Պահարե

հայ բանաստեղծ, դերասան

Պահարե (Հայկ Սեդրակի Պետրոսյան փետրվարի 15, 1895(1895-02-15) կամ 1895[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1968(1968-11-01) կամ 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, կրել է Համուպ ծածկանունը, ապա ստորագրել է Պահարե գրական անունով), հայ դերասան, գրող, բանաստեղծ։ Վրաստանի Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստ 1943, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից[2]։

Պահարե
Ծնվել էփետրվարի 15, 1895(1895-02-15) կամ 1895[1]
ԾննդավայրՆոր Բայազետ (Հայաստան)
Վախճանվել էնոյեմբերի 1, 1968(1968-11-01) կամ 1968[1]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1895 թ. Նոր Բայազետում, վաղ հասակից ծնողների հետ տեղափոխվել Թիֆլիս, սովորել է Ներսիսյան դպրոցում, նկարչական ակադեմիայում, խաղացել Հայոց դրամատիկական թատրոնում։ Որոշ ժամանակ աշխատել է Բաքվի հայկական թատրոնում որպես դերասան և դրամատիկական ստուդիայի ղեկավար։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնում։ Նա կատակերգակ դերասան էր, որի ուսուցիչները եղել են անվանի կատակերգակներ Դավիթ Թուրյանը, Արամ Վրույրը, Արշակ Մամիկոնյանը և ուրիշներ։

50-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում նա խաղացել է շուրջ 300 դեր, որոնց շարքին Նազար («Քաջ Նազար»), Մարտիրոս («Նամուս»)։ Նա միաժամանակ զբաղվել է գրականությամբ, առանձին գրքերով լույս են տեսել նրա «Գյուղերի կանչը», «Գեղարքունիք», «Հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուները, գրել է «Կոմերիտ Վաղոն» պոեմը, դրամատիկական գործեր, «Չաղ-չաղ թագավորը» պիեսը, որը բեմադրվել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնում և Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում։ Պահարեն պահանջկոտ, աշխատասեր դերասան էր, որի շնորհիվ դասվում է հայ թատրոնի տաղանդավոր կոմիկ դերասանների շարքը։ 1943 թ. Խորհրդային Վրաստանի գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է վաստակավոր արտիստի կոչում։ Նա խաղացել է Լևոն Քալանթարի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի, Ժասմենի, Վահրամ Փափազյանի, Հասմիկի, Սիրանույշի և շատ նշանավոր դերասանների հետ։ 1966-1968 թթ. ապրել է Երևանում, որտեղ մահացել է։ Թաղվել է Կամոյում[3]։

Հրատարակված գրքեր խմբագրել

  • Գյուղերի կանչը, 1925։
  • Կոմերիտ Վաղոն (կենցաղային պոեմ), 1926։
  • Գեղարքունիք։ Բանաստ. ժող. 1912-1928, 1928։
  • Հայրենիք (առաջաբան՝ Ս. Ավչյան), 1958։
  • Թատերական հուշեր (խմբ., Ս. Պայազատ), 1960։
  • Ստեփան Քափանակյան, Հայկական թատերական ընկերություն, 1962։

Գրականություն խմբագրել

  • Թատերական հուշեր - Պահարե - Հայկ Սեդրակի Պետրոսյան, Երևան, Հայպետհրատ, 1960[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://id.worldcat.org/fast/307246
  2. «Պահարե». www.kyavartv.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  3. «AV Production - Պահարե». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  4. «Թատերական հուշեր - Պահարե - Հայկ Սեդրակի Պետրոսյան». calameo.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.