Պալենսիա (իսպ.՝ Palencia), պրովինցիա Իսպանիայի հյուսիսում՝ Իբերական թերակղզու հյուսիսարևմուտքում գտնվող Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կազմում։ Այն սահմանակից է Լեոն, Կանտաբրիա, Բուրգոս և Վալյադոլիդ նահանգներին։ Վարչական կենտրոնը Պալենսիան է։

Բնակավայր
Պալենսիա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես8029 կմ²
Բնակչություն159 123 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ34
Պաշտոնական կայքdip-palencia.es
Պալենսիա (պրովինցիա) (Իսպանիա)##
Պալենսիա (պրովինցիա) (Իսպանիա)
Հյուսիսարևմուտք Լեոն Հյուսիս Կանտաբրիա Հյուսիսարևելք Կանտաբրիա
Արևմուտք Լեոն Արևելք Բուրգոս
Հարավարևմուտք Վալյադոլիդ Հարավ Վալյադոլիդ Հարավարևելք Բուրգոս

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը 8052 կմ2 է (29-րդ տեղը երկրի պրովինցիաների շարքում)։

Այս պրովինցիայի խոշոր բնակավայրերն են.

  • Գուարդո, հանքարդյունաբերական քաղաք է[2],
  • Ագիլար դե Կամպո, գյուղական տուրիզմի կենտրոն է հյուսիսային Պալենսիայում,
  • Հերերա դե Պիսուերգա, հայտնի է իր ծովախեցգետնի փառատոնով,
  • Վենտա դե Բանյոս, երկաթուղային և արդյունաբերական կարևոր հանգույց է,
  • Վիլյամուրիել դե Սերատո, գյուղ Պալենսիայի հարավում, որը իր զարգացման համար պարտական է Ռենոի գործարանին[3],
  • Սերվերա դե Պիսուերգա, գյուղը Պալենսիայի սարերի սրտում է,
  • Բառուելո դե Սանտուլյան, հանքարդյունաբերական քաղաք է, որն ամենաշատ բնակեցվածն էր մինչև 1960-ական թվականները[4]։

ժողովրդագրություն խմբագրել

Բնակչությունը կազմում է 173,5 հազար մարդ (46-րդ տեղը 2005 թվականի մարդահամարով), որի 45%-ը բնակվում է մայրաքաղաք Պալենսիայում։

Վարչական կառուցվածք խմբագրել

Մարզը ներառում է 191 համայնքային կազմավորումներ, որոնց կեսը գյուղակներ են՝ 200-ից պակաս բնակչությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ine.es/jaxi/Datos.htm?path=/t20/e245/p08/l0/&file=03002.pxNational Statistics Institute.
  2. Wagner, Robert Herman; García, L. G. Fernández; Eager, R. M. C. (1983). Geology and Palaeontology of the Guardo Coalfield (NE Leon - NW Palencia), Cantabrian Mts. IGME. էջ 7. ISBN 978-84-7474-220-6.
  3. Bank of London & South America (1976). Bank of London & South America Review. Vol. 10. Lloyds Bank International. էջ 417.
  4. Cameron, Rondo E. (2000). France and the Economic Development of Europe, 1800-1914. Psychology Press. էջ 91. ISBN 978-0-415-19011-4.

Արտաքին հղումներ խմբագրել