Պամելա Ռիդ

ամերիկացի դերասանուհի

Պամելա Ռիդ (անգլ.՝ Pamela Reed, ապրիլի 2, 1949(1949-04-02)[1], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։

Պամելա Ռիդ
Ծնվել էապրիլի 2, 1949(1949-04-02)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[2]
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Պամելա Ռիդը ծնվել է 1949 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում[3]։ Ավարտել է Վաշինգտոնի համալսարանը[4]՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան[5]։ 1979 թվականին հաղթել է «Դրամա Դեսկ» և «Obie» մրցանակները «Getting Out» պիեսում խաղացած դերի համար, որից հետո սկսեց իր կինոկարիերան։ Դեբյուտը կինոյում կայացել է 1980 թվականին, երբ խաղաց «Հեռվից թռչկոտողները» կինոնկարում։ Դրանից հետո խաղաց մի շարք ֆիլմերում՝ «Մելվինը և Հաուարդը>», «Երիտասարդություն, հիվանդանոց, սեր», «Լավագույն ժամանակներ», «Քարանձավային արջի ցեղը» և «Չատախուչի»։

Ռիդի առավել հաջողակ դերերից են հետևյալ ֆիլմերում մարմնավորածները՝ «Մանկապարտեզի ոստիկանը», որտեղ խաղացել է Առնոլդ Շվարցենեգերի հետ, «Կադիլակ մարդը» Ռոբին Ուիլյամսի հետ[5]։ Դրանից հետո Պամելա Ռիդը հիմնականում երկրորդական դերեր է խաղացել ներքոհիշյալ ֆիլմերում՝ «Ջունիոր», «Միստր Բին» և «Կյանքի ապացույց»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1035018551 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Pamela Reed Biography (1949) at filmreference.com
  4. Berson, Misha (2013 թ․ մայիսի 31). «Pamela Reed, Kevin Tighe at home in ACT production». The Seattle Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  5. 5,0 5,1 «Pamela Reed- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամելա Ռիդ» հոդվածին։