Պահապանները, ռուսական ֆիլմ, որը պատմում է սովետական սուպերհերոսների մասին՝ Արդարության լիգայի և վրիժառուների մասին ամերիկյան կոմիքսների համանմանությամբ։

Պահապանները
ռուս.՝ Защитники
Երկիր Ռուսաստան
Ժանրֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, հակաուտոպիական ֆիլմ և կինոֆանտաստիկա
Թվական2017 և հունիսի 2, 2017[1][2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍարիկ Անդրեասյան
ՊրոդյուսերՍարիկ Անդրեասյան
Սցենարի հեղինակԱնդրեյ Գավրիլով
ԴերակատարներAlina Lanina?, Valeriya Shkirando? և Anton Pampushny?
ՕպերատորՄաքսիմ Օսադչի
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունEnjoy Movies
Տևողություն89 րոպե
Բյուջե320 000 000 ₽[3]
Շահույթ12 300 000 $[4]
Պաշտոնական կայքէջ

Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի ապրիլի 27-ին, իսկ կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 23-ին[5]։ «Պահապանները» ֆիլմի դեբյուտի ժամանակ տոմսարկղերում ֆիլմի տոմսը ամենաառաջինն էր վաճառվում, բայց արդեն երկու շաբաթ անց նրանց դրամարկղի շահույթը 90 %-ով իջնում է[6], և շատ վերլուծաբաններ ֆիլմը համարում են դրամարկղային ձախողում[7][8][9]։ Ֆիլմը մամուլի կողմից խիստ բացասական արձագանք է ստանում[10]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է սուպերհերոսների ջոկատի մասին, որ ստեղծվել է սառը պատերազմի տարիներին։ Նրա մեջ մտնում են ԽՍՀՄ-ի տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք երկար ժամանակ թաքցրել են իրենց ինքնությունը։ Երբ երկիրը ծանր դրության մեջ է ընկնում, նրանք որոշում են նորից գործի անցել։ Գլխավոր հերոսների գերբնական ունակություններն ընդգծում են ներկայացվող ժողովրդի ուժեղ հատկություններն ու սովորույթները[11]։ Բայց անախորժ ժամանակների պատճառով «պահապաններն» ընդհատակ են անցնում։ Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց իրական դեմքը, վարում էին հասարակ մարդու կյանք։ Երբ հարազատ երկիրը հայտնվում է ծանր դրության մեջ, այդ սուպերհերոսները նորից անցնում են իրենց հին գործին։ Նրանց համար այդպիսի երկար հանգստից հետո շատ դժվար է աշխատել խմբում և նորից սովորել զիջումների գնալ[12]։

Դերերում խմբագրել

  • Անտոն Պամպուշնի - Արսուս, Մարդ-կենդանի։ Ընդունակ է վերափոխվելու արջի կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս կառավարել իր ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը։ Ֆիլմի իրադարձությունների ընթացքում փորձում է համեմատաբար քիչ կերպարանափոխվել, քանի որ վախենում է ընդմիշտ այդպես մնալ (մտավոր տեսակետից)։ Խիզախ է, հավատարիմ ու վճռական, նաև նշվում է, որ նա կրթված է։ Ստացել է ձեռքի գնդացիր, որը միանում է իր նյարդային համակարգին և լրիվ ձևափոխության ժամանակ սկսում է աշխատել ինքնաբերաբար։
  • Սանժար Մադիև - Հան։ Մարդ-քամի։ Նա արևելյան մարտարվեստի վարպետ է և տիրապետում է բոլոր տեսակի սառը զենքերին։ Նա կարողանում է նաև տեղափոխվել գերմարդկային արագություններով, և տպավորություն է ստեղծվում, որ նա տելեպորտացիայի է ենթարկվում։ Նրա հիմնական զենքը երկու աղեղնաձև սրեր են, որոնք կարելի է միացնել՝ դարձնելով մի մեծ բումերանգի սայր։ Նա զինվոր է դարձել իր եղբոր՝ Աբայի օրինակով, ում գրեթե չէր զիջում իր ունակություններով, մինչև գերբնական մարդ դառնալը։ Միայն թե, իր խոսքերով նա իր եղբոր «ստվերն» է եղել և ձանձրացել է դրանից։ Գերբնական ունակություններ ստանալով՝ Հանը մեծ եղբորը կանչում է սպորտային մենամարտի, սակայն կորցնելով իրեն կառավարելու ունակությունը, անգիտակցաբար սպանում է նրան։ Դրա պատճառով նա դառնում է մենակյաց և ապրում ինքն իրեն դատապարտածի նման, մինչև այն պահը, երբ Լեռը գտնում է իրեն։
  • Սեբաստյան Սիսակ-Գրիգորյան - Լեռնիկ «Լեռ» Հովհաննիսյան, Մարդ-հող։ Կարողանում է տելեկինետիկորեն կառավարել ցանկացած հողի տեսակ, է իրեն ծածկել քարերով, միավորված էլեկտրական դաշտով՝ ստեղծելով յուրօրինակ էկզոկմախք։ Նրա սուպերհամազգեստը իր մեջ հատուկ քարերից շարան է ստեղծում, որոնք միացված են էլեկտրական դաշտով և ստեղծում են անանցանելի վահան։ Կար ժամանակ, երբ ընտանիք ուներ, սակայն երբ իր աղջիկը ծերության պատճառով մահա-ցավ(պահապանները որոշ գիտական փորձարկումներից հետո դադարել են ծերանալ), առանձնացավ և դարձավ հացթուխ։ Հայերեն թարգմանության ժամանակ նրա անունը նշանակում է լեռ։
  • Ալինա Լանինա - Քսենիա։ Մարդ-ջուր։ Ճկուն, ճարպիկ և տոկուն։ Ջրի հետ առնչվելու ժամանակ կարողանում է դառնալ անտեսանելի՝ գործնականորեն վերափոխվել ջրի։ Սակայն ջերմաստիճանների տարբերություն է զգում և նաև կարողանում է գտնվել ցանկացած անօդ միջավայրում։ Նրա սուպերհամազգեստը իրեն հնարավորություն է տալիս ամեն պահի անտեսանելի դառնալ, նաև իր ուժերը տարածել այն ամենի վրա, ինչին դիպչում է։ Անհայտ իրադարձությունից հետո կորցնում է հիշողությունը և դառնում կրկեսի արտիստ՝ իր ունակությունները օգտագործելով հանդիսատեսի համար։ Ֆիմի վերջում մասամբ հիշում է անցյալը, և ստեղծվում է մի կարծիք, որ նա Արսուսի հետ սիրավեպ է ունեցել։
  • Վալերիա Շկիրանդո Ելենա Լարինա, «Հայրենասեր» գաղտնի կազմակերպության գլխավորը[13]։
  • Ստանիսալավ Շիրին - պրոֆեսոր Ավգուստ Կուռատոր, գլխավոր անտագոնիստը։ Պահապանների խմբի ստեղծողը։ Համակված է Մոդուլ-1 ծրագրի իրագործմամբ։ Փորձելով թաքնվել զինվորականներից՝ ովքեր եկել էին գնդակահարելու նրան,ենթարկվում է ռադիոակտիվ ճառագայթման, ձևափոխվում է, ձեռք է բերում մեծ ֆիզիկական ուժ և դադարում ծերանալ։ Կրում է իր կողմից ստեղծված էկզոկմախքը՝ «Մոդուլ-1»-ը, որը նրան հնարավորություն է տալիս ունենալ տեխնոպատիայի ունակություններ։ Իր սեփական կլոններից բանակ է ստեղծել, որպեսզի բռնազավթի Մոսկվան, իսկ դրանից հետո ամբողջ աշխարհը։

Արտադրություն խմբագրել

Սարիկ Անդրեասյանի մոտ ֆիլմն ստեղծելու գաղափարը առաջացել է 2013 թվականին[14]։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 27-ին[5]։ Հեղինակները նպատակ են ունեցել ստեղծել ֆրանշիզ՝ հիմնվելով տվյալ ֆիլմի վրա և ապագայում ավելացնել նոր սուպերհերոսներ[11]։

Ֆիլմն ընդգրկվել է այն 23 կինոնախագծերի ցանկում, որոնք 2015 թվականին պետության կողմից ֆինանսական օգնություն են ստացել[15]։

Չինական Turbo Films դիստրիբյուտորը ֆիլմի ստեղծողների հետ ավարտում է գործարքը, որպեսզի այն ցուցադրվի Չինաստանում։ Այդ գործարքի շրջանակներում բանակցություններ կընթանան նաև ֆիլմի երկրորդ հատվածը նկարահանելու համար[16].:

2016 թվականի օգոստոսի 23-ին կայքերում տեղադրվել է ֆիլմի առաջին թրեյլերը[13], որը անորակ համակարգչային գրաֆիկի և դերասանական վատ խաղի պատճառով քննադատների կողմի վատ գնահատականի է արժանացել[17]։

Վարձույթ խմբագրել

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հայրենիքի պաշտպանի օրը։ Առաջին օրն այն հավաքեց 83 մլն ռուբլի, որը գնահատում են որպես լավ սկիզբ[18][19], սակայն շաբաթ և կիրակի օրերի ընթացքում հավաքվող գումարի քանակը սկսում է նվազել[20][21]։ Արդյունքում առաջին հանգստյան օրերին «Պահապանները» ռուսական վարձույթում գրավեց առաջին տեղը՝ 4 օրում հավաքելով 213 մլն ռուբլի, որն ավելի քիչ էր, քան կանխատեսված գումարը[22]։ Երկրորդ հագստյան օրերի արդյունքներից պարզվեց, որ «Պահապնների» եկամուտը իջել է 90 %-ով, և կազմում է 21 մլն ռուբլի, այն դեպքում, երբ ֆիլմը ցանկի մեջ առաջինն էր, իսկ հետո գրավեց 4-րդ տեղը[6], երրորդ հանգստյան օրերի արդյունքներով ֆիմը 10-րդ տեղում էր՝ 2,6 մլն-ով[23], չորրորդին՝ 252000 ռուբլիով[24]։ Այս կերպ ամեն շաբաթ ֆիլմի բյուջեն նվազեց մոտ 90 %-ով։ Շատերը[7][8][9]։ ֆիլմը համարում են գումարային կորուստ։

Ֆիլմի պրեմիերայի ժամանակ ռեժիսոր Սարիկ Անդրեսյանը սոցիալական կայքերում սկսել է #яидуназащитников հեշթեգով ֆլեշմոբ։ Ինչպես գրում է sostav.ru-ն, ֆլեշմոբը անհաջող է եղել, որովհետև շատ օգտվողներ հեշթեգն օգտագործել են որպես ֆիլմը ծաղրելու միջոց[25]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ռուսական մամուլի կողմից արժանացել է բացասական գնահատականի[10]։ Ֆիլմի մասին բացասական կարծիք են հայտնել այնպիսի պարբերականների հեղինակներ, ինչպիսիք են՝ «Афиша»[26], «Meduza»[27], «Российская газета»[28], «Мир фантастики»[29] և շատ այլ պարբերականներ։ «Критиканство» կայքի տվյալներով՝ 2017 թվականի փետրվարի 27-ին «Պահապաններ» կինոնկարը 4 ամենավատ ֆիլմերից մեկն էր[30]։

Ֆիլմին քննադատել են կրկնվող և անտրամաբանական սյուժեի, ոչ զարգացած կերպարների, ոչ համոզիչ երկխոսությունների, հատուկ էֆեկտների և գրիմի ցածր որակի պառճառով։ «Պահապանների մասին» գրել են. «Ինչքա՞ն վատն է այն։ Մաքսիմալ, ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել»[28], «Անպետք հատուկ էֆեկտները, ոչ տեղին երաժշտությունը, չարագործի անորակ գրիմը»[26], «ֆիլմը լի է կլիշեներով և անհեթեթութուններով»[31], «Այնպիսի զգացողություն է, որ ստեղծողները հպարտ են եղել այն բանով, թե ինչպես են հմտորեն կարողացել փչացնել օտար հեղինակների կինոկոմիքսները»[32]

Թերևս ֆիլմին միակ դրական գնահատականը տվել է «Киноафиша» պարբերականը, որի գրախոսը՝ Գալինա Պատապովան, ֆիլմին լավ գնահատական է տվել (100-ից 80-ը)՝ նշելով, որ ռուսական սուպերհերոսային ֆիլմեր նկարահանելու համար «պետք է ինչ-որ տեղից սկսել, և այդ դերում „Պահապանները“ ֆիլմը շատ լավ է դրսևորվում»[33]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=54940
  2. Online-Filmdatenbank (գերմ.)
  3. http://www.newsru.com/cinema/23aug2016/trail.html
  4. http://www.kinobusiness.com/movies/zashchitniki/
  5. 5,0 5,1 «Защитники». «Вокруг.ТВ».
  6. 6,0 6,1 Кассовые сборы в России и СНГ за уик-энд 2—5 марта, 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  7. 7,0 7,1 Бокс-офис РФ: «Логан» рвет конкурентов
  8. 8,0 8,1 «Эксперт рассказал, как спасти российские «ответы Голливуду» от провала в прокате». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  9. 9,0 9,1 «Следим за судьбой картин. «Вурдалаки» в пролёте, «Защитники» пикируют». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  10. 10,0 10,1 Рецензии на фильм Защитники / Zashchitniki (2017), отзывы
  11. 11,0 11,1 «Для фильма о советских супергероях выбрали актеров на главные роли». «Lenta.ru». 2015 թ․ մարտի 30.
  12. «Новинки кино и сериалов 2017».(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 В Сети появился трейлер фильма о человеке-медведе с пулеметом и обороне Москвы от интервентов (ВИДЕО) "NEWSru.com", 23/08.2016
  14. РЕЖИССЕР ФИЛЬМА «ЗАЩИТНИКИ» САРИК АНДРЕАСЯН: «НАМ НУЖНЫ СВОИ БЭТМЕНЫ И СУПЕРМЕНЫ»
  15. Николай Корнацкий (2015 թ․ ապրիլի 9). «Фонд кино отказал в поддержке новому фильму Жоры Крыжовникова». «Известия».
  16. Владимир Козлов (2016 թ․ փետրվարի 23). «Russian Cold War Superhero Film to Get China Release Under Import Quota» (անգլերեն). The Hollywood Reporter.
  17. Вышел новый трейлер «Защитников» — супергеройского боевика от создателя «Беременного» «Meduza», 23.08.2016
  18. Предварительная касса четверга: «Защитники» уверенно выиграли в национальный праздник
  19. Касса четверга: «Защитники» стартовали на уровне отечественных «миллиардеров» — Новости на Фильм Про
  20. «Защитники» несут потери, но всё равно сохраняют лидерство в российском прокате — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  21. Первые кассовые сборы «Защитников»
  22. Кассовые сборы в России и СНГ за уик-энд 23 — 26 февраля, 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  23. Касса уик-энда 9-12 марта 2017 — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  24. Касса уик-энда 16-19 марта 2017 онлайн — Новости | Кинопортал Кинобизнес сегодня
  25. SMM-провал года: #яидуназащитников | Реклама Маркетинг PR — SOSTAV.RU
  26. 26,0 26,1 «Защитники» Сарика Андреасяна: наш ответ Говарду-утке
  27. Фильмы на неделю: патриотические (и ужасающие) «Защитники», а также «Джеки», «Тони Эрдманн» и «Слишком свободный человек» — Meduza
  28. 28,0 28,1 «Защитники» Сарика Андреасяна: насколько это плохо — Российская газета
  29. «Защитники» — идиотическая четверка | Кино на МирФ — Мир фантастики, фэнтези, фильмов и geek-культуры
  30. webcitation,
  31. Клюква без сахара — Известия
  32. «Защитники»: За щи и нитки — Комсомольская правда
  33. Галина Потапова Российский ответ Бэтмену и Супермену? // Рецензия на сайте «Киноафиша», 23 февраля 2017

Արտաքին հղումներ խմբագրել