Չվերթ 77 American Airlines, ուղևորատար չվերթ, որը թռիչքի ընթացքում գրավվել է ահաբեկիչների կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Boeing 757-223 ինքնաթիռը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Վաշինգտոնից դեպի Լոս Անջելես։ Աղետի հետևանքով զոհվել է 64 մարդ։

Չվերթ 77 American Airlines
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակօդահենություն, ահաբեկչական ակտ, մահապարտ ահաբեկիչ, օդաչուի ինքնասպանություն և flight?
Թվականսեպտեմբերի 11, 2001
Ժամանակ09:37
ՊատճառԻնքնաթիռի առևանգում
ՎայրՊենտագոն, ,  ԱՄՆ
ՉվերթAA 77
Թռիչքի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն
Վերջնական կետԼոս Անջելես միջազգային օդանավակայան
Զոհվածներ64 + 125
Վիրավորներ106
Aviation Safety Network ID20010911-3
Օդանավ
ՄոդելBoeing 757-223
ԱվիաընկերությունAmerican Airlines
Կողային համարN644AA[1]
Արտադրման թվական1991 թ.
Ուղևորներ58 (այդ թվում 5 ահաբեկիչները)
Անձնակազմ6
Կենդանի մնացած0
 American Airlines Flight 77 Վիքիպահեստում

Թռիչքից 35 րոպե անց, ահաբեկիչներից մեկը մտնում է օդաչուների խցիկ և սպանում նրանց։ Ահաբեկիչներց Հենի Հենջորը վերցրել է ինքնաթիռի վերահսկողությունը իր վրա։ Որոշ ուղևորներ կարողացել են բջջային հեռախոսներով զանգահարել իրենց հարազատներին և հայտնել ինքնաթիռի առևանգման մասին։

Ինքնաթիռը բախվել է Պենտագոնում, ժամը 09:37-ին (EST)։ Բոլոր 64 մարդիկ, որոնք գտնվում էին ինքնաթիռում զոհվել են։ Ներկայումս Պենտագոնում գոյություն ունի զոհերի հուշահամալիր, որը տեղակայված է այդ շենքի կողքին։ Այպսիով, ահաբեկիչների նպատակը եղել է ոչնչացնել Պենտագոնի շենքը, որը նրանք իրագործում են[2]։

Ահաբեկիչներ խմբագրել

Ինքնաթիռում կար հինգ ահաբեկիչ

 
Հենի Հենջոր
  • Հենի Հենջոր (անգլ.՝ Hani Hanjour) (Սաուդյան Արաբիա) - ահաբեկիչ և օդաչու։
  • Նավաֆ Ալ Հազմի (անգլ.՝ Nawaf Al-Hazmi) (Սաուդյան Արաբիա)։
  • Սալիմ Ալ Հազմի (անգլ.՝ Salem Al-Hazmi) (Սաուդյան Արաբիա)։
  • Խալիդ Ալ Միխադար (անգլ.՝ Khalid Al-Mihdhar) (Սաուդյան Արաբիա)։
  • Մադջեդ Մոկեդ (անգլ.՝ Majed Moqed) (Սաուդյան Արաբիա)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Specialist's Factual report of Investigation Digitial Flight Data RecorderNational Transportation Safety Board, 2002.
  2. Wilgoren, Debbie; Nick Miroff, Robin Shulman (2008 թ․ սեպտեմբերի 11). «"Pentagon Memorial Dedicated on 7th Anniversary of Attacks"». The Washington Post. WashingtonPost.com. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել