Չսովորած դասերի երկրում

«Չսովորած դասերի երկրում» (ռուս.՝ «В стране невыученных уроков»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1969 թվականին[1] Լիա Գերասկինայի համանուն վիպակի մոտիվներով։

Չսովորած դասերի երկրում
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստԼիա Գերասկինա
ՀնչյունավորումՆիկոլայ Լիտվինով, Մարիա Վինոգրադովա, Լեոնիդ Խարիտոնով և Գրիգորի Շպիգել
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվականհոկտեմբերի 3, 1969

Սյուժե խմբագրել

Ծույլ Վիկտոր Պերեստուկինը չի ցանկանում սովորել, այլ ուզում է արկածներ։ Մի անգամ նրա ցանկությունն իրականանում է. տղայի դպրոցական դասագրքերը նրան ուղարկում են Չսովորած դասերի երկիր, սակայն առաջարկում են մի պայման. եթե նա չհաղթահարի դժվարություններն ու վտանգները, որոնք սպասում են նրա ճանապարհին, ապա ընդմիշտ կմնա այդ երկրում։

Չսովորած դասերի երկրում Վիտյա Պերեստուկինը հանդիպում է նախկինում իր կատարած սխալներին՝ կովին, որին ինքը կոչել էր «գիշատիչ կենդանի», հողափորի կեսի սխալ լուծված խնդրից, հարավում հայտնված սպիտակ արջին։

Արկածների վերջում Վիտյային Քերականության պալատում սպասում է ամենամեծ վտանգը. «կախել պետք չէ ներել» դատավճռում պետք է ճիշտ դնել ստորակետը։ Վիտյան հաջողությամբ կատարում է վերջին առաջադրանքը, վերադառնում տուն և որոշում դրանից հետո լավ սովորել։

Տարբերություններ գրքից խմբագրել

  • Պերեստուկինի արկածների շարքում բացակայում են հանդիպումները թևավոր կենգուրուի, պառավ Երաշտի հետ, ինչպես նաև Իվան Ահեղի ու Նապոլեոն Բոնապարտի պատերազմի տեսարանները, դերձակի, քրոջ ու եղբոր, մրցարշավորդի մասին խնդիրների ուղղված լուծումները։
  • Վիտյայի ու Կուզյայի բոլոր փորձությունները մուլտֆիլմում ներկայացվում են հակառակ հերթականությամբ։
  • Մուլտֆիլմում ավելացվել են դետալներ, որոնք բացակայում են գրքում։ Դրանք են ձմերուկի ծառը, խոսող ռադիոընդունիչը, պահածոյի տուփով ֆուտբոլ խաղալու տեսարանը։
  • Սպիտակ արձն ու Ստորակետը մուլտֆիլմում ներկայացված են որպես ավելի դրական կերպարներ, քան գրքում։
  • Ստորակետը մուլտֆիլմում ներկայացված է փոքրիկ աղջկա տեսքով, իսկ գրքում նա ունի պառավ կնոջ կերպարանք։
  • Մուլտֆիլմում Վիտյան ու Կուզյան Չսովորած դասերի երկրում կողմնորոշվում են քարտեզի օգնությամբ, ընդ որում՝ նրանք պետք է բոլոր փորձությունները հաղթահարեն չորս ժամում։ Գրքում Վիտյան իր կատվի հետ գնում է իրենց առջևից թռչկոտող գնդակի հետևից, իսկ Չսովորած դասերի երկրում նրանց մնալու ժամանակը սահմանափակ չէ։
  • Մուլտֆիլմում Վիտյային ու Կուզյային տուն է վերադարձնում Նորին մեծություն հրամայական եղանակի բայը, իսկ գրքում՝ աշխարհագրության դասագիրքը։
  • Մուլտֆիլմում Վիտյան մի տարով ավելի մեծ է, քան գրքում։
  • Մուլտֆիլմում բացակայում է Վիտյայի մայրը, ինչպես նաև նրա համադասարանցիներ Լյուսյա Կարանդաշկինան, Սերյոժա Պետկինը, Կատյա Պյոտյորկինը և Ժենյա Սեմյոնովը։
  • Գումարման նշանը հողափորին հարցնում է՝ «Յոթ անգամ յո՞թ», և վերջինս պատասխանում է՝ «Քառասունինը»։ Գրքում նման հարց տրվում է մրցարշավի մասնակից հեծանվորդին։
  • Վիտյան սպիտակ արջին պատասխանում է, թե հյուսիսն այնտեղ է, որտեղից ծագում է արևը, և հպարտանում է նրանով, որ հաղթահարեց առաջին փորձությունը։ Գրքում նա ոչ մի փորձություն չի կարողանում հաղթահարել սխալ պատասխանով։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակ Լիա Գերասկինա
Ռեժիսոր Յուրի Պրիտկով
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Վոլկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Իգոր Պոդգորսկի, Ռենատա Միրենկովա, Վիկտոր Լիխաչյով, Սվետլանա Սիչկար (տիտրերում՝ Ս. Ժուտովսկայա), Մարինա Ոսկանյանց, Անատոլի Սոլին, Լեոնիդ Կայուկով, Գալինա Բարինովա
Նկարիչներ Արկադի Շեր, Վ. Մաքսիմովիչ, Օ. Գոլենիցկայա, Վ. Խարիտոնովա, Ելենա Տանենբերգ
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Նեկտարիոս Չերգեյշվիլի
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժող Ելենա Տերտիչնայա
Օգնականներ Ալլա Գորևա, Ն. Օռլովա, Ն. Նայաշկովա
Տնօրեն Ա. Զորինա
Դերերը հնչյունավորել են Մարիա ՎինոգրադովաՎիկտոր Պերեստուկին
Նիկոլայ Լիտվինովռադիոընդունիչ
Լեոնիդ Խարիտոնով — Կուզյա կատու
Անաստասիա Գեորգիևսկայա — Կով
Գրիգորի Շպիգել — Բացականչական և հարցական նշաններ
Ալեքսեյ Գրիբով — Նորին մեծություն բայ հրամայական եղանակի
Կլարա ՌումյանովաՍտորակետ, «Աշխարհագրություն»
Անատոլի ՊապանովՀողափորներ, արջ
Ալեքսանդր Բարանով — «Ռուսերեն», «Թվաբանություն»
  • Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Փաստեր խմբագրել

  • Երբ կովը փորձում է ծառից իջեցնել Վիտյային, զայրույի պահին աղավաղում է տղայի ազգանունն ու նրան կոչում «Պերեստուպկին»։
  • 1990-ական թվականներին ձայներիզներով Twic Lyrec հրատարակչության կողմից թողարկվել է աուդիոհեքիաթ համանուն մուլտֆիլմի հիման վրա և Ալեքսանդր Պոժարովի տեքստով։

Թողարկում խմբագրել

Խորհրդային Միությունում 1980-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է VHS տեսաերիզներով «ԽՍՀՄ պետկինոյի վիդեոծրագիր» հրատարակությամբ, Ռուսաստանում 1990-ական թվականների առաջին կեսին թողարկվել է «Studio PRO Video» ընկերության, 1994 թվականից՝ «Союз Видео» ընկերության կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում ստեղծված և նախադպրոցական ու կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված խորհրդային լավագույն մուլտֆիլմերի և ռեժիսոր Յուրի Պրիտովի մուլտֆիլմերի հավաքածուներում «Стерео» ձայնով և PAL համակարգով։

2003 թվականին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածուի» (ռուս.՝ «Золотая коллекция любимых мультфильмов») 8-րդ թողարկումում։

DVD-ով մուլտֆիլմը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմի» մուլտֆիլմերի «Большая переменка» հավաքածուում, որում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Նորից անբավարար» (ռուս.՝ «Опять двойка», 1957), «Չսովորած դասերի երկրում» (1969), «Աղջիկը կրկեսում» (ռուս.՝ «Девочка в цирке», 1950), «Մենք փնտրում ենք թանաքակաթիլը» (ռուս.՝ «Мы ищем кляксу», 1969), «Վերջին նստարանին» (ռուս.՝ «На задней парте», 1978-1985)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Гераскина Л. В стране невыученных уроков. — Астрель, 2012. — 48 с. — (Союзмультфильм представляет...). — ISBN 978-5-271-40052-0

Արտաքին հղումներ խմբագրել