Պանեպիստիմիու փողոց (հուն․՝ Οδός Πανεπιστημίου), Աթենքի կենտրոնական փողոցներից մեկը։ Բառացի թարգմանաբար փողոցի անունը նշանակում է Համալսարանային փողոց (ի պատիվ Աթենքի համալսարանի, քանի որ այդ համալսարանի գլխավոր պատմական մասնաշենքը գտնվում է Պանեպիստիմիու 30 հասցեում)։ Փողոցը ձգվում է Ամալիաս պողոտայից մինչև Սինտագմա հրապարակ։

Պանեպիստիմիու
հուն․՝ Οδός Πανεπιστημίου
Պանեպիստիմիու փողոցը հյուսիսային ուղղությամբ
Երկիր Հունաստան
Գտնվում էԱթենք
Երկարություն1,2 ± 0,1 կմ
Անվանվել էԱթենքի համալսարան

Պատմությունը և ընդհանուր տեղեկություններ խմբագրել

1980-ական թվականներին փողոցի անունը պաշտոնապես փոխեցին Վենիզելոսա, սակայն հիմա էլ այդ փողոցը հայտնի է Պանեպիստիմիու անունով՝ այդ անունը օգտագործվում է Աթենքի պաշտոնական ուղեցույցներում։

Փողոցի ընդհանուր երկարությունը 1.2 կմ է։ Փողոցը ունի 6 հոծ գիծ, որից 5-ը նշանակված է ավատոմեքենաների շարժման համար և մեկը մեծ մեքենաների համար։ Փողոցի մեծ մասը տեղակայված է հարավ-արևելքի և հյուսիս-արևմուտքի անկյունագծով։ Համալսարանի շենքի դիմաց գտնվում է Աթենքի «Պանեպիստիմիո» մետրոպոլիտենը։

Հիմնական շենքեր խմբագրել

  • Հունաստան բանկ
  • Աթենքի եռապատումը՝ Աթենքի ակադեմիան, Աթենքի համալսարանը և Հունաստանի կենտրոնական գրադարան
  • Աթենքի համալսարանի պատմական թանգարանը
  • Աթենքի դրամագիտական թանգարան
  • Հունաստանի Պետական խորհուրդ
  • «Տիտանիա» հյուրանոց
  • «Grand Bretagne» հյուրանոց
  • «Ատտիկա» հանրախանութ
  • Աթենքի կաթոլիկան տաճար
  • Աթենքի հնաբանական հասարակություն

Պատկերասրահ խմբագրել