Պայքար հանցագործության դեմ

Պայքար հանցագործության դեմ, դա պետական և հասարակական մարմինների համակարգային գործունեություն է, որի նպատակն է ապահովել քրեական օրենքի կանոնները, ակտիվ ընդդիմության հանցագործությունների և հանցագործությունների կանխարգելումը, հանցագործության ճնշելը, հանցագործների նկատմամբ պատասխանատվություն կիրառելը։

Այլ տերմիններ խմբագրել

Առավել հաճախ հասարակության և հանցագործության մեջ օգտագործվում է «պայքար հանցագործության դեմ» տերմինը։ Միավորված ազգերի կազմակերպությունը անցկացրել է համաժողովներ հանցագործության դեմ պայքարի և իրավախախտների մասին։ «Պայքար» տերմինը բառարաններում բացատրվում է որպես մի քանի ակտիվ խմբերի ընդդիմություն, որը ուղղված է շահերին հակառակ։ Ազալիա Դոլգովան նշում է, որ «պայքար» հասկացությունը լիարժեք արտացոլում է տվյալ տեսակի բնորոշ առանձնահատկությունները պետական և հասարակական գործունեության մեջ։ Գրականության մեջ հանդիպում են այլ անվանումներ՝

  • Քրեական քաղաքականությունը ընկալվում է որպես գլխավոր գիծ՝ որը որոշում է հանցագործության հիմնական ուղղությունները, նպատակները և միջոցները, քրեական ձևավորման, քրեական դատավորության, ուղղիչ-աշխատանքային օրենսդրության, փորձի կիրառման և մշակման ճանապարհով, որոնք ուղղված են կանխել հանցագործությունները[1]։ Ազալիա Դոլգովան նշում է, որ այդ իմաստով քրեական քաղաքականությունը նույնը կարող է դիտարկվել որպես պայքարը հանցավորության դեմ կամ որպես «պայքարի քաղաքականությունը հանցավորության դեմ», որը որոշում է նրա հիմնական ուղղությունները։
  • Պատերազմ հանցագործության դեմ։ «Պատերազմ» տերմինը ավելի լայն հասկացություն ունի քան «պայքար» տերմինը։ Այն ցույց է տալիս ոստիկանական ամբողջական պատժիչ միջոցառումներ թշնամու դեմ։
  • Փոխզիջում տերմինը ենթադրում է հասարակության շահերի ու քրեականի հետաքրքրությունների միջև որոնումը։
  • Հանցագործության վերահսկողություն։ Հանցագործության վերահսկողության տեսությունը հիմնված է Էմիլ Դյուրկհեյմի ուսմունքի վրա, այն պետք է վերահսկել այնպես, որ դուրս չգա որոշակի սահմաններից։
  • Հանցագործության հակաազդեցությունը։ Ազալիա Դոլգովան նշում է, որ այս տերմինը պետության և հասարակության մեջ չի արտացոլում ակտիվ դեր հանցագործության պայքարի դեմ։ Այն ուղղված է ոչ միայն հանցագործությունների կանխմանը, այլ նաև կանխարգելմանը։
  • Ազդեցություն հանցագործության վրա։ Ազալիա Դալգովան նշում է, որ ազդեցություն տերմինը ենթադրում է միակողմանի գործողություն։ Հանցագործությունը ակտիվորեն դիմակայում է պետությանը։

Հանցագործության դեմ պայքարի խնդիրներ խմբագրել

Քրեագիտությունում երկար ժամանակ մնացել է հանցագործության դեմ պայքարում հաղթանակի հնարավորությունների վիճելի հարցը։ Արտահայտվեցին ծայրահեղ տեսակետներ՝ հանցավորության դեմ պայքարի ճանաչումը սոցիալական գլխավոր խնդիր է, որը ոչ միայն անհնար է ամբողջությամբ վերացնել, այլ նաև վնասակար է հասարակության համար (Էմիլ Դյուրկհեյմ)։

Ժամանակակից քրեաբանությունից բխում են այն դրույթները, թե իբրև հանցագործության պատճառներն ու պայմանները բնորոշ են յուրաքանչյուր հասարակությանը։ Այն վնասակար երևույթ է և անհրաժեշտ է հասցնել նվազագույն մակարդակի։ Պետության և հասարակության դեմ պայքարում թույլ չտան ընդլայնել հանցագործության ազդեցության ոլորտները, պետք է հնարավորինս ձգտել նվազեցնել դրա բացասական հետևանքները։

Հանցավորության դեմ պայքարի սկզբունքներ խմբագրել

Նշվում են հանցագործության դեմ պայքարի հետևյալ կետերը՝

  • Հանցագործությունների կանխարգելում, այլ ոչ թե հանցագործության դեմ կոնկրետ արձագանք։
  • Հանցագործության կատարման անշահավետ ձեռքբերում։
  • Մի շարք անձանց իրական պատասխանատվության և բացահայտման ապահովմանը։
  • Արձագանքման ժամանակ կիրառել միջոցներ միայն օրենքի խախտման հայտնաբերման դեպքում, այլ ոչ թե հանցավոր մտադրության կամ տվյալ անձի սոցիալական վտանգի դեպքում։
  • Հանցավորի անձնական պատասխանատվությունը հանցագործության կատարման համար։
  • Քրեաիրավական միջոցառումների օգտագործումը և նախագծումը որոնք հաշվի են առնում հասարակության տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր նկարագրությունը՝ որտեղ նրանք մեծ դեր ունեն։
  • Հասարակության հակաազդեցությունը առաջացնում է ինչպես ավելորդ փափուկ, այնպես էլ ազդեցության ավելի խիստ միջոցներ։
  • Օրինականության պահպանումը հանցագործության կանխարգելման ժամանակ, դրա հետ կապված միջոցառումների իրականացումը բացառապես օրենքի շրջանակներում՝ նախատեսված է միջազգային ակտերով, սահմանադրությամբ, օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով։
  • Հասարակության վերահսկողությունը իրավապահ մարմինների կողմից։
  • Միջոցառումների իրականացման համապարփակ բնույթը, մեղադրանքների բացակայությունը՝ ինչպես իրավապահների կողմը, այնպես էլ կանխարգելիչ միջոցների համար։
  • Բոլոր քաղաքացիների և իրավաբանական անձանց հավասարությունը օրենքի առաջ։
  • Իրավապահ մարմինների խումբը, որոնք իրականացնում են հանցագործության դեմ պայքարը առավել ժամանակակից տեխնիկական միջոցներով և գիտական մեթոդիկայով։
  • Ինչպես միջազգային երկկողմ համագործակցությունը, այնպես էլ՝ պետության մասնակցությունը հատուկ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Հանցագործության դեմ պայքարը իրականացնող մարմիններ խմբագրել

Պետական մարմիններ խմբագրել

Պետական մարմինների համակարգի կառուցումը, որը իրականացնում է հանցագործության դեմ պայքարը, հիմնված է իշխանությունների բաժանման սկզբունքների վրա։

Հանցագործության դեմ պայքարի առանձին գործառույթներ կարող են օժտված լինել այլ պետական մարմիններ (օրինակ դատախազությունը իրականացնում է հանցագործության դեմ պայքարը՝ պայքարելով օրինականության և պետության շահերը դատարանում ներկաըացնելը) և տեղական ինքնակառավարման մարմինները։

Ոչ պետական մարմիններ խմբագրել

Բացի պետական մարմիններից հանցագործության դեմ պաըքարում կարող են մասնակցել՝

  • Ոչ պետական մարմինները անվտանգության համակարգում՝ մասնավոր պահնորդական ընկերություն և անվտանգության ծառայության կազմակերպություններ, մասնավոր դետեկտիվ ծառայություն, ուսումնական և խորհրդատվական կազմակերպություններ։
  • Հասարակական կազմակերպություններ (օրինակ ժողովրդական կամավորական դրուժինա
  • Առանձին քաղաքացիներ և այլ խմբեր։
  • Զանգվածային լրատվության միջոցներ, որոնք ուշադրություն են դարձնում հասարակության խնդիրներին, հանցագործության դեմ պայքարին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Коробеев А. И., Усс А. В., Голик Ю. В. Уголовно-правовая политика, тенденции и перспективы. Красноярск, 1991. С. 7.

Գրականություն խմբագրել

  • Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. М., 2007. ISBN 5-89123-931-0.
  • Криминология: Учебник / И. Я. Козаченко, К. В. Корсаков. М., 2011. ISBN 978-5-91768-209-9.