Պակ Սո Ջին (կորեերեն՝ 박소진, անգլ.՝ Park So-jin, մայիսի 21, 1986(1986-05-21), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի և կոմպոզիտոր, ավելի հայտնի է բեմական Սոջին կեղծանվամբ։ Համարվում է աղջիկների հարավկորեական Girl's Day խմբի անդամ։

Պակ Սո Ջին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն박소진
Ի ծնե անունՊակ Սո Ջին
Նաև հայտնի է որպեսSojin
Ծնվել էմայիսի 21, 1986(1986-05-21) (37 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունYeungnam University?
ԱնդամակցությունGirl’s Day
 Park So-jin Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Պակ Սո Ջինը ծնվել է 1986 թվականի մայիսի 21-ին Դեգուում, Հարավային Կորեա։ Ավարտել է Լի Հյոն տարրական, Սոջին միջնակարգ և Կենդոկ ավագ դպրոցները։ Նա Ենգնամ համալսարանում ստացել է մեխանիկական ճարտարագիտություն մասնագիտությունը։

Գործունեություն խմբագրել

Դեբյուտից առաջ Սոջինը Ulala Sesion տղաների խմբի վոկալի ուսուցչուհին էր։

2010 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցավ Սոջինի դեբյուտը՝ որպես Girl’s Day խմբի անդամ Music Band-ում, ներկայացնում էր «Tilt My Head» երգը։

2011 թվականի հունվարի 9-ին Սոջինը ներկայացրեց իր առաջին՝ «Our Love Like This» սոլո-երգը «Ցանկության կրակ» դորամայի համար։

2012 թվականի ապրիլի 19-ին Girl’s Day խումբը լույս ընծայեց «Everyday II» մինի ալբոմը։ Ալբոմում էր նաև «Telepathy» երգը, որի կոմպոզիտորը Սոջինն էր։ Այդ տարում Սոջինը և նրա գործընկերը գրեցին «It’s Snowing» երգը, Tokyo Girl խմբի համար։ Երգը լույս է տեսել դեկտեմբերի 7-ին։

2013 թվականի մարտի 14-ին խումբը ներկայացրեց ամբողջական ալբոմ՝ «Expectation» անունով։ Սոջինը գրել է ներկայացնող երգը՝ «Girl’s Day World» վերնագրով, ինչպես նաև համախմբակցի հետ գրել է «I Don’t Mind» երգի բառերը։ Հոկտեմբերի 15-ին Girl’s Day-ը թողարկեց նոր երգ՝ «Let’s Go» վերնագրով, որի կոմպոզիտորն էր Սոջինը։

2014 թվականի մարտի 2-ին Սոջինը համագործակցեց Crucial Star երգչի հետ՝ թողարկելով «Three Things I Want to Give You» երգը Պակ Հյոն Կենի հետ։

2015 թվականի հունվարի 30-ին Սոջինը կատարեց «Dizzy Dizzy» երգը՝ որպես «Սեմի վերադարձը» դորամայի սաունդթրեք։

Ազդեցություն խմբագրել

Սոջինը պատմել է, որ իր վրա մեծ ազդեցություն է թողել Ում Ջի Հվան։ Սոջինը նկարագրում է նրան՝ որպես իր սերնդի բազմամյա առաջնորդ։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Դեր Ալիք Նշումներ
2011 «Ես վստահում էի նրան» MBC Կամեո
2014 «Լավագույն ամուսնություն» Լի Յու Ռի TV Chosun Երկրորդական դերը
2015 «Վերադառնալով ընտանիքներ» Չոն Դոն Ջու SBS Երկրորդական դերը

Ժամանցային շոու խմբագրել

Տարի Անվանում Ալիք Նշումներ
2010 «Beatles կոդը» Mnet Հյուր Մինայի մոտ
2011 «1000 երգերի վեճը» SBS Հյուր Մինայի մոտ
«Ամենշաբաթյա կուռք» MBC Every 1 Հյուր Չժիհի, Յուրայի, Մինայի, Հերիի մոտ
2012 «1 vs 100» KBS Հյուր Մինայի մոտ
«Ամենշաբաթյա կուռք» MBC Every 1 Հյուր Մինայի, Յուրայի, Հերիի մոտ
2013 «Lunar New Year’s Special: Showdown! Idol Gayo Stage» KBS Հյուր Մինայի մոտ
«Աստղային թագավոր» SBS Հյուր Հերիի մոտ
«Ամենշաբաթյա կուռք» MBC Every 1 Հյուր Մինայի, Յուրայի, Հերիի մոտ
«Թաքնված երգիչ 2» jTBC Հյուր
2014 «Աստղային թագավոր» SBS Հյուր Հերիի մոտ
«Ամենշաբաթյա կուռք» MBC Every 1 Հյուր Յուրայի, Մինայի, Հերիի մոտ
«Լեփ-լեցուն տուն» KBS2 Հյուր Մինայի մոտ
«Ողջույն, վերահսկող» KBS2 Հյուր Մինայի մոտ
«Այդոլների դպրոց» MBC Վարող
«Վիկտորինան կփոխի աշխարհը» MBC Հյուր Յուրայի մոտ
2015 «Փախչող մարդ» SBS Հյուր, էպիզոդ № 233 (Գերիի և Սահայի հետ)
«Մասկեի երգիչ» MBC Հյուր
«Խուսափել ճգնաժամից No.1» KBS2 Հյուր Յուրայի և Մինայի մոտ
«Ողջույն, վերահսկող» KBS2 Հյուր Յուրայի մոտ
«Ակումբ դպրոցից հետո» Arirang Հյուր Յուրայի, Մինայի, Հերիի մոտ
«Ես ապրում եմ մենակ» MBC Հյուր, էպիզոդ № 117
«Ամենշաբաթյա կուռք» MBC Every 1 Հյուր Յուրայիև Մինայի մոտ, էպիզոդ № 210
«Two Yoo Project Sugar Man» jTBC Հյուր Հանիի հետ EXID-ից Չժոն Պակոմի և Մադ Կլոունի հետ
«Երջանիկ միասին 3» KBS «Image Makeover» հատուկ թողարկման հյուր
2016 «Այնշթայն» SBS Հյուր
«Նույն անկողինը, տարբեր երազանքներ» SBS Հյուր, էպիզոդ № 95
«Ջունգլիների օրենքը» SBS Պապուա Նոր Գվինեայի հյուրախաղերի հյուր
«Թող ինձ տուն» tvN Վարող
«Բուժիչ ճամբար» SBS Հյուր, էպիզոդ № 218
«Պրոբլեմատիկ տղամարդ» tvN Հյուր, էպիզոդ 63
«Two Yoo Project Sugar Man» jTBC Հյուր
«I’m a Movie Director too!» Channel CGV Հյուր
«Trick & True» Արխիվացված 2016-11-25 Wayback Machine KBS Հյուր Յուրայի մոտ
«Համեղ ճանապարհ» Olive TV Հյուր Մինայի և Հերիի մոտ
«Սրահ 31» OnStyle Հյուր Յուրայի, Մինայի, Հերիի մոտ, էպիզոդ № 5 с
«Դարձնել այն գեղեցիկ» OnStyle Հյուր

Սկավառակագրություն խմբագրել

Տարի Անվանում Արտիստ Ալբոմ Տևողություն
2011 «Our Love Like This» Սոջին «Ցանկության կրակ», սաունդթրեք 3:57
«Bum Bum Bum» Սոն Հո Բոմը Kwak Tae-hoon Project 4 ալբոմ 3:21
2013 «In the Summer» Սոջինը և Զիքոն Deux 20th Anniversary Tribute ալբոմ 4:21
«I Want to Turn Back Time» Սոջին «Լավ սեր», սաունդթրեք 4:02
2014 «Three Things I Want to Give You» Սոջին և Crucial Star Սինգլ 4:00
«Finale» Սոջին և Dok2 Սինգլ 3:51
2015 «On Rainy Days» Քիմ Տեբոմը և Սոջինը Սինգլ 3:37
«Ajjil Ajjil» Սոջին «Ընտանիքի ուղևորությունը», սաունդթրեք 3:27
«I Am Korea» Տարբեր I Am Korea Theme Song 3:40
«It Hurts» Սոջին և Զիքո «Դիմակ», սաունդթրեք 3:47
«Everyday With You» Սոջին «Պատասխան 1988», սաունդթրեք 3:16

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Սո Ջին» հոդվածին։