Պայթյուն Դոմոդեդովո օդանավակայանում (2011)

Պայթյուն Դոմոդեդովո օդանավակայանում, Մոսկվայի Դոմոդեդովո օդակայանում, միջազգային չվերթերի տերմինալի ուղեբեռների հանձնման գոտում 2011 թ. հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով 16։ 32-ին որոտած պայթյուն, որի հետևանքով զոհվել է 35, վիրավորվել 170 մարդ։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։ Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայության հաղորդագրության, դեսպանատունը տեղի ունեցածի կապակցությամբ անցել է շուրջօրյա աշխատանքի։ Օդանավակայան և հիվանդանոցներ են ուղարկվել դեսպանատան աշխատակիցները՝ ստուգելու զոհվածների և վիրավորների թվում հայերի կամ Հայաստանի քաղաքացիների առկայության փաստը[1]։

Պայթյուն Դոմոդեդովո օդանավակայանում
Դոմոդեդովոի ուղևորատար տերմինալը
Տեսակահաբեկիչ-մահապարտի պայթյուն
Երկիր Ռուսաստան
Գրոհի վայրՌուսաստան, Մոսկվա և Դոմոդեդովո
ՏեղադրանքԴոմոդեդովո
Գրոհի նպատակԴոմոդեդովո
Տարեթիվհունվարի 24, 2011
Գրոհի միջոցՊայթյուն
ԶենքՏրոտիլ և plastic explosive?
Զոհվածներ37 մարդ
Վիրավորներ173
Ահաբեկիչների քանակ1
 Domodedovo International Airport bombing 2011 Վիքիպահեստում

Ըստ լրատվական գործակալությունների տվյալների սկզբում հաղորդվում էր վիրավորվածների թվում մեկ հայի առկայության մասին (42-ամյա Կարեն Միխայելի Գալուստյան)[2]։ Հունվարի 25-ի տվյալներով տուժվածների թվում կան չորսը հայ։ Նրանք են՝ 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյան (ապրում է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում, տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրով (տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 57-ամյա Յուրի Ալբերտի Վարդանով (տեղափոխվել է թիվ 71 քաղաքային հիվանդանոց) և 52-ամյա Պողոսբեկով Ա.Ա. (տեղափոխվել է Վիշնևսկիի անվան վիրաբուժական ինստիտուտ)[3]։

Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ պայթուցիկ սարքը հնարավոր է գործի է դրել ինքնասպան ահաբեկիչը։ Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն անցել է շուրջօրյա աշխատանքի». armenpress.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությունից տուժածների մեջ հայ կա». news.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «ՏՈՒԺԵԼ Է 4 ՀԱՅ». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ