Պաբլո Մաֆեո

իսպանացի ֆուտբոլիստ

Պաբլո Կարմինե Մաֆեո Բեսերա (իսպ.՝ Pablo Carmine Maffeo Becerra, հուլիսի 12, 1997(1997-07-12)[1], Սան Խուան Դեսպի), իսպանացի ֆուտբոլիստ, գերմանական «Շտուտգարտ» ակումբի պաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։

Պաբլո Մաֆեո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1997(1997-07-12)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սան Խուան Դեսպի
Հասակ 173 սանտիմետր[2]
Քաշ 68 կիլոգրամ[2]
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2003—2013 Իսպանիա Էսպանյոլ
2013—2015 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 Իսպանիա Էսպանյոլ Բ 1 (0)
2015—2018 Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2016  Իսպանիա Ժիրոնա 13 (0)
2017—2018  Իսպանիա Ժիրոնա 47 (0)
2018—մ.հ. Գերմանիա Շտուտգարտ 4 (0)
2019—մ.հ.  Իսպանիա Ժիրոնա 0 (0)
Ազգային հավաքական
2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 1 (0)
2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 4 (0)
2017—2018 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 22.10.2018:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սան Խուան Դեսպիում (Բարսելոնա, Կատալոնիա)։ 2003 թվականին միացել է Էսպանյոլի երիտասարդական թիմին։ 2013 թվականի ապրիլի 7-ին 15 տարեկան հասակում կատարել է նորամուտը «Էսպանյոլ Բ-ի» կազմում՝ դուրս գալով փոխարինման Սեգունդա Բ-ի՝ «Կոնստանցիա» ակումբի դեմ խաղում (1։0)[3]։

Կարիերա խմբագրել

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

2013 թվականի հուլիսի 3-ին Պաբլո Մաֆեոն իր հայրենակից Մանու Գարսիայի հետ միասին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[4]։

2015 թվականի օգոստոսի 29-ին ակումբի մարզիչ Մանուել Պելեգրինին Մաֆեոյին հրավիրել է մասնակցելու «Ուոթֆորդի» դեմ խաղին (2։0)[5], բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[6]։ Հետագայում նա ևս մի քանի անգամ հայտնվել է պահեստայինների նստարանին, և դրանից բացի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ երիտասարդական լիգային։

2016 թվականի օգոստոսի 24-ին Մաֆեոն կատարել է նորամուտը «քաղաքացիների» կազմում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի՝ «Ստյաուայի» դեմ խաղում (1։0)[7]։ Հոկտեմբերի 26-ին Պաբլոն անցկացրել է երկրորդ հանդիպումը ակումբի կազմում՝ մասնակցելով Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթր Յունայթեդի» դեմ խաղին (0։1)[8]։

«Ժիրոնա» խմբագրել

2016 թվականի հունվարի 13-ին Մաֆեոն, «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր եռամյա պայմանագիր կնքելուց հետո, վարձավճարով միացել է Սեգունդայում հանդես եկող «Ժիրոնային» մեկ տարի ժամկետով[9]։ Փետրվարի 7-ին նա կատարել է նորամուտը չափահասների մակարդակում՝ փոխարինելով Բորխա Գարսիային «Խիմնաստիկի» դեմ խաղում (1։1)։

Դեկտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Մաֆեոն երկրորդ անգամ վարձավճարային հիմունքներով վերադարձել է «Ժիրոնա»՝ սկսած հունվարի 1-ից[10]։ 2017 թվականի ապրիլի 15-ին նա հեռացվել է խաղադաշտից «Տեներիֆեի» դեմ խաղում (3։3)[11]։ Մայիսի 28-ին «Խիմնաստիկի» դեմ խաղի (1։3) առաջին րոպեին նա խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։

2017 թվականի հուլիսի 31-ին Մաֆեոն երրորդ անգամ վարձավճարով տեղափոխվել է «Ժիրոնա», որը անցել էր Իսպանիայի առաջնություն[12]։

«Շտուտգարտ» խմբագրել

2018 թվականի մայիսի 14-ին Մաֆեոն դարձել է «Շտուտգարտ» ակումբի լիարժեք խաղացող[13]։ Մամուլի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 9 միլիոն եվրո։

Վարձավճարով «Ժիրոնայում» խմբագրել

2018 թվականի ամռանը Պաբլո Մաֆեոն մեկ տարվա վարձավճարային հիմունքներով վերադարձել է «Ժիրոնա», որը դուրս էր մնացել է Պրիմերայից և հանդես էր գալիս Սեգունդայում։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի օգոստոսի 6-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էսպանյոլ Բ 2012/13 Սեգունդա Բ 1 0 0 0 0 0 1 0
Մանչեսթեր Սիթի 2015/16[14] Պրեմիեր Լիգա (Անգլիա) 0 0 0 0 0 0 0 0 0 0
2016/17[15] 0 0 0 0 1 0 2 0 3 0
Ժիրոնա (վարձավճար) 2015/16[14] Սեգունդա 10 0 0 0 10 0
2016/17[15] 14 1 0 0 14 1
Ընդհանուր 25 1 0 0 1 0 2 0 28 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 https://www.bdfutbol.com/j/j301806.html
  3. «El Constancia da un paso atrás ante el Espanyol B» (իսպաներեն). Diario de Mallorca. 8 апреля 2013. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «El Manchester City 'pesca' a otros dos cadetes españoles | cuentaconlacantera.com». www.cuentaconlacantera.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Manchester City v Watford: Pellegrini sticks with unchanged side, Maffeo and Roberts on the bench». Manchester Evening News. 29 августа 2015. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Man City 2–0 Watford». BBC Sport. 29 августа 2015. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Man City advance to UCL group stage with defeat of Steaua Bucharest». ESPN FC. 24 августа 2016. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Man City team vs Manchester United includes Kompany and Aleix Garcia but no Aguero». Manchester Evening News. 26 октября 2016. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «El Girona incorpora el defensa Pablo Maffeo» (իսպաներեն). Официальный сайт «Жироны». 13 января 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Смит, Джонатан (27 декабря 2016). «Manchester City's Angelino and Pablo Maffeo join Girona on loan». ESPN FC. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  11. Отуэй, Кэролайн (18 апреля 2017). «LOAN WATCH: ROBERTS AND UNAL SCORE AGAIN». mancity.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «Pablo Maffeo s'estrenarà a Primera en la seva tercera cessió consecutiva al Girona» (կատալաներեն). Официальный сайт «Жироны». 31 июля 2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  13. Пабло Маффео перешел в «Штутгарт»
  14. 14,0 14,1 «Matches played by Pablo Maffeo in 2015–2016». soccerbase. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  15. 15,0 15,1 «Matches played by Pablo Maffeo in 2016–17». soccerbase. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել