Պադմա Վիբհուշան (հինդի` पद्म विभूषण), Հնդկաստանի` մեծությամբ երկրորդ պետական քաղաքացիական պարգևն է Բհարատ Ռատնայից հետո։ Շնորհվում է ի նշան երախտագիտության` ցանկացած ոլորտում ազգի համար բացառիկ և մեծագույն ծառայություններ կատարելու համար, այդ թվում նաև կառավարական ծառայությունը։

Պադմա Վիբհուշան
Изображение орденской планки
Երկիր Հնդկաստան
Տեսակպարգև
ՊարգևատրողՀնդկաստանի քաղաքական համակարգ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1954
Պարգևատրման քանակը294 (2014)
Հերթականություն
Ավագ պարգևԲհարատ Ռատնա
Կրտսեր պարգևՊադմա Բհուշան
Կայքpadmaawards.gov.in(անգլ.)
 Padma Vibhushan Վիքիպահեստում

Պատմությունը խմբագրել

Պադմա Վիբհուշան պարգևը սահմանվել է 1954 թվականի հունվարի 2-ին` Հնդկաստանի նախագահի հրամանով։ 1977-1980 և 1992-1998 թվականներին այն չի շնորհվել։

Պադմա Վիբհուշան պարգևին արժանացած անձանց անունները հայտարարվում են ամեն տարի` Հնդկաստանում Հանրապետության օրը (հունվարի 26)։ Առաջին մրցանակակիրներն են եղել ֆիզիկոս Շատենդրանաթ Բոզեն, հնդկական արվեստի գիտակ Նանդալալ Բոզեն, պետական գործիչներ Զաքիր Հուսեյնը և Բալասահեբ Գանգադհար Կհերը, Բութանի թագավոր Ջիգմե Դորջի Վանգչուկը և քաղաքական գործիչ Վենգալիլ Կրիշնան Կրիշնա Մենոնը։

Որոշ մրցանակակիրներ հրաժարվել են պարգևից կամ վերադարձրել են այն։ Նշվածներից են սիտարահար Վիլայաթ Խանը, Ռամակրիշնայի հոգևոր շարժման ներկայացուցիչ սվամի Ռանգանաթհանանդան, հնդիկ լրագրող և ներուագետ Մանիկոնդա Չալապաթհի Ռաուն[1], ինչպես նաև հասարակական գործիչ Բաբա Ամտեն։

2017 թվականին պարգևը շնորհվել է յոթ մարդու։ 2017 թվականի դրությամբ, Պադմա Վիբհուշան պարգևին արժանացել են 300 մարդ, որոնցից 12-ը` հետմահու[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kumar, A. Prasanna (1983). «The Privilege of Knowing M. C.». Triveni: Journal of Indian Renaissance. Vol. 52. Triveni Publishers.
  2. «Padma Awards: Year wise list of recipients (1954–2014)» (PDF). Ministry of Home Affairs (India). 2014 թ․ մայիսի 21. էջեր 1, 3–6, 9, 11, 14, 17, 19–20, 23, 25, 29, 32–33, 37, 42, 48, 55, 59, 63, 66, 69–70, 72, 74, 83, 86, 88, 90–93, 95, 99–100, 105–106, 112, 114–115, 117–118, 121, 126, 131, 135, 139–140, 144, 149, 154–155, 160, 166, 172, 178, 183, 188. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
    • «Padma Awards: 2015» (PDF). Ministry of Home Affairs (India). 2015 թ․ հունվարի 25. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
    • «Padma Awards: 2016» (PDF). Ministry of Home Affairs (India). 2016 թ․ հունվարի 25. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
    • «Padma Awards: 2017». Ministry of Home Affairs (India). 2017 թ․ հունվարի 25. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.