Պագ (խորվ.՝ Pag, իտալ.՝ Pago), կղզի Խորվաթիայում, որը պատկանում է Ադրիատիկ ծովի ավազանին։ Գտնվում է Դալմաթիայի կենտրոնում։

Պագ
Տեսակկղզի
Երկիր Խորվաթիա
Վարչատարածքային միավորKvarner?
ՎայրԱդրիատիկ ծով
Երկարություն60 կմ
Մակերես285 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

 
Պագ կղզու քարտեզը

Կղզու մակերեսը կազմում է 284.56 կմ², ջրափնյա գծի երկարությունը 269.2 կմ[1]։ Պագի երկարությունը մոտ 60 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 2-ից 10 կմ խորության վրա։ Դալմաթիայի շատ կղզիների նման Պագ կղզին նույնպես ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Զբաղեցնում է հինգերորդ տեղը Խորվաթիայի կղզիների շարքում։ 2001 թվականին կղզու բնակչությունը կազմել է 8398 մարդ, այդ ցուցանիշով զբաղեցնում է վեցերորդ տեղը Խորվաթիայի կղզիների շարքում։ Կղզում կա միայն երկու քաղաք` Նովալյա, որի բնակչությունը կազմում է 2078 մարդ և Պագը` 2701 մարդ։ Կղզու մնացած բնակիչները ապրում են բազմաթիվ գյուղերում։ Հարավային մասը անջատված է կղզուց և այդ վայրում կառուցվել է կամուրջ։ Պագը Խորվաթիայի միակ կղզին է, որը վարչականորեն բաժանված է երկու կոմսության։ Կղզու հյուսիսային մասը պատկանում է Լիցկո-Սենսկո կոմսությանը, իսկ հարավայինը` Զադարսկոին։

Պատմություն խմբագրել

Պագ անունը նշվել է առաջին անգամ 10-րդ դարում։ 976 թվականին Բյուզանդական կայսր Ստեփան Ջերժիսլավը նվաճել է կղզին։ 1244 թվականին Խորվաթիա-Հունգարիայի թագավոր Բելի IV-ը քաղաքին տվել է Պագ ազատ թագավորական քաղաքի կարգավիճակը։ 14-րդ դարում Զադարի և Վենետիկի միջև պատերազմում կղզին շատ տուժել է։ 1403 թվականին կղզին վաճառվել է Վենետիկցի թագավոր Լադիսլավին, ում Վենետիկի հանրապետությունը պատկանում էր մինչև 18-րդ դարի վերջը։ 15-րդ դարում, հաշվի առնելով թուրքական աճող սպառնալիքը քաղաքի բնակիչները որոշել են նոր քաղաք կառուցել հին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի կառուցումը անցել է հայտնի ճարտարապետ և քանդակագործ Յուրա Դալմատինացիայի նախագծով։

1918-1921 թվականներին կղզին զավթել են իտալացիները, առաջին համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է Հարավսլավիայի մի մասը։

1941 թվականի հունիս-օգոստոսին կղզում գործել է մահվան ճամբար, որի միջով անցել են շուրջ 16 հազար բանտարկյալներ։ 1944 թվականի նոյեմբերի 1-ին գերմանացի որսորդները երկու նավով՝ Ուժ-202 և Ուժ-209 պայքար սկսեցին բրիտանական Ուիտլենդ և Եյվոն Վեյլ նավերի դեմ։ Երկու գերմանական նավերն էլ ճիշտ ժամանականին կարողացան հաղթել հարավսլավական պարտիզաններին։

1991 թվականին քաղաքացիական պատերազմների ժամանակ, երբ հռչակվեց Խորվաթիայի անկախությունը, Պագը միակ կղզին էր, որն իրար էր կապում հյուսիս-հարավ ճանապարհները և շրջանցելով սերբական ափերը` կարողանում էր բեռներ մատակարարել։

Տնտեսություն խմբագրել

 
Ժանյակի արտադրությունը

Ինչպես Դալմաթիայի և մյուս կղզիների բնակչությունը այստեղ նույնպես զբաղվում են տուրիստական ծառայությամբ, ձկնորսությամբ և գյուղատնտեսությամբ։ Պագ կղզու բնակիչները զբաղվում են նաև հատուկ ոլորտի արտադրությամբ, ինչպիսին են ՝ պանրի, աղի և ժանյակի արտադրությունը։ Գյուղատնտեսության գլխավոր ուղղությունը ոչ թե խաղողագործությունն է, այլ ոչխարների բուծումը։ Ոչխարաբուծությունը կղզում հնագույն մեթոդ է։ Այժմ կղզում ապրում է մոտ 40.000 ոչխար։

Կղզում գլխավորը աղի արտադրությունն է։ Տարեկան արդյունահանվում է 33.000 տոննա աղ, այսինքն արդյունահանվում է այնքան աղ, որքան կազմում է Խորվաթիայի 2/3 մասը։

Պանրի և ժանյակի արտադրությունը կղզուն նույնպես բերում են տարեկան զգալի եկամուտներ։

Կղզի այցելող զբոսաշրջիկների թիվը, չնայած թվով զիջում է Բրաչե կամ Խվարե կղզուն, բայց վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է։

Դեպի հյուսիս-արևելք Պագ քաղաքի մոտ 2004 թվականին կառուցվել է առաջին հողմային էլեկտրակայանը, որը տալիս էր 5.95 Մվտ հզորությամբ էներգիա։ Կայանը ներառում է յոթ քամու տուրբիններ «Vestas V52»[2]: Բնակիչների համար կղզին երբեմն դառնում է մահվան պատճառ[3]։

Տրանսպորտ խմբագրել

Կղզին հյուսիսում կապված է երեք կիլոմետր երկարությամբ Պրինզա-Ժիգլեն և հարավ-արևմուտքում ավտոմոբիլային կամրջով։ Այստեղ կա բավականին զարգացած ավտոմոբիլային ճանապարհների համակարգ։ Վճարովի ավտոմայրուղիները բացակայում են, երկաթուղիների և ավիացիոն տերմինալների կարիք չկա։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Պաժի կամուրջը
  • Պագ - գեղեցիկ քաղաք, որը ներկայացնում միջնադարյան քաղաքաշինական պլանավորման նմուշ։ Այստեղ կա իշխանների և անավարտ եպիսկոպոսի պալատ, որը կառուցվել է քաղաքի մեջ։ XVI դարում Յուրա Դալմատացիայի նախագծով կառուցվել է Սուրբ Մարգարիտա տաճարը։
  • Նովալյա - հին, փոքր քաղաք, որը նույնպես համարվում է Խորվաթիայի տեսարժան վայրերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Центральное бюро статистики Хорватии
  2. «Adria Windpower». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Zagmajster et al. (2007): First records of dead bats (Chiroptera) from wind farms in Croatia. Nyctalus 12(2-3): 234—237» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պագ» հոդվածին։