Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատին․՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը[1][2]։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին[3] Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը[4]։

Հայերեն լեզվով պահպանողականության թեմայով ֆունդամենտալ աշխատանք է կատարված ք․գ․թ․ Տիգրան Մկրտչյանի կողմից[5]։

Կոնսերվատիզմի ձևեր խմբագրել

Լիբերալ կոնսերվատիզմ խմբագրել

Լիբերալ կոնսերվատիզմը կոնսերվատիվիզմի մի ուղղություն է, որը խմբավորում է կոնսերվատիվ արժեքները և քաղաքականությունները դասական լիբերալ տեսանկյունից[6]։ Քանի որ այս երկու ուղղությունները ունեցել են տարբեր բացատրություն ժամանակի ընթացքում և տարբեր երկրներում, լիբերալ կոնսերվատիվը նույնպես ունի տարբեր բացատրություններ։ Պատմականորեն տերմինը հաճախ վերագրվել է տնտեսական լիբերալիզմին։ Այն ավելի շատ նման է դասական լիբերալիզմին, որը կողմնակից է անձի ազատությանը տնտեսական և սոցիալական միջավայրում։ Ժամանակի ընթացքում շատ երկրներում, որոնք ընդունեցին տնտեսության լիբերալիության փաստերը կոնսերվատիզմը իրենց գաղափարախոսության մեջ փոխարինեցին լիբերալ կոնսերվատիզմով։ Շատ երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան, լիբերալ կոնսերվատիվ ուղղությունները մուտք գործեցին քաղաքակունթյուն, որտեղ լիբերալ և կոնսերվատիվ տերմինները համարվում էին հոմանիշներ։

Լիբերալ կոնսերվատիզմ տերմինի երկրորդ բացատրությունը, որը զարգացավ Եվրոպայում, ժամանակակից կոնսերվատիզմի (քիչ ավանդապաշտություն) հայացքների միախառնումն է սոցիալ լիբերալիզմի հետ։

Գրականություն խմբագրել

  • Blee, Kathleen M. and Sandra McGee Deutsch, eds. Women of the Right: Comparisons and Interplay Across Borders (Penn State University Press; 2012) 312 pages; scholarly essays giving a global perspective on women in right-wing politics.
  • Blinkhorn, Martin. Fascists and Conservatives: The Radical Right and the Establishment in Twentieth-Century Europe. 1990.
  • Carey, George (2008). «Conservatism». In Hamowy, Ronald (ed.). The Encyclopedia of Libertarianism. Thousand Oaks, CA: Sage; Cato Institute. էջեր 93–95. doi:10.4135/9781412965811.n61. ISBN 978-1-4129-6580-4. LCCN 2008009151. OCLC 750831024.
  • Crowson, N.J. Facing Fascism: The Conservative Party and the European Dictators, 1935–1940. 1997.
  • Crunden, Robert Morse. The Superfluous Men: Critics of American Culture, 1900–1945. 1999.
  • Dalrymple, Theodore. Our Culture, What's Left of It: The Mandarins and the Masses. 2005.
  • Fryer, Russell G. Recent Conservative Political Thought: American Perspectives. 1979.
  • Gottfried, Paul E. The Conservative Movement. 1993.
  • Nugent, Neill. The British Right: Conservative and Right Wing Politics in Britain. 1977.
  • Sunic, Sunic and de Benoist, Alain. Against Democracy and Equality: The European New Right. 2011.
  • Honderich, Ted. Conservatism. 1990.
  • Kirl, Russell. The Conservative Mind. 2001.
  • Bacchetta, Paola.Right-Wing Women: From Conservatives to Extremists Around the World. 2002.
  • Nisbet, Robert. Conservatism: Dream and Reality. 2001.
  • O'Sullivan, Noel. Conservatism. 1976.
  • Scruton, Roger. The Meaning of Conservatism. 1980.
  • Woodwards, E.L. Three Studies In European Conservatism. Mettenich: Guizot: The Catholic Church In The Nineteenth Century (1923) online
  • Философия и социально-политические ценности консерватизма в общественном сознании России: От истоков к современности. Под ред. Ю. Н. Солонина. Вып. 1. СПб.: С.-Петербургский гос. ун-т, 2004, 320 с.
  • Полякова Н. В. Антропология российского консерватизма Արխիվացված 2011-08-17 Wayback Machine // Александр Иванович Введенский и его философская эпоха. — СПб., 2006, с. 252—265
  • А. Ю. Минаков. Особенности русского консерватизма в первой четверти XIX века // Диалог со временем. Альманах интеллектуальной истории, 34, 2011,
  • Современный российский консерватизм. Сборник статей. М., 2011. http://www.cscp.ru/files/rmoHZ2U1hEbQgIW.pdf Արխիվացված 2013-06-03 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Iain McLean and Alistair McMillan, "Conservatism", Concise Oxford Dictionary of Politics, Third Edition, "Sometimes it (conservatism) has been outright opposition, based on an existing model of society that is considered right for all time. It can take a 'reactionary' form, harking back to, and attempting to reconstruct, forms of society which existed in an earlier period.", Oxford University Press, 2009, ISBN 978-0-19-920516-5.
  2. «Conservatism (political philosophy)». Britannica.com. Retrieved on 1 November 2009.
  3. Jerry Z. Muller (1997). Conservatism: An Anthology of Social and Political Thought from David Hume to the Present. Princeton U.P. էջ 26. ISBN 0691037116. «Terms related to 'conservative' first found their way into political discourse in the title of the French weekly journal, Le Conservateur, founded in 1818 by François-René de Chateaubriand with the aid of Louis de Bonald.»
  4. Frank O'Gorman (2003). Edmund Burke: His Political Philosophy. Routledge. էջ 171. ISBN 9780415326841.
  5. Տիգրան, Մկրտչյան. «Քաղաքական պահպանողականության ձևավորումը Անգլիայում. (18-րդ դարի երկրորդ կես – 19-րդ դարի սկիզբ)».
  6. Analyzing Politics: An Introduction to Political Science Ellen Grigsby, Cengage Learning, 2008 ISBN 978-0-495-50112-1, ISBN 978-0-495-50112-1 pp. 108, 109, 112, 347

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Աղբյուրներ խմբագրել

  • Schneider, Gregory L. ed. Conservatism in America Since 1930: A Reader. 2003.
  • Witonski, Peter, ed. The Wisdom of Conservatism. (4 vol. Arlington House; 1971). 2396 pages; worldwide sources.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահպանողականություն» հոդվածին։