Պալոմարյան աստղադիտարան

Պալոմարյան աստղադիտարան (անգլ.՝ Palomar Observatory), մասնավոր աստղադիտարան Կալիֆոռնիայի Սան Դիեգո շրջանում՝ ԱՄՆ-ում, գտնվում է 145 կիլոմետր հարավ-արևելք Մանունթ-Վիլսոնյան աստղադիտարանից, Պալոմար լեռան վրա։ Աստղադիտարանի կոդերն են՝ «675», ինչպես նաև՝ «261» Երկնքի թվային դիտարկում և «644» NEAT ծրագրերի համար։ Աստղադիտարանը պատկանում և կառավարվում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին (Կալտեխ)։ Աստղադիտարանը այս պահին բաղկացած է չորս հիմնական գործիքներից՝ 200-դյույմանոց (5,08 մ) Հեյլի աստղադիտակ, 48-դյույմանող (1,22 մ) Սեմուել Օշինի աստղադիտակ, 18-դյույմանոց Շմիդտի ռեֆլեկտոր և 60-դյույմանոց ռեֆլեկտոր։ Այստեղ է գտնվում նաև Պալոմարյան ինտերֆերոմետրը։

Պալոմարյան աստղադիտարան
Palomar Observatory
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էՀեյլի աստղադիտարաններ, Palomar Testbed Interferometer?, Samuel Oschin telescope?, 18-inch Schmidt camera?, Palomar Mountain-DSS?, Near-Earth Asteroid Tracking (NEAT) at Palomar observatory? և Palomar 60-inch telescope?
ԿառավարողԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
ՍեփականատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Աստղադիտարանի կոդ675
Երկիր ԱՄՆ
ՎայրՍան Դիեգո և Սան Դիեգո շրջան
ԲԾՄ1712 մետր
Հիմնադրվել է՝1928
60-դյույմ աստղադիտակ5,1 մ, ռեֆլեկտոր
Սեմուել Օշինի աստղադիտակ1,5 մ, ռեֆլեկտոր
անանուն աստղադիտակ1,2 մ, Շմիդտի ռեֆլեկտոր
0,6 մ, ռեֆլեկտոր
Կայքastro.caltech.edu/palomar/(անգլ.)
 Palomar Observatory Վիքիպահեստում

Հիմնվել է 1928 թվականին։ 1948—1967 թվականներին Մաունթ Պալոմարի աստղադիտարանի 504 սմ-անոց աստղադիտակը ամենամեծն էր աշխարհում (մինչև ԽՍՀՄ-ում 6մ-անոց աստղադիտակի շարք մտնելը)։ Մյուս աստղադիտակներից ամենանշանավորը Շմիդի 122սմ-անոց խոշորագույն աստղադիտակն է, որով ստացված լուսանկարները լայնորեն օգտագործվում են աշխարհի շատ աստղադիտարաններում և սկզբնաղբյուր են ծառայել բազմաթիվ կարևորագույն աշխատանքների համար։ Մաունթ Պալոմարի աստղադիտարանում զբաղվում են աստղերի, միգամածությունների ու գալակտիկաների ուսումնասիրությամբ։ Այստեղ են կատարվել մի շարք կարևորագույն հայտնագործություններ (սպիտակ թզուկ աստղեր, ռադիոգալակտիկաներ, քվազարներ, կոմպակտ գալակտիկաներ և այլն)։ Ֆ․ Ցվիկիի ղեկավարությամբ հայտնաբերվել և ուսումնասիրվել է գերնոր աստղերի մեծ մասը։

Մաունթ Պալոմարի աստղադիտարանում են ստեղծվել երկնքի Պալոմարյան զննության երկգույն քարտեզները։ Մաունթ Պալոմարի աստղադիտարանը գործնական կապեր ունի Բյուրականի աստղադիտարանի հետ․ հայ և ամերիկյան աստղագետները, 504սմ-անոց աստղադիտակի օգնությամբ, համատեղ հետազոտություններ են կատարել Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների հայտնաբերած գալակտիկաների ու դրանց խմբերի ուսումնասիրման ուղղությամբ։ 1949 թվականին Մաունթ Պալոմարի աստղադիտարանը և Մաունթ Վիչսոնի աստղադիտարանը վարչականորեն միավորվել են։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364