Չորրորդ փորոքը (լատին․՝ ventriculus quartus) հետին ուղեղային բշտի՝ռոմբաձև ուղեղի( rhombencephalon) խոռոչն է, ուստի ընդհանուր է այդ ուղեղի երկու հատվածների համար։ IV փորոքը նման է վրանի, որի մեջ տարբերում են հատակը և ծածկը։

Գլխուղեղի փորոքների պրոյեկցիաները
Ռոմբաձև փոսը

Հատակը կամ փորոքի հիմը ռոմբաձև է, որը կազմում է երկարավուն ուղեղի և վարոլյան կամրջի հետին երեսը։ Ուստի այն կոչվում է ռոմբաձև փոս (fossa rhomboidea)։ Ծածկն ունի վրանի ձև (fastigium), որի գագաթը ներհրված է ուղեղիկի ստորին երեսի մեջ։ Ռոմբաձև փոսի հետին ստորին անկյունում՝ բացվոմ է ողնուղեղի կենտրոնական խողովակը, իսկ վերին առաջային անկյունում IV փորոքը հաղորդակցվում է սիլվյան ջրածորանի հետ։ Կողմնային անկյունները երկու կողմնային գրպանիկների ձևով (recessus laterales) վերջանում են կույր կերպով։