Չորրորդ իշխանություն (կտավ)

«Չորրորդ իշխանություն» (իտալ.՝ Il Quarto Stato), Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի 1901 թվականին դիվիզիոնիզմ ոճով ստեղծած կտավը, որտեղ նկարիչն անդրադարձել է պրոլետարիատին։ Ի սկզբանե կտավը կոչվել է «Աշխատողների ուղին»։

Չորրորդ իշխանություն
տեսակգեղանկար
նկարիչGiuseppe Pellizza da Volpedo?
տարի1901
բարձրություն283 սանտիմետր
լայնություն550 սանտիմետր
ուղղությունNovecento Italiano?
նյություղաներկ և կտավ
գտնվում էԺամանակակից արվեստի պատկերասրահ
հավաքածուԺամանակակից արվեստի պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Fourth Estate Վիքիպահեստում

Գտնվում է Միլանի Դուոմո հրապարակին կից Novecento թանգարանում։ Նախնական տարբերակը պահվել է նաև Միլանի Բրերա պատկերասրահում։

Նկարագրություն խմբագրել

«Չորրորդ իշխանությունը» Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այն դարձել է Իտալիայում և ամբողջ Եվրոպայում առաջադեմ և սոցիալիստական սկզբնապատճառների հայտնի խորհրդանիշը։

Նկարը քսաներորդ դարի պատկեր է, որտեղ ներկայացված են գործադուլ անող աշխատողները (չորրորդ իշխանության անդամներ)։ Նկարը գործադուլը ներկայացնում է ոչ թե որպես մարդկանց սոցիալական կյանքից հատված, այլ որպես խորհրդանիշ։

Երեխան գրկին կնոջ հետ մարդիկ հավասար տարածությամբ շարժվում են դեպի լույսը։ Կտավում թեման արծարծված է ամբողջ զարգացմամբ։ Նկարիչն այս թեմային անդրադարձել է նաև այլ կտավներում՝ «Սովի դեսպան», «Մարդկանց հոսք» և «Աշխատողների ուղին» 1898 թվականի նախապատրաստական էսքիզը։ Նկարի գեղանկարչական կոմպոզիցիան հավասարակշռված է իր ձևով, կենսունակ է իր լույսով՝ տալով զանգվածային շարժման կատարյալ գաղափարը[1]։

Բերնարդո Բերտոլուչիի «1900» ֆիլմում օգտագործվել է այս նկարի մեծացված տարբերակը[2][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Il Quarto Stato
  2. «Il Quarto Stato: Giuseppe Pellizza da Volpedo (e non solo) - Il Sole 24 ORE». www.ilsole24ore.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Giuseppe Pellizza da Volpedo e il Quarto Stato | Milan Museum Guide» (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորրորդ իշխանություն (կտավ)» հոդվածին։