«Պաշտպանը» (անգլ.՝ Concussion), ամերիկացի ռեժիսոր Պիտեր Լանդսմենի ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ուիլ Սմիթը։ Ֆիլմը հիմնված է «GQ» ամսագրում Ժաննա Մարի Լասկասի հրատարակած հոդվածի վրա։

Պաշտպանը
անգլ.՝ Concussion
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրամերիկյան ֆուտբոլի մասին ֆիլմ, կենսագրական ֆիլմ և դրամա
Թեմաconcussions in sport?
ՀիմքConcussion?
Թվականնոյեմբերի 10, 2015 և փետրվարի 18, 2016[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորPeter Landesman?[2][3][4][…]
ՊրոդյուսերՌիդլի Սքոթ[2]
Սցենարի հեղինակPeter Landesman?
ԴերակատարներՈւիլ Սմիթ[2][4][5][…], Ալեք Բոլդուին[2][4][5][…], Գուգու Մբատա-Ռոու[2][4][5][…], Բիթսի Թալոչ[2][5], Սթիվեն Մոյեր[2][4][5], Դևիդ Մորս, Ալբերտ Բրուքս, Sara Lindsey?, Առլիս Հովարդ, Մայք Օ’Մելի, Էդի Մարսան, Հիլլ Հարփեր, Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե, Ջոնս Ռիչարդ Տիմատի, Փոլ Ռայզեր, Լյուկ Ուիլսոն և L. Scott Caldwell?
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրՓիթսբուրգ
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն123 րոպե[6]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի (AFI Fest) փառատոնի ժամանակ՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ին[7][8]։ Կինոթատրոններում պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[9]։

Սյուժե խմբագրել

Ամերիկան ցնցված է հայտնի մարզիկների անսպասելի և անհասկանալի մահվան դեպքերից։ Այդ հանելուկի լուծումը վիճակված է երիտասարդ տաղանդավոր նյարդավիրաբույժին։ Սակայն, ինչպես պարզվում է, ոչ բոլորին է պետք ճշմարտությունը[10]։

Դերերում խմբագրել

  • Ուիլ Սմիթ - բժիշկ Բեննեթ Օմալու
  • Ալեք Բոլդուին - բժիշկ Ջուլիան Բեյլս
  • Ալբերտ Բրուքս - բժիշկ Սիրիլ Վեխտ
  • Գուգու Մբաթա-Ռոու - Պրեմա Մուտիսո
  • Դևիդ Մորս - Մայք Ուեբսթեր
  • Արլիս Հովարդ - բժիշկ Ժոզեֆ Մարուն
  • Մայք Օ’Մելլի - Դենիել Սալիվան
  • Էդդի Մարսան - բժիշկ Սթիվեն Դեկոսկի
  • Հիլլ Հարփեր - Քրիստոֆեր Ջոնս
  • Ադեվալե Ակիննուոյե-Ագբաջե - Դեյվ Դյուերսոն
  • Սթիվեն Մոյեր - բժիշկ Ռոն Հեմիլթոն
  • Ռիչարդ Տիմոտի Ջոնս - Անդրե Ուոթերս
  • Փոլ Ռայզեր - բժիշկ Էլիոթ Պելլման
  • Լյուկ Ուիլսոն - Ռոջեր Գուդել
  • Սառա Լինդսեյ - Գրեյսի
  • Մեթյու Ուիլլիգ - Ջասթին Ստրելչիկ
  • Բիթսի Տալլոկ - Կինա Ստրելչիկ

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

Ռիդլի Սքոթի միտքը՝ նկարահանել ֆիլմ ֆուտբոլիստների ուղեղի ցնցումների մասին, ի հայտ եկավ բժիշկ Բեննեթ Օմալուի հետազոտությանը ծանոթանալուց հետո։ Հետազոտությունը Ֆուտբոլի ազգային լիգայի նախկին աստղերի՝ Ջունիոր Սոյի և Դեյվ Դյուերսոնի մասին էր, ովքեր քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպատիայի պատճառով կյանքն ավարտել էին ինքնասպանությամբ։ Իր «Ելք։ Աստվածներ և թագավորներ» ֆիլմից հետո Սքոթը պատրաստ էր ռեժիսորական արվեստին։ Միաժամանակ նա և պրոդյուսեր Ջաննինա Ֆասիոն գտան սցենարիստ[11]։ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մշակման փուլում էր գտնվում NFL-ի խաղացողների ուղեղի ցնցման մասին ևս երկու ֆիլմ՝ «Խաղի ժամանակի որոշումը» (սցենարիստ, ռեժիսոր, NFL վերապատրաստման դասընթացի նախկին մասնակից Մեթյու Չերիի և դերասան Իսայա Վաշինգտոնի հետ)[12] և «Ժխտման լիգա», որի պրոդյուսերներն էին Ուոլտեր Պարկսը և Լորի Մաքդոնալդը[13]։

Լանդսմենն իր սցենարը գրել է՝ հիմնվելով 2009 թվականին «GQ» ամսագրում Ժաննա Մարի Լասկասի «Խաղային ուղեղ» («անգլ.՝ GameBrain») հոդվածի վրա[14]։ Սմիթն ու Մարսանը նախկինում՝ 2008 թվականին, համատեղ աշխատել են «Հենկոկ» սուպերհերոսական ֆիլմում։ Ֆիլմը Փենսիլվանիայից ստացել է 14,4 միլիոն դոլար հարկային-բյուջետային հատկացումների տեսքով։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Փիթսբուրգում և այնտեղ շարունակվել մինչև հունվարի կեսերը։ Ֆիլմի առանցքային տեսարաններից մեկը նկարահանվել է Փիթսբուրգի «Ալտիուս» ռեստորանում։ Մյուս տեսարանները նկարահանվել են Hill District թաղամասի եկեղեցում, Բրեդոկի Կարնեգի գրադարանում[15] և Փիթսբուրգի գործնական թաղամասում[16]։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի համար երաժշտությունը գրել է Ջեյմս Նյուտոն Հովարդը։ Կլայտոնը (ֆրոնթմեն Celldweller) ալբոմի համար տրամադրել է սինթեզատորային ստեղծագործություն[17]։ R & B երգիչ Լեոն Բրիջեսը ներկայացրել է իր նոր՝ «So Long» երգը[18]։

Թողարկում խմբագրել

Առաջին թրեյլերը թողարկվել է «Sony Pictures Entertainment» ընկերության կողմից 2015 թվականի օգոստոսի 31-ին YouTube-ում[19]։

Ֆիլմը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[20]։

Մարքեթինգը ներառում էր ֆիլմի գովազդը, որը հեռարձակվել է Ֆուտբոլի ազգային լիգայի խաղերի ժամանակ[21]։ 2016 թվականի մարտի 15-ին «Պաշտպանը» թողարկվել է եղել նաև Digital HD ձևաչափով, իսկ երկու շաբաթ անց՝ DVD-ով, Blu-ray-ով և 4K Ultra HD-ով[22]։

Արձագանքներ խմբագրել

Վարձույթ խմբագրել

«Պաշտպանը» Հյուսիսային Ամերիկայում վաստակել է 34,5 միլիոն դոլար, իսկ մնացած տարածաշրջաններում՝ 14,1 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը 35 միլիոն դոլարի բյուջեով ամբողջ աշխարհում կուտակել է 48,6 միլիոն դոլար։

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին «Հայրիկը տանն է», «Ջոյ», «Ալիքի ծայրին» ֆիլմերի և «Իջեցման խաղ» ֆիլմի վարձույթի հետ միաժամանակ։ Առաջին ոչ աշխատանքային օրերի ընթացքում ֆիլմը 2841 կինոթատրոնում կուտակել է 8-10 միլիոն դոլար[23]։ Արդյունքում ֆիլմը կուտակել է 10,5 միլիոն դոլար՝ վարձույթի շուկայում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը[24]։ Սմիթի հոնորարի և 35 միլիոն դոլար բյուջեի պատճառով ֆիլմը վարձույթի ծախսերը չի փոխհատուցել[25][26]։

Քննադատություն խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմի հավանումների վարկանիշը 60% է։ Այն հիմնված է 6,1/10 միջին վարկանիշով 180 ակնարկի վրա[27]։

Metacritic կայքում ֆիլմը «խառը կամ միջին գնահատականներով» 39 ակնարկի հիման վրա ստացել է 55/100 վարկանիշ[28]։

CinemaScore կայքում հանդիսատեսը A+-ից մինչև F սանդղակում ֆիլմին միջինում տվել է «A» գնահատական[24]։

Ուիլ Սմիթի դերակատարումը բարձր է գնահատվել։ Տղամարդու լավագույն դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Ի տարբերություն Ալեք Բոլդուինի՝ նրա նիգերիական շեշտադրությունը համարվել է «համոզիչ»[29]։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ
Պարգևներ Կատեգորիա Ստացող(ներ) և առաջադրված(ներ) Արդյունք
Աֆրո-ամերիկյան կինոքննադատների ասոցիացիա Լավագույն դերասան Ուիլ Սմիթ Հաղթանակ
Հոլիվուդյան կինոմրցանակ Տարվա դերասան Ուիլ Սմիթ Հաղթանակ
Պալմ Սպրինգսի կինոփառատոն Մրցանակ դերասանական խաղի համար Ուիլ Սմիթ Հաղթանակ
Ռեժիսորական մրցանակ Պիտեր Լանդսմեն Հաղթանակ
All Def Movie Awards Լավագույն դերասանուհի Գուգու Մբաթա-Ռոու Առաջադրված
Լավագույն ֆիլմ Առաջադրված
Black Reel Awards Ֆիլմի լավագույն դերասան Ուիլ Սմիթ Առաջադրված
Լավագույն ֆիլմ Առաջադրված
Ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գուգու Մբաթա-Ռոու Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
Դենվերի կինոքննադատների հանրություն Լավագույն դերասան Ուիլ Սմիթ Առաջադրված
Ջորջիայի կինոքննադատների ասոցիացիա Լավագույն օրիգինալ երգ «So Long», գրել են Լեոն Բրիջեսը, Ջոշ Բլոկը, Օսթին Ջենկինսը և Քրիս Վիվիոնը, կատարում է Լեոն Բրիջեսը Առաջադրված
Ոսկե գլոբուս Դրամա ժանրում տղամարդու լավագույն դեր Ուիլ Սմիթ Առաջադրված
Ինդիանայի կինոլրագրողների ասոցիացիա[30] Լավագույն դերասան Ուիլ Սմիթ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ալեք Բոլդուին Առաջադրված
Ալբերտ Բրուքս Առաջադրված
NAACP Image Awards[31] Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լիամետրաժ ֆիլմի լավագույն դերասան Ուիլ Սմիթ Առաջադրված
Լիամետրաժ ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գուգու Մբաթա-Ռոու Առաջադրված
«Արբանյակ» Լավագույն դերասան Ուիլ Սմիթ Առաջադրված
MTV Movie Awards Տղամարդու լավագույն դեր Ուիլ Սմիթ Առաջադրված
Իրական դեպքերի վրա հիմնված լավագույն ֆիլմ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.dvdsreleasedates.com/movies/7690/concussion
  3. http://www.imdb.com/title/tt3322364/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.bbfc.co.uk/releases/concussion-film-0
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.imdb.com/title/tt3322364/fullcredits
  6. https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/143621
  7. «'Concussion': AFI Fest Review». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  8. CNN (2017 թ․ հուլիսի 21). «Will Smith: Seeing 'Star Wars' was better than sex». WTVF (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  9. «Премьеры «Защитник»: (Concussion, 2015)». www.ivi.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  10. ««Защитник» (2015)» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Fleming Jr, Mike (2013 թ․ նոյեմբերի 7). -players-630082/ «Ridley Scott To Direct Film About Deadly Effects Of Concussions In Rugby Players». deadline.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  12. Fleming Jr, Mike (2013 թ․ նոյեմբերի 13). -concussion-pic-634239/ «Isaiah Washington, Matthew Cherry Huddle On Rugby Concussion Pic». deadline.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  13. Fleming Jr, Mike (2013 թ․ դեկտեմբերի 9). -concussion-projects-parkesmacdonald-options-nfl-head-injury-expose-league-of-denial-for-pic-648245/ «A Collision Of Rugby Concussion Projects: Parkes/MacDonald Options NFL Head Injury Expose 'League Of Denial' For Pic». deadline.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  14. Fleming Jr, Mike (2014 թ․ հունիսի 3). «Will Smith Eyeing Gridiron Concussion Pic At Sony With Peter Landesman Directing». deadline.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «The Will Smith crew filmed at Braddock Carnegie Library this week».
  16. Vancheri, Barbara (2014 թ․ հոկտեմբերի 31). «Will Smith Rugby movie shooting in Pittsburgh». Pittsburgh Post-Gazette.
  17. «Celldweller Official Facebook». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  18. «'Concussion': Leon Bridges Writes Song for Will Smith Drama». Variety (magazine). 2015 թ․ հոկտեմբերի 19.
  19. Pictures, Sony (2015 թ․ օգոստոսի 31). «Concussion - Official Trailer (2015) - Will Smith». variety.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  20. McNary, Dave (2015 թ․ հունվարի 27). «Will Smith's 'Concussion' Drama Set for Christmas Release». variety.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  21. Chase, Chris (2015 թ․ նոյեմբերի 26). «The NFL-shaming 'Concussion' aired a commercial during Thanksgiving game». usatoday.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  22. «Concussion DVD release date». DVDs Release Dates. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  23. Anthony D'Alessandro (2015 թ․ դեկտեմբերի 21). «'Force Awakens' Will Own Christmas Weekend As Five Wide Releases Join The Fray – Box Office Preview». Deadline.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  24. 24,0 24,1 «'Daddy', 'Joy' & 'Hateful Eight' Reap Fortune As 'Star Wars' Halo Effect Impacts B.O…Can 'Force Awakens' Hit $1 Billion In U.S.?». deadline.com.
  25. Obenson, Tambay (2016 թ․ հունվարի 11). «'Concussion' adds to Will Smith's recent list of box office disappointments. What's going on?». Indiewire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  26. Mendez, Eduardo (2015 թ․ դեկտեմբերի 26). «Concussion Movie Update: Low box office numbers prove people aren't really concerned about CTE». Sports World News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  27. «Concussion (2015)». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  28. «Concussion (2015)». Metacritic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  29. «"Concussion" movie review». Denver Post. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  30. «Home - Indiana Film Journalists Association».
  31. «NAACP Image Awards - Inside the Show». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել