957-1961 Գերմանիա 1867 (Կելբերմոր)
1961-1970 Գերմանիա Ֆրայլասինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1970-1974 Գերմանիա Բավարիա 109 (17)
1974-1977 Իսպանիա Ռեալ Մադրիդ 84 (10)
1977-1978 Գերմանիա Այինտրախտ 30 (10)
1978-1983 Գերմանիա Բավարիա 146 (66)
1970-1983 Ընդհանուր կարիերայում 369 (103)
Ազգային հավաքական
1968-1970 Գերմանիա ԳԴՀ (պատ.) 16 (1)
1971 Գերմանիա ԳԴՀ (մինչև 23) 1 (0)
1971-1982 Գերմանիա Գերմանիա 48 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ներկայում որպես մարզական լրագրող աշխատում է գերմանական հեռուստատեսությունում։

1970-1974 թվականներին Մյունխենի «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգային։ 1974 թվականի աշխարհի առաջնությունից հետո տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ 1977 թ.-ին վերադարձել է Բունդեսլիգա՝ խաղալով մեկ մրցաշրջան «Այնտրախտ Բրաունշվայնգ», իսկ 1978 թվականին կրկին սկսել է հանդես գալ «Բավարիայում»։ 1983 թվականին ավարտել է իր կարիերան որպես ֆուտբոլիստ։ Նա խաղացել է հարձակողական ոճի պաշտպանի (1970-ական թվականների սկիզբ) և կիսապաշտպանի դիրքերում։

Ընդհանուր Բունդեսլիգա-յում անցկացրել է 285 խաղ և խփել 93 գոլ։

Գերմանիայի ազգային հավաքականում հաջող կարիերա է ունեցել։ Հավաքականում նրա փորձառու գործընկեր Բերտի Ֆոգտսը 1972 թվականի Եվրոպայի առաջնությունից հետ 20-ամյա Բրայտների մասին ասել է. «Պաուլը արդեն այսօր ինձնից ավելի լավն է»։

Ձեռքբերումները խմբագրել

Ակումբ

Բավարիա

Ռեալ Մադրիդ

Գերմանիայի հավաքական
Անհատական
  • Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ - 1981
  • Յուրահատուկ ձեռքբերում՝ գոլ է խփել աշխարհի 2 առաջնությունների եզրափակիչներում 1974 և 1982 թվականներին։
  • 2004 թվականի Պելեի կողմից ընդգրկվել է «ՖԻՖԱ 100» ցանկում, որում ներառված են 125 կենդանի ֆուտբոլիստներ։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Հորիզոնական ԼԻգա Գավաթ[5] Եվրոգավաթ[6] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա 1969/70 0 0 1 0 0 0 1 0
1970/71 21 2 5 0 4 0 30 2
1971/72 30 4 6 0 8 1 44 5
1972/73 32 4 6 1 5 0 43 5
1973/74 26 7 4 1 7 1 37 9
Ընդհանուր 109 17 22 2 24 2 155 21
Ռեալ Մադրիդ 1974/75 29 3 0 0 6 0 35 3
1975/76 25 6 0 0 7 0 32 6
1976/77 30 1 0 0 3 0 33 1
Ընդհանուր 84 10 0 0 16 0 100 10
Այնթրահթ
(Բրաունշվեյգ)
1977/78 30 10 4 4 5 1 39 15
Ընդհանուր 30 10 4 4 5 1 39 15
Բավարիա 1978/79 33 12 2 1 0 0 35 13
1979/80 32 10 3 2 10 4 45 16
1980/81 30 17 2 0 8 1 40 18
1981/82 29 18 6 5 7 5 42 28
1982/83 22 9 2 1 6 3 30 13
Ընդհանուր 146 66 15 9 31 13 192 88
Ընդհանուր Բավարիայում 255 83 37 11 55 15 347 109
Ընդհանուր կարիերայում 369 103 41 15 76 16 486 134

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Բրայտներ» հոդվածին։