Մորտուարի կամ պանթեոն (ռուս.՝ Мортуарий), հուղարկավորության արարողությունների համար նախատեսված կառույց։ Գտնվում է Վոլժսկի քաղաքի թիվ 1 գերեզմանատանը[2]։

Պանթեոն
Տեսակպանթեոն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎոլժսկի
ՎայրՎոլժսկի
Ճարտարապետական ոճՍտալինյան ճարտարապետություն
Շինանյութաղյուս
Հիմնադրված է1950
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ըստ վարկածներից մեկի՝ շենքն ունի «П» տառի տեսք։ Կառուցվել է 1950-ական թվականների սկզբին, Վոլժսկի[3] քաղաքի կառուցման առաջին փուլում։ Ըստ մյուս տարբերակի՝ 1958 թվականի վերջում այն կառուցել է մոսկվացի ճարտարապետներից մեկը[2]։

Կառույցն օգտագործվել է հրաժեշտ տալու Վոլժսկի մահացած այն քաղաքացիներին, որոնք զգալի ներդրում են ունեցել քաղաքի քաղաքաշինության և զարգացման գործում։ № 1 քաղաքային գերեզմանատան փակվելուց հետո, մորտուարին լքվել է[2]։

Չնայած որ կառույցը խարխլված վիճակում է, պահպանվել են քարե սյուները և դագաղի համար նախատեսված զոհասեղանը, որը գտնվում է կենտրոնում՝ ծածկի տակ[3][4]։

2014 թվականին Վոլժսկի քաղաքի հիմնական տեսարժան վայրերի ինտերնետի քվեարկության ժամանակ շենքը զբաղեցրել է 8-րդ տեղը[5]։

2016 թվականի ապրիլի 1-ին «Վոլժսկիի ծիսական արարողությունների Հիշատակ ձեռնարկություն» ՍՊԸ-ն մեկ միլիոն չորս հարյուր ինսուներեք հազար ռուբլով ձեռք է բերել կառույցն ու հողատարածքը։ Ըստ կազմակերպության ղեկավարության ծրագրերի՝ պետք է վերականգնվեր ոչ միայն շենքը, այլև գերեզմանատունը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказ комитета государственной охраны объектов культурного наследия Волгоградской области № 271 от 21.10.2020
  2. 2,0 2,1 2,2 Евгения Юрьева (2014 թ․ հուլիսի 31). «Корреспондент «Русской планеты» выясняла судьбу единственного в России пантеона». volgograd.rusplt.ru (ռուսերեն). Русская Планета. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  3. 3,0 3,1 «В Волжском сняли на видео уникальный мортуарий». vlg-media.ru (ռուսերեն). Волга-Медиа. 2017 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Загадочный мортуарий в Волжском обрел вторую жизнь благодаря любителям необычных селфи». bloknot-volzhsky.ru (ռուսերեն). Блокнот (Волжский). 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  5. «В Волжском выбрали «Семь чудес» и ещё одно». volzsky.ru (ռուսերեն). 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Единственный в России мортуарий получит вторую жизнь». v1.ru (ռուսերեն). 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.