Պան (Վրուբելի նկար)

Միխայիլ Վրուբելի նկար

«Պան», ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելի նկարը։ Ստեղծվել է 1899 թվականին և պատկանում է այսպես կոչված «Հեքիաթային շրջանին» (այս շրջանի նկարներից են «Հիրիկը», «Կարապ արքայադուստրը», «Գիշերը», «Մարգարտե խեցին») և համարվում է նրա գլուխգործոցը[1][2]։

Պան
տեսակգեղանկար
նկարիչՄիխայիլ Վրուբել
տարի1899
բարձրություն124 սանտիմետր
լայնություն106 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
հիմնական թեմաՊան
Ծանոթագրություններ
 Pan by Vrubel Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Նկարում պատկերված է Պանը՝ Հին հունական դիցաբանական հերոսը։ Նա պատկերվել է ռուսական հյուսիսային բնապատկերի ֆոնի վրա (հարթավայր, թեքված կեչի, անտառ, գետ), ինչը համապատասխանում է անտառային ոգու նրա կերպարի հետ[3]։ Հորիզոնում բարձրացել է լիալուսինը, ինչը թույլ է տալիս խոսել այն մասին, որ գործողությունը տեղի է ունեցել առավոտյան աղջամուղջին։ Պանը պատկերվել է կնճռապատ, կապուտաչյա ճաղատ ծերունու կերպարով, փոքր եղջյուրներով, գզգզված մորուքով և ջլապինդ մատներով. նա նստել է ձախ ծունկը ծալած, ձեռքին՝ իր անփոփոխ գործիքը՝ Պանի ֆլեյտան։ Նրա մարմնի ներքևի հատվածը ծածկված է սև մազերով, որոնք նկարի ներքևի հատվածում խառնվում են հողին (ինչի հետևանքով թվում է, թե նա հասակ է առել կոճղից կամ հենց հողից)։ Նման մեկնաբանությունը հերոսի կերպարի մասին, որը սերտորեն կապված է բնության հետ, հատուկ է նաև Վրուբելի «հեքիաթային շրջանի մյուս նկարներին»[1]։ Հյուսիսային մռայլ բնության ֆոնի վրա պատկերված անտառի ոգու՝ Պանի կերպարում Վրուբելը փորձել է որսալ «ազգային հոգեհարազատ երանգը»[3]։

Գլուխը նման է Պանտիկապեոնից գտնված ոսկեդրամին պատկերված գլխին (Ք. ա. 350—320-ական թվականներ), իսկ կեցվածքը նույն հեղինակի «Նստած դևը» ստեղծագործությանը, որտեղ կերպարի հայացքն ուղղված է դեպի հանդիսատեսը[4]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Նկարը ստեղծվել է 1899 թվականին, երբ նկարիչը կնոջ հետ գտնվել է խշխանուհի Մարիա Տենիշևայի կալվածքում (գյուղ Խոտիլևո, Օռլովի նահանգ)[5]։ Անտառային բնանկարի ֆոնի վր Վրուբելն սկսել է պատկերել կնոջ դիմանկարը, սակայն չի ավարտել այն և բառացիորեն մի քանի օրվա ընթացքում նույն կտավի վրա մեկ այլ նկար է ստեղծել[6]։ Վրուբելի ներշնչանքի աղբյուրը Անատոլ Ֆրանսի «Սուրբ սատիրը (այծամարդը)» պատմվածքն է («Սուրբ Կլարայի ոգեշնչման աղբյուրը» շարքից)[6][7]։

Անձամբ նկարիչն այս նկարն անվանել է հենց «Սատիր»[5]։ Ըստ Ի. Ռեպինի դիտարկման՝ նկարում «սատիրի ուսը ճմռթված է»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Видеркер В. В. «Концепция символизма в творчестве М. А. Врубеля». История и типология отечественного искусства XIX века (ռուսերեն). nspu.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  2. «Михаил Врубель. «Пан»» (ռուսերեն). tanais.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  3. 3,0 3,1 ««Пан» в базе данных Третьяковской галереи» (ռուսերեն). tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  4. Порожнякова Н. Е. Образы низшей славянской мифологии в изобразительном искусстве конца XIX — начала XX вв. (На примере произведений В. Васнецова, М. Врубеля, Н. Рериха, Е. Кульчицкой) // Сучасне мистецтво. — 2007. — В. 4. — С. 310-311..
  5. 5,0 5,1 5,2 Армен Апресян. «Неизвестные истории знаменитых картин» (ռուսերեն). cult.mos.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  6. 6,0 6,1 ««Пан» — 1899. Михаил Врубель» (ռուսերեն). filoli.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  7. Домитеева, 2014, էջ 346

Գրականություն խմբագրել

  • Домитеева, В. М. Врубель. — М.: Молодая Гвардия, 2014. — 480 с. — (Жизнь замечательных людей, вып. 1458). — ISBN 978-5-235-03676-5

Արտաքին հղումներ խմբագրել