Պայմանական եղանակ
Պայմանական (ենթադրական[1]) եղանակի (լատին․՝ modus conditionalis) բայաձևերը սովորաբար ցույց են տալիս պայմանով, ենթադրաբար կատարվող գործողություն։ Այդ բայերը կարող են ցույց տալ նաև հաստատապես կատարվող գործողություն. Կ եղանակիչով կազմված բայաձևերը կիրառվում են ներկա և անցյալ անկատար ժամանակների իմաստով որպես սովորության, կրկնության ներկա և անցյալ անկատար, օրինակ՝ Առավոտյան վեր կկենա, շտապ մի կտոր հաց կուտի ու կշտապի դաշտ[2]։
Պայմանական (ենթադրական) եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ պայմանական (ենթադրական) ապառնի և պայմանական (ենթադրական) անցյալ։
Պայմանական (ենթադրական) եղանակի ապառնիի և անցյալի բայաձևերը կազմվում են ըղձական եղանակի համապատասխան ձևերից, որոնց սկզբում ավելանում է Կ եղանակիչը։ Օրինակ՝
Պայմանական (ենթադրական) ապառնի
կտեսնեմ կտեսնենք կգնամ կգնանք կտեսնես կտեսնեք կգնաս կգնաք կտեսնի կտեսնեն կգնա կգնան
Պայմանական (ենթադրական) անցյալ
կտեսնեի կտեսնեինք կգնայի կգնայինք կտեսնեիր կտեսնեիք կգնայիր կգնայիք կտեսներ կտեսնեին կգնար կգնային