Պաղնատուն

Մեծ Հայքի Ծոփք նահանգի գավառ

Պաղնատուն (նաև՝ Պաղնա գավառ, Խոզան), գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում, Արածանու Պաղին վտակի ավազանում[1]։ Այստեղ է գտնվել Արղանա-Մադեն քաղաքը։

Կոչվել է իր գլխավոր բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հարավից սահմանակից էր Բալահովիտ, արևելքից՝ Հաշտյանք, հյուսիս-արևելքից՝ Խորձյան, հյուսիս-արևմուտքից՝ Մնձուր (Մուզուր), արևմուտքից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր ու ոսկու պաշարներ։

Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Պաղնատունն անցել է Բյուզանդական կայսրությանը (մտել է Ներքին Հայք կուսակալության մեջ՝ որպես ինքնավար իշխանություն)։ VII - IX դդ․ անցել է մերթ բյուզանդական, մերթ արաբական նվաճողների ձեռքը։ IX - XI դդ․ մնացել է Բյուզանդիային, 1071-ից տիրել են սելջուկյան թուրքերը։ Այնուհետև ենթարկվել է զանազան վաչկատուն ցեղերի ավերածություններին։ XIX դ․ վերջից մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառակի (կազա) մեջ։

Տարածվում է Խորձյանից հարավ՝ Արածանիի աջ կողմում։ Գավառի նշանավոր վայրը եղել է Պաղին բերդը, որը գտնվել է այժմ ավերակ դարձած Պաղին գյուղի տեղում։ Պաղինը եղել է հին Հայաստանի ամուր բերդերից մեկը։ Այս գավառից է եղել Հովսեփը, որը Սահակի և Մեսրոպ Մաշտոցի կողմից արտասահման կրթության ուղարկված «առաջին թարգմանիչների» թվին է պատկանում։

Պաղնատան հայ բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 103