Չորս վերջին երգերը (գերմ.՝ Vier letzte Lieder) սոպրանոյի և նվագախմբի համար, ավստրիացի երգահան Ռիխարդ Շտրաուսի վերջին ավարտուն ստեղծագործությունը։ Ստեղծվել է 1948 թ., երբ երգահանը 84 տարեկան էր։ Երգերում Շտրաուսն արտահայտում է իր խոհերը մահվան մասին։

Շտրաուսը մահացել է 1949 թ. սեպտեմբերին։ Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 1950 թ. մայիսի 22-ին Լոնդոնի «Ալբերտ հոլ» համերգասրահում Կիրստեն Ֆլագսթադի կողմից։ Նվագախումբը ղեկավարում էր Վիլհելմ Ֆորտվենգլերը։

Երգերն են՝ «Գարուն» (գերմ.՝ Frühling, տեքստը՝ Հերման Հեսսե), «Սեպտեմբեր» (գերմ.՝ September, Հերման Հեսսե), «Պատրաստություն քնին»[1] (գերմ.՝ Beim Schlafengehen, Հերման Հեսսե) և «Մայրամուտին» (գերմ.՝ Im Abendrot, Յոզեֆ ֆոն Էշենդորֆ).

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել