Պալատական էլեկտրակայան (ռուս.՝ Дворцо́вая электроста́нция), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1896-1898 թթ.: Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։ Տեղակայված է Մալայա փողոցի 7-9 տներում, Ցերկովայա փողոցի անկյունում։

Պալատական էլեկտրակայան
ՏեսակԷլեկտրակայան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Էլեկտրակայանի շենքը կառուցվել է ճարտարապետ Սիլվիո Դանինիի նախագծով էլեկտրամատակարարման համար, նախևառաջ Ալեքսանդրովսկի, Մեծ Եկատերինյան, Պահեստային պալատների ջեռուցման և լուսավորության, ինչպես նաև պալատական շենքերի, համահավաք հետիոտնային գնդի լեյբգվարդիաների զորանոցների և սեփական պահակախմբի։ Առաջին քաղաքային էլեկտրակայանը, որը գտնվում է Երգող ջրմուղ աշտարակում, այնքան էլ հզոր չի եղել։ Նոր կայանի համար ընտրվել է և՛ պալատներին, և՛ ջրի աղբյուրին մոտ տարածք։ Շինարարության հրահանգը տրվել է 1896 թվականի հուլիսի 9-ին, իսկ օգոստոսի 8-ին ճարտարապետն արդեն ներկայացրել է նախագիծը։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1897 թվականի աշնանը, սարքավորումների մոնտաժը շարունակվել է ևս մեկ տարի։ 1898 թվականի նոյեմբերի 8-ին կայանը պաշտոնապես բացվել է[2][3]։

Էլեկտրակայանի գլխավոր շենքում հիմնական տեղը զբաղեցնում էին շարժիչային բաժինը և կաթսայատունը։ Հատուկ սենյակներ նախատեսված էին աշխատողների, գրասենյակների և արվեստանոցների համար։ Տնտեսական և նյութերի պահպանության համար կառուցվել է կողաշենք։ 1911 թվականին անհրաժեշտություն է առաջացել շենքը բակի կողմից ընդարձակելու նոր մեքենաների և կաթսաների համար[3]։

Կայանն աշխատել է մինչև 1921 թվականը, իսկ 1930-ական թվականներին սարքավորումները ապամոնտաժվել են։ Ընդհանուր էլեկտրակայանին միանալուց հետո կայարանի աշխատանքը դարձավ անհարկի։ 1946-1947 թվականներին էլեկտրակայանի շենքը սարքավորել են «Լենինեց» գիտաարտադրական միավորման համար, այնուհետև Լենինգրադի «Սպուտնիկ» մեխանիկական միավորման գործիքային հատվածի համար։ Ներկայումս շենքը հանձնվել է Իրավագիտության և ձեռներեցության ինստիտուտին[2][3]։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքը կառուցված է գոթական ոճով։ Փողոցների հատման հատվածում շինության անկյունը կտրված է։ Հատկապես առանձնանում են բարձր կամարավոր պատուհանները, որոնք նախագծված են շարժիչային սենյակի լուսավորման համար և ծխատարները ոճավորված են ատամնավոր բուրգերի տեսքով։ Անկյունային ճակատն ավարտվում է ատամնաձև քիվով։ Տանիքում թասակներով և խաչածաղկավորներով ճակտոնապատն է։ Շենքի կողքի մասերը երկհարկանի են` ուղղանկյուն պատուհաններով։ Փողոցի անկյունում կարելի է տեսնել էլեկտրացանցի թուջե հենարան, նույնպես գոթական ոճով, որը մշակվել է Դանինիի կողմից[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящихся в г. Санкт-Петербурге
  2. 2,0 2,1 2,2 «Малая 7, 9. Дворцовая электростанция». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Дворцовая электростанция». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 311—314. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8
  • Козлов А. В. Сильвио Данини: материалы к творческой биографии. — СПб.: КОЛО, 2010. — 240 с.

Արտաքին հղումներ խմբագրել