Հանրային անվտանգության և կարգուկանոնի վարչություն (ռուս.՝ Отделение по охранению общественной безопасности и порядка) հայտնի նաև՝ Պահնորդական բաժանմունք, Օխրանկա (ռուս.՝ Отделение по охранению общественной безопасности и порядка, ռուս.՝ Охранное отделение, Охранка), անվանումներով, քաղաքական հետախուզության տեղական մարմին ցարական Ռուսաստանում, որը ենթարկվում էր Ոստիկանության դեպարտամենտին։

Հանրային անվտանգության և կարգուկանոնի վարչություն
Отделение по охранению общественной безопасности
Изображение логотипа
Տեսակգաղտնի ոստիկանություն
Երկիր Ռուսական կայսրություն
Ստեղծման թվական1881 և օգոստոսի 14, 1881
Նախորդող մարմինThird Section of His Imperial Majesty's Own Chancellery?
Լուծարման թվական1917
ՇտաբակայանՊետրոգրադ

Առաջին Պահնորդական բաժանմունքները ստեղծվել են Սանկտ Պետերբուրգում (1866), Մոսկվայում և Վարշավայում (1880)․ առ 1914 թվականը գոյություն է ունեցել 26 բաժանմունք (արտադրական և մշակութային կենտրոններում)։

Պահնորդական բաժանմունքի հիմնական խնդիրն էր հեղափոխական կազմակերպություններ և առանձին հեղափոխականներ հայտնաբերելը։ Բաժանմունքներն ունեին արտաքին հետախուզության գործակալներ (ֆիլյորներ) և գաղտնի գործակալներ, որոնք գործում էին քաղաքական կուսակցություններում։ Պահնորդական բաժանմունք վերացել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 99
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահնորդական բաժանմունք» հոդվածին։