Պալացո Կարինյանո

պատմական կառույց Իտալիայի Թուրին քաղաքում

Պալացո Կարինյանո (իտալ.՝ Palazzo Carignano), պատմական կառույց Իտալիայի Թուրին քաղաքում։ Դրա հարկի տակ գտնվում է Ռիսորջիմենտոյի թանգարանը։ Պալատը եղել է Սավոյական արքայատոհմի կրտսեր ճյուղի՝ Կարինյանոների բնակավայրը։ Շինությունն առանձնանում է կլորավուն ճակատամասով։

Պալացո Կարինյանո
Տեսակպալացցո, քաղաքային պալատ, palazzo museum?, Իտալիայի ազգային թանգարան, կրոնական թանգարան և Q124830411?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԹուրին[1][2]
Հասցեvia Accademia delle Scienze, 5 - Torino[3], Via Accademia delle Scienze 5, 10123 Torino[2], Via Accademia delle Scienze 5, 10123[4] և Via Accademia Delle Scienze 5, 10123 Torino[5]10123[3][2]
ՓողոցPiazza Carignano?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Մակերես0,76 հեկտար, 900 քառակուսի մետր
Մասն էՍավոյների արքայական պալատներ
Անվանված էHouse of Savoy-Carignano?
Այցելողներ5957 մարդ (2020)[2], 19 522 մարդ (2019)[6], 8939 մարդ (2021)[4] և 25 856 մարդ (2022)[5]
ՃարտարապետGuarino Guarini?
ՃարտարագետGian Francesco Baroncelli?
ՊատվիրողEmmanuel Philibert, Prince of Carignano?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն[3]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Պալացո Կարինյանոն կառուցվել է Էմմանուել Ֆիլիբերտ արքայազնի պատվերով։ Վերջինս եղել է Թոմաս Ֆրենսիսի՝ Կարինյանոյի արքայազնի և նրա ֆրանսիացի կնոջ՝ Մարիա դե Բուրբոնի որդին։ Պալատը կառուցվել է 1679 թվականին ճարտարապետ Գվարինո Գվարինիի նախագծով։ Հոյակերտ շքամուտքը և գլխավոր դահլիճն ամբողջացնող կրկնակի գմբեթը դասվում են իտալական բարոկկոյի ամենահզոր ճարտարապետական լուծումների շարքում։

Պալատը կառուցված է աղյուսից։ Գվարինին ձևավորել է կառույցը հրապարակի պես՝ ուղիղ և սահմանափակ արևելյան ճակատամասով և էլիպսաձև արևմտյան ճակատամասով։ Ճարտարապետը նաև պալատի կենտրոնում ավելացրել է նախագավիթ։ Կառուցումը սկսվել է 1679 թվականին, երբ արքայազնը 51 տարեկան էր։

 
Պալացո Կարինյանոյի ինքնատիպ ճակատամասը

Պալատի ինտերիերում առկա են շքեղ ֆրեսկոներ և ստուկկոյով հարդարանքներ։ Ֆրեսկոներից մի քանիսը Ստեֆանո Մարիա Լենիանիի աշխատանքներն են և կոչվում են il Legnanino։ Գլխավոր սանդղավանդակը ձևավորված է կիսանդրիներով, որոնց հեղինակն է Պիետրո Սոմացին։

Պալացո Կարինյանոն դե Լամբալլե արքայադստեր ծննդավայրն է (1749)։ 1770 թվականին Չարլզ Էմմանուելը՝ Կարինյանոյի արքայազնը, ևս ծնվել է այնտեղ։ 1820 թվականին պալատում է ծնվել նաև Վիկտոր Էմանուիլ II թագավորը։ 1938 թվականին պալատում ստեղծվում է Ռիսոջիմենտոյի թանգարանը։

Պալացո Կարինյանոն Սավոյների արքայական մյուս պալատների հետ միասին ներառված է Իտալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացո Կարինյանո» հոդվածին։