«Պաշարման մեջ» (անգլ.՝ Under Siege, այլ անվանումը` «Զավթում»), ռեժիսոր Էնդրյու Դեվիսի մարտաֆիլմը, գլխավոր դերում է խաղում Սթիվեն Սիգալը։ Ֆիլմը պատմում է ահաբեկիչների կողմից միջուկային զենք տեղափոխող «Միսսուրի» գծանավի առևանգման փորձի մասին։ Այն առաջադրվել է երկու Օսկար մրցանակի։

Պաշարման մեջ
անգլ.՝ Under Siege
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], թրիլեր և ծովահենային ֆիլմ
Թեմաահաբեկչություն
Թվական1992 և փետրվարի 25, 1993[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնդրյու Դևիս[1][3][4]
ՊրոդյուսերՍթիվեն Սիգալ, Արնոն Միլչեն և Steven Reuther?
Սցենարի հեղինակJ. F. Lawton?
ԴերակատարներՍթիվեն Սիգալ[3][4][5], Թոմի Լի Ջոնս[3][5], Erika Eleniak?[5], Գերի Բյուզի[5], Պատրիկ Օ'Նիլ[5], Damian Chapa?[3][5], Քոլմ Մինի[5], Andy Romano?[5], Դեյլ Դայ[5], Գլեն Մորշաուեր[5], Michael Des Barres?[5], Նիք Մանկուզո[5], Ռայմոնդ Կրուս[5], Թրոյ Էվանս[5], Kane Hodder?, Քոնրադ Փալմիսանո[6], Բերնի Քեյսի[6], Ջորջ Չունգ[6], Դենիս Լիպսկոմ[6] և Դուան Դևիս[6]
ՕպերատորՖրենկ Թայդի
ԵրաժշտությունԳարի Չանգ
ՄոնտաժԴոն Բրոշու
Պատմվածքի վայրՀավայի
ԿինոընկերությունRegency Enterprises և StudioCanal
Տևողություն98 րոպե
Շահույթ156 563 139 $
ՀաջորդUnder Siege 2: Dark Territory?

Սյուժե խմբագրել

Ահաբեկիչների խումբը ԿՀՎ-ի նախկին գործակալ անհավասարակշիռ Վիլյամ Սթրեննիկսի (Թոմի Լի Ջոնս) գլխավորությամբ գրավում է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միսսուրի» գծանավը` նպատակ ունենալով առևանգել միջուկային մարտական գլխիկներով «Տոմահավք» հրթիռները։ Նրանք նավ են ներթափանցում երաժիշտների և սպասարկող անձնակազմի տեսքով` (մատուցողներ, խոհարարներ) նավապետի ծննդյան օրվա առթիվ։ Նավապետի ավագ օգնականը` կոմանդեր Կրելը (Գարի Բյուզի), օգնում է նրանց գծանավը գրավելու գործում։ Գրավման ընթացքում մի քանի մարդ է սպանվում (այդ թվում` նավապետը և շտաբի ղեկավարը), իսկ մնացած անձնակազմը (որոշ բացառություններով) փակված է մնում նավամբարում։ Նավը թալանելուց հետո զավթիչները ծրագրում էին «Տոմահավք»-երը բարձել սուզանավ, այնուհետև` վաճառել դրանք սև շուկայում։

Նրանց Ճանապարհին միակ խոչընդոտը նավի խոհարար Քեյսի Ռայբեկն (Սթիվեն Սիգալ) էր, ով իրականում ԱՄՆ ռազմածովային հատուկ ուժերի նախկին զինծառայող է և հակաահաբեկչական գործողությունների փորձագետ (նա հեռացվել է նախկին ծառայությունից հրամանատարին ծեծելու համար, երբ վերջինս ձախողել էր գործողությունը)։ Ենթակարգությունը խախտելու համար բանտարկված Ռայբեկը փախչում է և սկսում մեկը մյուսի հետևից ոչնչացնել ահաբեկիչներին։ Նրան աջակցում է դերասանուհի Ջորդան Թեյթը (Էրիկա Էլենիակ), ով ժամանել էր ահաբեկիչների հետ հետ (նրան վարձել էին` տորթի կիջից դուրս ցատկելու տեսարանի համար)։

Կապվելով ռազմածովային ուժերի շտաբի հետ` Ռայբեկը հաղորդում է իրավիճակի մասին։ Նրան հանձնարարում են չխառնվել և սպասել հատուկ նշանակության ուժերի ժամանելուն։ Սակայն ահաբեկիչները ոչնչացնում են դեսանտային խմբին տեղափոխող ուղղաթիռը։ Այդ ժամանակ Ռայբեկն սկսում է ինքնուրույն գործել։ Ազատելով իր ծառայակիցների ոչ մեծ խումբը` նա վերադառնում է նավ, միաժամանակ ոչնչացնում է բոլոր ահաբեկիչներին, միջուկային զենքը տեղափոխող նրանց սուզանավը, որով փորձում էր հեռանալ Կրիլը։ Ռեյբենը հաղթում է Սթրենիկսին և ակտիվացնում է դեպի Հոնոլուլու (Հավայան) արձակված հրթիռի ինքնակործանումը։

Դերերում խմբագրել

  • Սթիվեն Սիգալ - Քեյսի Ռայբեք (նավի խոհարար)
  • Թոմի Լի Ջոնս - Ուիլյամ Ստրեիկս
  • Գերի Բյուզի - Կրիլ
  • Էրիկա Էլենիակ - Ջորդան Թեյթ
  • Կոլմ Մինի - Դումեր
  • Պատրիկ Օ'նիլ - կապիտան Ադամս
  • Էնդի Ռոմանո - ծովակալ Բեյթս
  • Նիկ Մանկուսո - ԿՀՎ-ի տնօրեն Թոմ Բրեկեր
  • Դամիեն Չապա - Թեքմեն
  • Տրոյ Էվանս - Գրեյնջեր
  • Ջորջ Հ. Ու. Բուշ - ԱՄՆ-ի նախագահ

Քննադատություն խմբագրել

 
«Միսուրի» գծանավ

Ֆիլմը հակասական կարծիքների է արժանացել, հիմնականում` կանխատեսելի ավարտի և պարանոյայի հասնող հայրենասիրության համար։ Ֆիլմի մասին այդպես է արտահայտվել Վինսենթ Քենբին` նշելով, որ անհնար է դիտել «Պաշարման մեջ»-ը առանց ծիծաղի[7]։ Ֆիլմը համեմատվել է «Կարմիր հոկտեմբերի որսը» և «Ռեմբո» ֆիլմերի հետ[8]։ Սցենարում շատ քայլեր բացահայտ կերպով վերցված են «Պինդ ընկույզ» ֆիլմից, օրինակ, այստեղ ահաբեկիչները գործում են անհավատալիորեն հստակ և սահուն, ասես ամեն օր գրավում են ԱՄՆ ռազմածովային ուժերի գծանավ[9][10]։

Քննադատ Ռոջեր Էբերթը նախ նշել է Թոմի Լի Ջոնսի և Գարի Բյուզիի կողմից մարմնավորած բացասական դերերը[11]։ Չար կերպարները, որոնք ներկայացված են որպես մտավոր հետամնացներ, հեշտությամբ «գողանում են» հանդիսատեսի ուշադրության մեծ մասը, որը նախատեսված է դրական հերոսների համար[10]։

Սիգալը, որը հայտնի էր դարձել «Օրենքից վեր» ֆիլմում իր դեբյուտային դերակատարմամբ, շարունակում է զարգացնել հաջողությունն արդեն տրորված ճանապարհով և չի փորձում որևէ նոր բան հորինել։ Նախորդ ֆիլմի հետ համեմատած հիմնական փոփոխությունն այն էր, որ մարտարվեստի վարպետը փոխել է իր սանրվածքը[12]։

Մարտաֆիլմն ըստ քննադատ Ջեյմս Բերարդինելիի այն ժանրը չէ, որտեղ կարելի է փայլել սցենարի նրբությամբ և դերասանական խաղալ։ Այստեղ դժվար է նոր բան հորինել, որը կզարմացնի հանդիսատեսին[8]։ Այնուամենայնիվ, հեղինակների հաջողված մտահղացում է գործողությունները տեղափոխել լեգենդար ռազմանավի վրա, որը հիանալիորեն դիտվում է որպես ինքնատիպ ֆոն և անգամ` իրադարձությունների գործող անձ։ Սիգալը ֆիլմը նկարագրել է որպես արկածային ֆիլմ, այլ ոչ թե մարտաֆիլմ[12]։ Ֆիլմի թույլ կողմը կարելի է անվանել այն փաստը, որ հեռուստադիտողն առանձնապես անհանգստացած չէ խոհարարի կյանքի համար, ով միայնակ ձեռնոց է նետել ահաբեկիչներին։ Կասկած չկա, որ «դաշտի միակ զինվորը» չի հանդիպի չարագործների հատուկ դիմադրությանը, և ամեն ինչ հենց այդպես էլ լինում է[8]։

Նկարահանում խմբագրել

Միսուրի գծանավը ԱՄՆ ռազմածովային նավատորմի ամենանշանակալի նավերից մեկն է, որն անցել է երեք խոշորագույն ռազմական հակամարտությունների միջով` Երկրորդ համաշխարհային պատերազմ, Կորեական պատերազմ և Իրաք-քուվեյթյան պատերազմ։ Ֆիլմի նկարահանումները սակայն անց են կացվել ոչ թե Միսուրիի, այլ մեկ ուրիշ` «Ալաբամա» նավի վրա։ «USS Drum» սուզանավը «կատարել է» հյուսիսկորեական սուզանավի դերը։ Ֆիլմի իրադարձությունները մասամբ արտացոլում են իրականությունը, քանի որ 1991 թվականին տեղի է ունեցել USA Missouri գծանավի դուրսգրումն ու նախագահի ելույթն այս իրադարձության առթիվ[11]։ Նկարահանման շրջանը տևել է 1992 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 19-ը։

Գնահատում և վարձույթ խմբագրել

Ֆիլմի վարձույթը բավականին հաջող էր` շնորհիվ հանդիսատեսի ոչ գովազդային դրական գնահատականի։ Ֆիլմը պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին ցուցադրվել է 2042 կինոթատրոններում և հավաքել է 15.7 միլիոն դոլար, որը ռեկորդային ցուցանիշ էր 1992 թվականի աշնան համար։ Ընդհանուր առմամբ, տնային վարձույթից ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 83,563,139 դոլար, իսկ ամբողջ աշխարհում` $ 156,563,139: Այդպիսի լուրջ դրամական հաջողությունը մասնագետները բացատրել են այդ պահին մրցակիցների և վառ նորույթների բացակայությամբ[10]։ 1995 թվականին սկսվեց «Պաշարման մեջ 2:մութ տարածություն»-ում կոկա Կեյսի Ռիբեկի հետագա արկածները[13]։

Մրցանակներ և փառատոններ խմբագրել

  • 1933 թվական, Օսկար մրցանակ
    • Լավագույն ձայն-առաջադրում
    • Լավագույն հնչունային մոնտաժ-առաջադրում
  • 1933 թվական, MTV Movie Awards մրցանակ
    • Գործողությունների լավագույն տեսարան-առաջադրում

Ծանոթագրություններ խմբագրել