Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2001-2002)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (այլ կիրառումներ)

Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2001 դեկտեմբեր - 2002 հունիս), ժամանակակից պակիստանա-հնդկական հարաբերությունների պատմության մեջ զինված ուժերի խոշորագույն սահմանային հակամարտությունը։

Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն
Թվական2001 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2002 թվականի հունիսի 10 (5 ամիս և 4 շաբաթ)
Մասն էՊակիստանա-հնդկական հակամարտություն
ՎայրՊակիստանա-հնդկական սահման
ԱրդյունքՄիջուկային պատերազմի կասեցում
Հակառակորդներ
Հնդկաստան ՀնդկաստանՊակիստան Պակիստան
Հրամանատարներ
Հնդկաստան Կոչերիլ Ռաման Նարայանան
(Հնդկաստանի նախագահ)
Հնդկաստան Ատալ Բիհարի Վաջպայի
(Հնդկաստանի վարչապետ)
Հնդկաստան Գեներալ Վեդ Պրակաշ Մալիկ
(Զինված ուժերի հրամանատար)
Հնդկաստան Գեներալ-լեյտենանտ Չանդրա Շեկհար
(Զինված ուժերի փոխհրամանատար)
Անիլ Յավշանտ Տիպնիս
(Օդային ուժերի հրամանատար)
Պակիստան Ռաֆիկ Տարար
(Պակիստանի նախագահ)
Պակիստան Նավազ Շարիֆ
(Պակիստանի վարչապետ)
Պակիստան Գեներալ Պերվեզ Մուշարաֆ
(Զինված ուժերի հրամանատար)
Պակիստան Գեներալ-լեյտենանտ Ազիզ Խան
(Զինված ուժերի հրամանատար)
Մեհդի Քուրեշի
(Օդային ուժերի հրամանատար)
Կողմերի ուժեր
500,000-700,000 զինվորներ[1]300,000-400,000 զինվորներ[1]
Ռազմական կորուստներ
798-1,874 զինվորներ[2]
  • 900 հնդիկ քաղաքացիներ[3][4]
Անհայտ

Հակամարտության մեկնարկի առիթը դարձել էին չվորշված հարցերը, որոնք իր հետևից թողել էր Քաշմիրում 1999 թվականին տեղի ունեցած Կարգիլի պատերազմը, ինչպես նաև 2001 թվականի հնդկական խորհրդարանի պայթյունը, որի կազմակերպման մեջ մեղադրվում էին պակիստանական զինված կազմավորումները[5]։

Նախապատմություն խմբագրել

1999 թվականի սկզբներին Պակիստանի զինված ուժերը անցել են «վերահսկողության սահմանագիծը»[6] և նվաճել որոշ հնդկական տարածքներ` մասնավորապես Կարգիլի շրջանը[7][8][9]։ Հնդակստանը ձեռնարկել է մեծածավալ ռազմական և դիվանագիտական հարձակում` Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները իր տարածքից հեռացնելու համար[10]։ Երկու ամիս տևած ռազմական գործողությունների ընթացքում հնդկական զորքերը վերադարձրել էին գրավյալ տարածքների մեծ մասը[11][12][13]։ Մտավախություն ունենալով, որ հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, միջազգային հանրությունը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեծացրել է միջազգային ճնշումը Պակիստանի վրա` հնդկական տարածքներից զորքերը դուրս բերելու համար[10][14]։ Հանդիպելով միջազգային մեկուսացմանը` Պակիտսանի արդեն թույլ տնտեսությունը ավելի է թուլանում[15][16]։ Պակիստանի ուժերի ոգին զգալիորեն անկում է ապրում զորքերը դուրս բերելուց հետո` մեծ կորուստներ ունենալու պատճառով[17][18]։ Կառավարությունը հրաժարվում է ընդունել մահացած զինվորների մարմինները[19][20], որը բողոքների և ցույցերի պատճառ է դառնում երկրի հյուսիսային շրջաններում[21][22]։ Սկզբնապես Պակիստանը չէր ընդունում կորուստների իրական քանակը, բայց ավելի ուշ Նավազ Շարիֆը փաստում է, որ շուրջ 4 հազար զինվորներ են զոհվել գործողության ընթացքում և Պակիստանը պարտվել է[23][24]։ Մինչև 1999 թվականի հուլիս ամիսը կազամկերպված ռազմական գործողությունները Կարգիլում դադարեցվում են[14]։ հակամարտությունն իր հետևից թողել է մի շարք չվորոշված հարցեր, որը բերել է 2001-2002 թվականների Հնդկաստանի և Պակիստանի միջև հերթական հակամարտությանը։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

Երկու կողմերը 2001 թվականին միջազգային սահմանի մոտ կուտակել էին բազմաթիվ զինվորական կազմավորումներ։ «Պարակրամ» գործողության շրջանակներում Հնդկաստանը սահմանի մոտ բերել էր 500 000 զինվոր, իսկ Պակիստանը՝ «Սանգհարշ» գործողության շրջանականերում 487 000 զինվոր[25]։ Սկսվել էին զինավարժություններ և ուժի ցուցադրում, երկու կողմերը հավասարակշռություն էին պահպանում պատերազմ սահմանին։ Լարվածության գագաթնակետը հասել էր 2002 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Առաջացել էր երկու կողմերի կողմից միջուկային զենքի օգտագործման իրական վտանգ։ Յուրաքանչյուր պատահականությունը կարող էր երկու երկրների միջև 10 միլիոն մարդ և ավել զոհերի ենթադրյալ քանակով միջուկային պատերազմ առաջացներ։ Կողմերին հաջողվել էր հանգստանալ միջազգային միջամտությունից հետո. Միացյալ Նահանգները բանակցություններ էր վարում Պակիստանի հետ, իսկ Ռուսաստանը՝ Հնդկաստանի։ Պատերազմն ավարտվել է հունիսի 10-ին[26]։ 2002 թվականի հոկտեմբերին երկու երկրների զորքերն ամբողջության լքել են սահմանամերձ գոտին։

Սահմանային բախումների ընթացքում հնդկական կողմից վերավորվել էին 1051 մարդ[27][28]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kashmir Crisis Արխիվացված 11 Հուլիս 2006 Wayback Machine GlobalSecurity.org
  2. India suffered 1,874 casualties without fighting a war Արխիվացված 19 Ապրիլ 2013 Wayback Machine, THE TIMES OF INDIA.
  3. Bidwai, Praful (2003 թ․ մայիսի 24). «A failure India cannot afford». Frontline.(չաշխատող հղում)
  4. Markey, Daniel S. (2013 թ․ հոկտեմբերի 7). «No Exit from Pakistan: America's tortured relationship with Pakistan». Cambridge University Press. էջ 185.
  5. Новая военная доктрина Индии вызывает неоднозначную реакцию («ISN», Швейцария) " FTU- Центр(չաշխատող հղում)
  6. «1999 Kargil Conflict». GlobalSecurity.org. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  7. Tom Clancy; Tony Zinni; Tony Koltz (2004). Battle Ready. Grosset & Dunlap. ISBN 0-399-15176-1.
  8. «Pak commander blows the lid on Islamabad's Kargil plot». 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
  9. «Sharif admits he let down Vajpayee on Kargil conflict». The Hindu. Chennai, India. 2007 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  10. 10,0 10,1 Wolpert, Stanley (2010 թ․ օգոստոսի 14). «Recent Attempts to Resolve the Conflict». India and Pakistan: Continued Conflict or Cooperation?. University of California Press. էջեր 73. ISBN 9780520271401.
  11. Ali, Tariq. «Bitter Chill of Winter». London Review of Books=. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  12. Colonel Ravi Nanda (1999). Kargil: A Wake Up Call. Vedams Books. ISBN 81-7095-074-0. Online summary of the Book
  13. Kargil: where defence met diplomacy Արխիվացված 16 Դեկտեմբեր 2012 Wayback Machine - India's then Chief of Army Staff VP Malik, expressing his views on Operation Vijay. Hosted on Daily Times; The Fate of Kashmir By Vikas Kapur and Vipin Narang Արխիվացված 2012-01-18 Wayback Machine Stanford Journal of International Relations; Book review of "The Indian Army: A Brief History by Maj Gen Ian Cardozo" Արխիվացված 8 Հունվար 2009 Wayback Machine - Hosted on IPCS
  14. 14,0 14,1 R. Dettman, Paul (2001). «Kargil War Operations». India Changes Course: Golden Jubilee to Millennium. Greenwood Publishing Group. էջեր 119–120. ISBN 9780275973087.
  15. Samina Ahmed. "Diplomatic Fiasco: Pakistan's Failure on the Diplomatic Front Nullifies its Gains on the Battlefield" Արխիվացված 2011-08-04 Wayback Machine (Belfer Center for International Affairs, Kennedy School of Government)
  16. Daryl Lindsey and Alicia Montgomery. «Coup d'itat: Pakistan gets a new sheriff». salon.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  17. «War in Kargil - The CCC's summary on the war» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  18. Samina Ahmed. "A Friend for all Seasons." Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (Belfer Center for International Affairs, Kennedy School of Government)
  19. «Rediff On The NeT: Pakistan refuses to take even officers' bodies». rediff.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  20. "press release issued in New Delhi regarding bodies of two Pakistan Army Officers" Արխիվացված 15 Հունիս 2010 Wayback Machine
  21. Second-Class Citizens by M. Ilyas Khan, The Herald (Pakistan), July 2000. Online scanned version of the article Արխիվացված 2011-07-21 Wayback Machine(PDF)
  22. Musharraf and the truth about Kargil Արխիվացված 2011-05-03 Wayback Machine - The Hindu 25 September 2006
  23. «Over 4000 soldier's killed in Kargil: Sharif». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  24. Kapur, S. Paul (2007). Dangerous Deterrent: Nuclear Weapons Proliferation and Conflict in South Asia (23rd ed.). Stanford University Press. էջ 227. ISBN 978-0804755498.
  25. «www.globalsecurity.org». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  26. «India-Pakistan Conflict». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  27. «www.hinduonnet.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  28. «The Times Of India». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել