Պալացո Նուովո (լատին․՝ Palazzo Nuovo), կառույց Պյացա Կապիլիումում, Կապիտոլիում բլրի գագաթին, Հռոմ, Իտալիա։ Կապիտոլիում բլրի երեք պալատներից բաղկացած համալիրը նախագծել է Միքելանջելոն 16-րդ դարի կեսին։ Պալացո Նուովոն կառուցելիս վերջինս մտադրություն ուներ համաչափորեն կրկնօրինակել դիմացի Պալացցո դել Կոնսերվատորին։

Պալացո Նուովո
Տեսակպալացցո
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄունիսիպիո I[1]
ՓողոցPiazza del Campidoglio?
Բացված1663
ՃարտարապետGirolamo Rainaldi?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պալացո Նուովոն պետք է հիմնադրվեր 1571 թվականին Սիքստոս IV պապի օրոք, սակայն շինարարությունը հետաձգվեց մինչև 1654 թվականը։ Կառուցման արդյունքում երկու պալատները շրջափակեցին հրապարակը՝ Պալացցո Սենատորիոյի հետ միասին։ Վերջինս միջնադարյան կառույց էր, որը նույնպես վերակառուցվեց Միքելանջելոյի նախագծով։ 1734 թվականին Պալացո Նուովոն դարձավ Կապիտոլիական թանգարաններից մեկը։ Դրա երկու հարկերում տեղադրված են արձաններ, սարկոֆագներ, կիսանդրիներ, խճանկարներ և այլ հռոմեական արվեստի գործեր։

Գալիական սրահում կարելի է գնահատել մարմարե «Մահացող գայլի» արձանը, որը նաև անվանվում է «Կապիտոլիական գայլ» և «Ամուրի և Փսիխեայի» արձանը։ Այս շինությունում տեղակայված են նաև.

  • Օվկիանոսի վերականգնված հսկայական արձանը՝ տեղադրված այդ շինության թանգարանային բակում։
  • Թաբուլայի փորագրության հատված՝ տեղադրված Աղավնիների սրահում։
  • Կապիտոլիական Վեներայի արձանը, քանդակված Պրաքսիտելեսի բնօրինակից (Մ. թ. ա. IV դար )

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացո Նուովո» հոդվածին։