Պայմանական նշաններ (քարտեզագրություն)

Քարտեզագրական պայմանական նշաններ, պայմանական գծագրական նշագծերի (նիշերի) համակարգ։ Օգտագործվում է քարտեզների վրա տարբեր օբյեկտները և երևույթները, կամ դրանց բնութագրերը պատկերելու համար։

Զուգահեռ գծերով (նույն բարձությունն ունեցող) և այլ պայմանական նշաններով տեղագրական քարտեզի հատված

Պայմանական նշանները հաճախ անվանում են «քարտեզի լեգենդ»։

Պայմանական նշանների մասշտաբայնություն խմբագրել

Պատկերներ «ВЭС-ից»․ 1913 թվական.

Պայմանական նշանները կարող են դասակարգվել ըստ մասշտաբայնության (օբյեկտների տարածական ձգվածության)։

Այսպիսով լինում են․

  • մասշտաբային պայմանական նշաններ (մակերեսային և գծային)․
  • ոչ մասշտաբային պայմանական նշաններ (կետային)․
  • պարզաբանող նշաններ․

Մակերեսային խմբագրել

Քարտեզի վրա մակերեսային պայմանական նշաններով պատկերում են երկչափ տարածական նշանակություն ունեցող օբյեկտները, որոնք պիտի նշված լինեն տվյալ մաշստաբ ունեցող քարտեզի վրա։

Նման օբյեկտ կարող է լինել օրինակ պետության տարածքը М 1:40000000 մաշստաբ ունեցող քարտեզի վրա կամ հողատարածք նախագծի վրա, որի մաշստաբը М 1:500 է։

Գծային խմբագրել

Քարտեզի վրա գծային պայմանական նշաններով պատկերում են գծային տարածական նշանակություն ունեցող օբյեկտները, որոնք պիտի նշված լինեն տվյալ մաշստաբ ունեցող քարտեզի վրա, ընդ որում, օբյեկտի երկարությունը չի կարող նշված լինել այդ մաշստաբում ճշգրիտ չափով։

Այդպիսին կարող են լինել ճանապարհը կամ գետը М 1:10000000 քարտեզի վրա։

Գծային պայմանական նշանները գրաֆիկական տարբեր գծագրման գծեր են, որոնք նաև տարբեր գույներ ունեն։ Երկարությունը համապատասխանում է օբյեկտի երկարությունը մաշստաբին համապատասխան, իսկ հաստությունը պայմանական է և բավարար անզեն աչքով տեսնելու համար։

Կետային խմբագրել

Կետային պայմանական նշաններով նշվում են այն օբյեկտները, որոնք տարածության մեջ չափեր ունեն, բայց չափերը չեն արտահայտվում տվյալ քարտեզի վրա։

Օրինակ․ ջրհորը՝ М 1:25000 քարտեզի վրա կամ քաղաքը՝ М 1:40000000 քարտեզի վրա։

Կետային ոչ մաշստաբային պատկերանշանները հանդիսանում են գաղափարագրեր (իդեոգրամա), որոնք իրենցից ներկայացնում են տրված չափի համար բավականին բարդ պատկերներ, որոնք պարզ են բոլորին, անկախ ազգությունից։ Պատկերի կենտրոնը համապատասխանում է տարածության մեջ օբյեկտի գլխավոր կետի դիրքին։ Համաչափ օբյեկտի դեպքում, պատկերի կենտրոնը համապատասխանում է պատկերի կենտրոնին։

Մակագրություն խմբագրել

Մակագրությունները հանդիսանում են ոչ մաշստաբային օժանդակ պայմանական նշաներ, որոնք նկարագրում, պարզաբանում և բնութագրում են տվյալ օբյեկտը կամ տվյալ քարտեզի առանձնահատկությունները։

Քարտեզների վրա մակագրելու համար օգտվում են հատուկ տպագրական տառաչափերի հավաքածուներից։

 
Պայմանական նշաններ 1822 թվական, ռելիեֆը պատկերելու համար(Ի․Ա․Խատով)։
 
Պայմանական նշաններ 1822 թվական նախագծերի համար, զորքի շարժման ուղղությանը ցույց տալու համար (Ի․Ա․Խատով)
 
Վաշտային հենակետի սխեման պաշտպանությունում։ Օգտագործված են պայմանական նշաններ։

Թեմատիկ և ընդհանուր պայմանական նշաններ խմբագրել

Պայմանական նշանները կարելի է բաժանել ընդհանուր նշանների և հատուկ (թեմատիկ) նշանների։ Ընդհանուր նշանները օգտագործվում են տարբեր իրավիճակների, առանց հատուկ խնդիրներ և նպատակներ ունեցող քարտեզներում։ Հատուկ կամ թեմատիկ նշաններն օգտագործվում են հատուկ մասնագիտական տիրույթում աշխատանքի համար նախատեսված քարտեզներում։ Առաջիններից են տեղագրական քարտեզները, իսկ երկրորդի տեսակ է համարվում մաթեմատիկական պայմանական նշանները և այլ մարդկային գործունեության ոլորտներին համապատասխանող պայմանական նշանները՝ տնտեսագիտական, ժողովրդագրական, էկոլոգիական և այլն։

Օդերևութաբանական պայմանական նշաններ խմբագրել

Օդերևութաբանական պայմանական նշանները իրենցից ներկայացնում են քարտեզագրման պայմանական նշաններ, որոնք նկարագրում են տեղանքում տեղի ունեցող օդերևութաբանական պրոցեսները կամ տեղանքի ընդհանուր եղանակային բնութագիրը, մթնոլորտի ֆիզիկական բնութագրերը։ Օրինակ, տաք օդային հոսանքներ, անտիցիկլոն, ցիկլոնային ճակատ և այլն։

Պայմանական նշաններ ռազմական գործում խմբագրել

Պայմանական նշանները ռազմական գործում օգտագործում են հրամանատարական աշխատանքային քարտեզներում և այլ գծագրական աշխատանքներում՝ տեղանքը պատկերելու, զորքի տեղակայումը նշելու, թիկունքային օբյեկտների, մարտական հրամաններ կատարող հաստատությունների և այլ պայմանական պատկերումների համար[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Условные знаки для употребления на Топографических, Географических и Квартирных Картах и Военных планах», утверждённые начальником Главного штаба, в июне 1822 года.
  • Рычков С.Ю. [1] Обзор условных знаков при топографической съёмке и картографировании местности русскими военными топографами в эпоху наполеоновских войн//Отечественная война 1812 года: Источники. Памятники. Проблемы. 2017 г. СС.47-75, иллюстрации [2] ISBN 978-5-904363-14-7 .

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայմանական նշաններ (քարտեզագրություն)» հոդվածին։