Ամանչի դե Ալպոին Միրանդա Գեդես (պորտ.՝ Amâncio de Alpoim de Miranda Guedes, մայիսի 13, 1925(1925-05-13)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա[1] - նոյեմբերի 7, 2015(2015-11-07)[1], Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ[3]), հայտնի որպես Պանչո Գեդես (պորտ.՝ Pancho Guedes), պորտուգալացի ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ։ Էլեկտրիկ մոդեռնիզմ ճարտարապետական ուղղություն ունեցող այս ճարտարապետը ծնվել է Պորտուգալիայում՝ Լիսաբոնում, իր կյանքի մեծ մասն անցկացրել Պորտուգալական Մոզամբիկում այն ժամանակվանից, երբ նա 7 տարեկան էր[20]։ Արևելյան Աֆրիկայում նա նախագծել է հարյուրավոր շենքեր[21], որոնցից շատերը գտնվում են Մապուտոոյում։

Պանչո Գեդես
պորտ.՝ Amâncio de Alpoim de Miranda Guedes
ԿեղծանունPancho Guedes
Ծնվել էմայիսի 13, 1925(1925-05-13)[1][2]
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 7, 2015(2015-11-07)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԽրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ[3]
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, քանդակագործ և համալսարանի դասախոս
Ուշագրավ աշխատանքներBloco Habitacional O Leão Que Ri?[4], Edifício Dragão?[5], Saipal Bakery?[6], Prédio Abreu, Santos e Rocha?[7], Prédio Spence e Lemos?[8], Prédio Octávio Lobo?[9], Casa Leite Martins?[10], Edifício Prometheus?[11], Hotel Tamariz?[12], Q21477150?[13][14], Restaurante Zambi?[15], Igreja de Santa Ana de Munhuana?, Edifício Tonelli?[16], Edíficio Nauticus?[17], Igreja da Sagrada Família?[18] և Casa Salm?[19]
 Pancho Guedes Վիքիպահեստում

Գեդեսը “Team 10”-ի անդամ էր։ Դա ճարտարապետների խումբ էր, որ հիմնադրվել էր 1953 թվականի հուլիսին՝ Մոդեռնիստական ճարտարապետության 9-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ և նոր մոտեցում է ցույց տվել ուրբանիզմի վերաբերյալ։ Բացի իր լայնամասշտաբ ճարտարապետական նախագծերից՝ նա նաև եղել է քանդակագործ և նկարիչ։ Լիսաբոնում՝ Բերարդոյի թանգարանում և այլ վայրերում տեղի են ունեցել նրա վիզուալ արվեստի վերաբերյալ ցուցահանդեսներ։ Լիսաբոնում մեխակների հեղափոխության իրադարձություններից հետո նա լքեց նորանկախ Մոզամբիկը 1974 թվականին։ Նրա արագ մեկնումը Մոզամբիկից 1974 թվականին 24/20-ի հայտարարությունից հետո (մարդկանց հեռանալու համար 24 ժամ և 20 կգ-ի չափով իրեր վերցնելու թույլտվություն տալու մասին հայտարարություն) նա թողեց իր ընտանիքին գրեթե անփող[21]։ Իր հռչակի շնորհիվ նա Յոհանեսբուրգի համալսարանի ճարտարապետի ազատ աթոռը զբաղեցնելու հրավեր ստացավ[22]։

Գեդեսը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 7-ին՝ 90 տարեկան հասակում[23]։

Աշխատանքներ խմբագրել

  • Մապուտոյի եկեղեցի (1962)[21]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.publico.pt/culturaipsilon/noticia/pancho-1713710
  2. 2,0 2,1 Ostler T. Guedes, Amancio // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T035398
  3. 3,0 3,1 3,2 http://waterford.sz/perch/resources/pancho-guedes-programme-v3-1.pdf
  4. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  5. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  6. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  7. http://www.hpip.org/def/pt/Homepage/Obra?a=115
  8. http://www.artefacts.co.za/main/Buildings/bldgframes.php?bldgid=8326
  9. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  10. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  11. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  12. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  13. http://www.artefacts.co.za/main/Buildings/bldgframes.php?bldgid=8323
  14. http://housesofmaputo.blogspot.de/2015/03/stiloguedes-x-predio-mann-george-de.html
  15. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  16. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  17. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  18. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  19. Sistema de Informação para o Património Arquitectónico — 1992.
  20. «PANCHO GUEDES, ARCHITECTURE ON A GRAND SCALE». Dorisglason.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  21. 21,0 21,1 21,2 [Magical Mozambique] by Tom Downey Wall Street Journal Magazine October 2013 page 83 (includes an exterior photo)
  22. Guedes, Amancio (2007). Manifestos, papers, lectures, publications. Lisboa, Portugal: Ordem dos Arquitectos. էջ 6. ISBN 9789728897246.
  23. Architect Africa: Obituary Արխիվացված 2015-11-22 Wayback Machine, 7 November 2015

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանչո Գեդես» հոդվածին։