Պաղտասար Դպիր

հայ բանաստեղծ, կոմպոզիտոր

Գրիգորյան, Կեսարյան, Կոստանդնուպոլսեցի (հունիսի 7, 1683(1683-06-07), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 30, 1768(1768-01-30), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն)[1], հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ, եղել է գրականության նորոգության ժամանակաշրջանի առաջավոր գործիչներից։

Պաղտասար Դպիր
Ծնվել էհունիսի 7, 1683(1683-06-07)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 30, 1768(1768-01-30) (84 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, կոմպոզիտոր, գիտնական և հրատարակիչ
Տաղարան փոքրիկ, Տաղարան սիրոյ եւ կարոտանաց, Տաղարան փոքրիկ, Կ.Պոլիս,1768

Կենսագրություն խմբագրել

Շատ քիչ տվյալներ են պահպանվել Պաղտասար Դպիրի կենսագրության մասին։ Որոշ չափով տեղեկություններ է հաղորդել գրականագետ, մատենագետ Գարեգին Լևոնյանը։ Ըստ Լևոնյանի` Պաղտասար Դպիրի ծնողները՝ Գրիգորն ու Թուրվանդը, Կեսարիայից գաղթել են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ ծնվել է Պաղտասար Դպիրը։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսի դպրոցներում[2]։ 1741 թվականին Հակոբ Բ Նալյանի կողմից տեսուչ է նշանակվել Գում Գափուի թաղամասի դպրոցներից մեկում, որտեղ դասավանդել է քերականություն, մայրենի լեզու, երաժշտություն և այլ առարկաներ։ 1736-1760 թվականներին կազմել և հրատարակել է հայերեն ուսուցման համար դասագրքերի շարք՝ գրաբար և աշխարհաբար լեզուներով, որոնցով շուրջ մեկ դար դասավանդել են հայկական դպրոցներում։ Դպրոցում կատարած իր գործունեության ընթացքում դպրոցը առաջխաղացում է ունեցել։ Հետագայում իր աշակերտներից շատերը դարձել են նշանավոր դեմքեր՝ Սիմեոն Ա Երևանցին, Պետրոս Ղափանցին։

XII դարից սկսած գրաբարը աստիճանաբար դուրս է եկել գործածությունից՝ զիջելով իր տեղը միջին հայերենին։ Պաղտասար Դպիրը, Սիմեոն Երևանցին, Գրիգոր Օշականցին աշխատել են վերականգնել և գործածել գրաբարը՝ որպես գրական լեզու[2][3]։

Պաղտասար Դպիրն իր բանաստեղծությունները գրել է գրաբար և չի գործածել թուրքերեն և պարսկերեն բառեր[4]։

  Գրոց բան հասկընալու համար սէր ունեցող փոքրիկ տիրացուներուն համար է այս փոքրիկ քերականութիւնս։ Որ թէ զայս կարդան եւ սորվին, զմեծ քերականութիւնն հեշտ կու հասկընան. եւ ով որ քերականութիւն չէ կարդացեր, անոր կարդացողութիւնն պակաս կը սեպուի ի մէջ կարդացողաց. ինչ ղատար շատ բան կարդացուած ու գիտցած ալ ըլլայալնէ։ Զէրէ սա՛ խօսքիս արմատը՝ եանի ասլը թէմէլը ո՞րն է, կամ թէ այս խօսքս քանի կերպ կըլլայ ըսես նէ, չի կրնար գիտնար. եւ երբ որ մէկ բանին ասլը թէմէլը չի գիտցըվինէ, պէլլիյէ որ այն բանը աղեկ մը գիտցըված չըլլար։
- «Գիրք Քերականութեան» գրքի առաջաբան։
 

Պաղտասար Դպիրի քնարերգության թեմաները եղել են ազատասիրությունն ու ազատամտությունը։ Նրա «Առ Մամօնայն» խորագրով տաղը գրավել է քննադատների ուշադրությունը։ Այդ տաղում հեղինակը ներկայացնում է փողի ու հարստության կործանարար ուժը։ Նա Մամոնայի մասին գրում է ժողովրդական բարոյականության տեսակետից՝ մերժելով նրա սարսափելի աստվածությունը։

Պաղտասար Դպիրը ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես նաև իր ժամանակների արևելյան երգարվեստի նկատմամբ։ Աշխարհիկ և սիրային երգերի համար օգտագործել է ազգային՝ հայկական ավանդական, ինչպես նաև արևելյան մեղեդիներ։

Նա գրել է նաև հայատառ թուրքերեն բանաստեղծություններ։

Աշխատություններ խմբագրել

  • Պաղտասար Դպիր, «Քերականութիւն», հատոր Ա.-Բ., Կ. Պոլիս, 1736-1738
  • Պաղտասար Դպիր, «Կրթութիւն Քրիստոնէական», Կ. Պոլիս, 1742
  • Պաղտասար Դպիր, «Շահաւէտ», Կ. Պոլիս, 750, 96 էջ
  • Պաղտասար Դպիր, «Ցանկ Գիրք Նոր Կտակարանի», Կ. Պոլիս, 1753, 176 էջ
  • Պաղտասար Դպիր, «Քերականութիւն», Կ. Պոլիս, 1753, 176 էջ
  • Պաղտասար Դպիր, Տաղարան փոքրիկ, Տաղարան սիրոյ եւ կարոտանաց, Տաղարան փոքրիկ, Կ.Պոլիս,1768, 128+136+112 էջ
  • Պաղտասար Դպիր, Կրթութիւն Քրիստոնէական, Կ. Պոլիս, 1777, 192 էջ
  • Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, Կ. Պոլիս, 1786, 168 էջ
  • Պաղտասար Դպիր, Քերականութիւն, հատոր Ա. - Բ., Մադրաս,, 1791, 304 էջ
  • Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, նորապէս շարադրեցեալ, Կ. Պոլիս, 1807, 148 էջ
  • Պաղտասար Դպիր, Կրթութիւն քրիստոնէական պաշտօնի, Կ. Պոլիս, 1816
  • Պաղտասար Դպիր, Պու գիրք օլ տուրքի Քրիստոնէական հաւատքըմըզա Իգթիզալը Կերէք օլան Պիր գաչ Էօյրէնիլէճէքլէր՝ Հայճայ պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին Թիւրքճէ շարադրել օլունտու։ Վէ ատընը Կրթուի Քրիստոնէական տէտիք, Կ. Պոլիս, 1816, 170 էջ
  • Պաղտասար Դպիր, Պու գիրք օլ տուրքի Քրիստոնէական հաւատքըմըզա Իգթիզալը Կերէք օլան Պիր գաչ Էօյրէնիլէճէքլէր՝ Հայճայ պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին Թիւրքճէ շարադրել օլունտու։ Վէ ատընը Կրթուի Քրիստոնէական տէտիք, Կոստանդնուպոլիս, 1820, 170 էջ
  • Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն գիրքի օլտուր քի, Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչին էվէլինտէն ախըրընատաք պատմութիւնունու, Կ. Պոլիս, 1820, 134 էջ
  • Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, նորապէս շարադրեցեալ, Կ. Պոլիս, 1827, 148 էջ
  • Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն քիթապը։ Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչ հայրըմըզըն էվվէլինտէն ախըրընատաք օլան նագլինի, վէ պիզիմ Հայոց ազգըն նէ՛սէպէպտէն քրիստոնէական հաւատքընա կէլիպ լուսաւորել օլմասընը պէյան իտէր, Կ. Պոլիս, 1841, 132 էջ
  • Պաղտասար Դպիր, Կրթութիւն քրիստոնեական։ Պու քիթապ քրիստոնէական հաւատքը մըզա Իքթիզալը օլան պիր գաչ էօյրէնիլէճէքլէ՝ Հայճա պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին թիւրքճէ շարադրել օլունտու, Յօրթագիւղ, 1843, 160 էջ
  • Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն քիթապը։ Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչ հայրըմըզըն էվվէլինտէն ախըրընատաք օլան նագլինի, վէ պիզիմ Հայոց ազգըն նէ՛սէպէպտէն քրիստոնէական հաւատքընա կէլիպ լուսաւորել օլմասընը պէյան իտէր, Կոստանդուպելիս, 1850, 147 էջ
  • Պաղտասար Դպիր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին էվվէլինտէն ախըրընատէք օլան թարիխի վէ էրմէնի միլլէթինին տինի իսավիյէ իլէ շաֆքլանմասը պէյանընտէ, Գուստ Շերիֆ, Էրմէնի մար Եագուպ մանասթըրը թապխանէսինտէ, 1867, 112 էջ
  • Պաղտասար Դպիր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին էվվէլինտէն ախըրընատէք օլան թարիխի վէ էրմէնի միլլէթինին տինի իսավիյէ իլէ շաֆքլանմասը պէյանընտէ, Գուստ Շերիֆ, Էրմէնի մար Եագուպ մանասթըրը թապխանէսինտէ, 1898, 112 էջ
  • Պաղտասար Դպիր, Տաղիկներ սիրոյ եւ կարօտանաց - Песни любви и тоски, Ե․, ՀՍՍՌ ԳԱԱ հրատ., 1958, 284 էջ։ Հրատարակչությունը պատրաստել են Շուշանիկ Նազարյանն ու Ասատուր Մնացականյանը
  • Պաղտասար Դպիր, Տաղիկներ, Երևան, Սովետական գրող, 1985, 152 էջ
  • Պաղտասար Դպիր, Տաղիկներ (լիակատար ժողովածու), Երևան, Գրականության և արվեստի թանգարանի հրատ., 2007, 288 էջ

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պաղտասար Դպիր
  1. «Հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական Բաղտասար Դպիրի ծննդյան օրն է». Լուրեր Հայաստանից - 1lur.am. 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  2. 2,0 2,1 Hacikyan, Agop; Gabriel Basmajian, Edward S. Franchuk, and Nourhan Ouzounian (2005). The Heritage of Armenian Literature, From the Eighteenth Century to Modern Times. Vol. III. Detroit, MI: Wayne State University Press. էջ 128. ISBN 0-8143-3221-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Մկրտչեան, Լեւոն (1986). Հայ Դասական Քնարերգութիւն. Երևան: Սովետական Գրող.
  4. Աճառեան, Հրաչեա (1951). Հայոց Լեզուի Պատմութիւն. Vol. II. Երեւան. էջ 456.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաղտասար Դպիր» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաղտասար Դպիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 252