Պաոլո Ուչելլո (իտալ.՝ Paolo Uccello, իսկական անունը՝ իտալ.՝ Paolo di Dono, հունիսի 15, 1397(1397-06-15)[1][2], Պրատովեքիո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[3][4] - դեկտեմբերի 10, 1475[3][2][4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][3][4]), իտալացի նկարիչ։ Բվատրոչենտոյի շրջանի Ֆլորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Դոնատելլոյի, Ֆ․ Բրունելլեսկիի, Մազաչչոյի և Լ․ Դիբերտիի ազդեցությունը։ Ֆլորենցիայից բացի ստեղծագործել է Վենետիկում, Պադուայում և Ուրբինոյում։ Գոթական ձևերի նկատմամբ հակումը Ուչելլոյի ստեղծագործության մեջ արտասովոր կերպով զուգորդվել է նոր ռեալիստ, արվեստի պրոբլեմներով հրապուրվելու հետ։ Ձգտելով գեղարվեստական կերպարների ու գիտական տվյալների օրգանական միավորմանը, Ուչելլոն ուսումնասիրել է բույսերը, կենդանիներին, թռչուններին, տարածությունը կազմակերպել է մաթեմատիկական հեռանկարի օրենքներով։ Ուչելլոյի գործերից են՝ «Ժամանակակիցների հերոսական դիմանկարներ», «Սան Ռոմանոյի ճակատամարտի դրվագներով 3 դինամիկ», «Հնչեղ գույներով նկարները», որոնք նոր ժամանակների եվրոպական արվեստի մարտանկարչության ժանրի նախօրինակներից են, «Հեքիաթային–բանաստեղծական «Որս»-ը։

Պաոլո Ուչելլո
Paolo Uccello
Ծնվել էհունիսի 15, 1397(1397-06-15)[1][2]
ԾննդավայրՊրատովեքիո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[3][4]
Վախճանվել էդեկտեմբերի 10, 1475[3][2][4] (78 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][3][4]
Ազգությունիտալացի
Մասնագիտություննկարիչ և խճանկարիչ
ՈճՎերածնունդ և Վաղ Վերածնունդ[3]
Ժանրպատմական գեղանկարչություն[3][6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՍան Ռոմանոյի ճակատամարտ, Funerary Monument to Sir John Hawkwood?, Saint George and the Dragon?, The Hunt in the Forest?, Madonna Martello?, Becker's madonna?, Creation of Adam, animals, and Eve, and the Original Sin?, Crucifixion of Christ?, The Annunciation?, Portrait of a Young Man?, Adoration of the Magi?, Painting of Jacopone da Todi?, Saint and Two Children, Fragment?, Adoration of the Child with Saints Jerome, Mary Magdalene, Eustace and Julian?, Flood and Waters Subsiding?, Adoration of the child?, Clock at Florence Cathedral?, The Resurrection of Christ?, The Nativity?, Madonna and Child?, Q31048051?, Q3974449?, The Crucifixion with the Virgin, Saint John the Baptist, Saint John the Evangelist and Saint Francis?, La Thébaïde? և Pala del corpus domini?
 Paolo Uccello Վիքիպահեստում
Գիշերային որս /դրվագ/

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Ուչելլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։